armtimes.com: System of a Down խմբի մենակատար, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նշել է, որ խումբն իր երկու նոր երգերի շնորհիվ մոտ 1 միլոն դոլար է հավաքել Հայստանին և Արցախին օգնելու համար:
Այս մասին գրում է iheart.com կայքը՝ մեջբերելով Սերժ Թանկյանի՝ կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցը, որում հայազգի երաժիշտը շեշտել է, որ խմբի նոր երգերը ոչ մի կապ չունեն նրանց վերամիավորման հետ. «Մենք որոշեցինք դա անել, որպեսզի կարողանանք հարցազրույցներ անցկացնել անարդարության և հումանիտար աղետի մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հայերի նկատմամբ, ինչպես նաև հավաքել անհրաժեշտ մարդասիրական միջոցներ: Այնպես որ դա մեր երաժշտական կարիերայի, խմբի կամ մեր մասին չէ»,- ասել է նա:
Թանկյանը նաև նշել է, որ առաջիկայում այլ աճուրդներ նույնպես անելու են՝ հաջակցություն Արցախի և Հայաստանի. «Մենք առաջիկա շաբաթների ընթացքում մի քանի դրամահավաք միջոցառումներ և աճուրդներ նույնպես կանենք՝ մեկ ամսվա ընթացքում, որպեսզի փորձենք շատ ավելին հավաքել»:
comment.count (0)