aravot.am: Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը Facebook-ի իր էջում տարածել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը, որում Արցախում կատարվողը որակվում է որպես ցեղասպանություն:
«Խնդրում եմ տարածել: Այս զեկույցը պատկանում է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի/Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներ է օգտագործում տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար: Կարդացեք և տարածեք զեկույցը»,- գրել է Էսրայիլյանը:
Իրենց սոցցանցերի էջերում զեկույցը տարածել են նաև Քիմ Քարդաշյանը և երաժիշտ Սերժ Թանկյանը:
comment.count (0)