Ֆեյք էջեր՝ հայտնի մարդկանց անուններով․ Անձնական տվյալների պաշտպանության կենտրոնը զգուշացնում է
20:47 - 27 նոյեմբերի, 2020

Ֆեյք էջեր՝ հայտնի մարդկանց անուններով․ Անձնական տվյալների պաշտպանության կենտրոնը զգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են․
 
«Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքի օգտատերերը ահազանգում են, որ հայկական տիրույթում կրկին ակտիվացել են կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալներին։
 
Կեղծիքը տարածվում է հայտնիների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Պապոյանի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և այլ մարդկանց անունից։ Դրանք իրականում կապ չունեն այդ մարդկանց հետ, նման կերպ վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար։
 
Պետք չէ արձագանքել նման գրառումներին՝ հավանել, մեկնաբանել, տարածել ու կատարել նրանց առաջադրած պահանջները՝ փոխանցելով ձեր տվյալները։
 
Այս տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ կեղծիքի են դիմում՝
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել