Վահե Հակոբյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1971թ. հունիսի 12-ին Երեւանում

1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1993թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը տեխնիկական համակարգերի կառավարում եւ ավտոմատացում մասնագիտացումով: Ճարտարագետ:

2005թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագետ:

1997-2000թթ. աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

2002-2011թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության  ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ: 2011-2016թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիտորինգի ծառայության մասնագետ: 2013-2016թթ.՝ «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն: 2014-2016թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, 2016թ.՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:  2016- 2018թթ.  եղել է Սյունիքի մարզպետ: 2018-2021թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ:

2021 թվականից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահն է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դաշինքից դուրս գալու մասին հայտարարությունը։  «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»: Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
13:36 - 29 նոյեմբերի, 2022
Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։   Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:   «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։   Նշվում է, որ կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մաս է։   ««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,- ասված է հայտարարության մեջ:   Նշվում է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը ոչ միայն երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է, այլև հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք:   Կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում:  
13:04 - 29 նոյեմբերի, 2022
Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայությունների հարցը, ինչին նաեւ իրավական որոշակի գործընթացներ են հաջորդում։ Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ է կանչել ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն կատարում ի պաշտոնե ունեցած պարտականությունները եւ չեն մասնակցում նիստերին։ Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթը «Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու հիմքը կարող է տարածվել նաև ՔՊ-ականների վրա» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ համեմատականներ անցկացնելով Վահե Հակոբյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ հանձնաժողովներ նախագահող պատգամավորների միջեւ։ Մասնավորապես, թերթը գրել է․ «Ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ։ Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է 3 նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ: Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով»,- նշված է հոդվածում։ Հասկանալու համար, թե որքանով են այս համեմատությունները ողջամիտ, եւ առհասարակ, հանձնաժողովներում նախագահների բացակայությունների ինչպիսի պատկեր է առկա, գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային ժողովին` հետաքրքրվելով, թե 8-րդ գումարման ընթացքում քանի նիստ է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը, եւ հրավիրված ու կայացած քանի նիստից են բացակայել հանձնաժողովների նախագահները։ Ազգային ժողովից ստացված պատասխանի համաձայն՝ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի հանձնաժողովն անցկացրել է 29 նիստ, որից նախագահ Վահե Հակոբյանը բացակայել է 12 անգամ։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովը անցկացրել է ոչ թե 24, այլ 39 նիստ, որոնցից 9-ից Վարդանյանը բացակայել է գործուղման մեջ լինելու պատճառով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Արման Եղոյանը, անցկացրել է ոչ թե 3, այլ 4 նիստ, որոնցից, ըստ ԱԺ-ի, Եղոյանը չի բացակայել։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Գեւորգյանը վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց, անցկացրել է 9 նիստ, որոնցից Գեւորգյանը բացակայել է 4 անգամ։ Թագուհի Թովմասյանի նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, ըստ ԱԺ-ի, անցկացրել է 7 նիստ, որոնցից 3-ից  Թովմասյանը բացակայել է։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, անցկացրել է 7 նիստ, որոնցից Աղաջանյանը բացակայել է 1 անգամ՝ գործուղմամբ պայմանավորված։ Այսինքն՝ ստացվում է, որ օրաթերթի հրապարակած թվերում որոշակի անճշտություններ կան, իսկ բացակայություններն էլ որոշ դեպքերում պայմանավորված են եղել գործուղումներով։ Ինչ վերաբերում է թերթի այն պնդմանը, թե հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, քանի որ նրանք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով,  պետք է նկատի ունենալ, որ Վահե Հակոբյանի, նաեւ Իշխան Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնավորումներում հանձնաժողովի բացակայություններից բացի նշվում էր նաեւ ԱԺ լիագումար նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայելու հանգամանքը, ուստի գրավոր հարցմամբ ԱԺ-ից խնդրել էինք նաեւ այդ նիստերի բացակայությունների վերաբերյալ տվյալներ։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԺ-ից տեղեկացրել են, որ 8-րդ գումարման ԱԺ-ն ընդհանուր առմամբ 66 օր նիստեր է անցկացրել։ Այդ նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 33 անգամ (այդ թվում՝ 9 հարգելի), Վահե Հակոբյանը՝ 21 (այդ թվում՝ 3 հարգելի), Էուարդ Աղաջանյանը՝ 14 (այդ թվում՝ 7 հարգելի), իսկ Արման Եղոյանը՝ 7 (այդ թվում՝ 6 հարգելի)։ Ըստ ԱԺ-ի՝ 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 12 նիստ, որոնցից Վահե Հակոբյանը բացակայել է 8, Իշխան Սաղաթելյանը՝ 7, Էդուարդ Աղաջանյանը՝ 4, իսկ Արման Եղոյանը՝ 1 անգամ։ 2022 թ․ ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 16 նիստ, որոնցից 14-ը՝ մինչ Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցումը։ Ըստ այդմ, 14 նիստերից 13-ից Հակոբյանը բացակայել է։ Ընդհանուր 16 նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 13, Էդուարդ Աղաջանյանը՝ 7, իսկ Արման Եղոյանը՝ 3 անգամ։  Ստացվում է, որ 8-րդ գումարման ԱԺ-ի խորհրդի նիստերից Վահե Հակոբյանը ընդհանուր առմամբ բացակայել է 21, Իշխան Սաղաթելյանը՝ 20, Էդուարդ Աղաջանյանը՝ 11, Արման Եղոյանը՝ 4 անգամ (տոկոսային հարաբերակցությամբ՝ համապատասխանաբար նիստերի 80, 71, 39, 14 %)։ Այսինքն՝ հիշյալ պատգամավորների՝ ԱԺ նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայություններում էական տարբերություններ կան։  Այնուհանդերձ, մենք Ազգային ժողովից հետաքրքրվել էինք նաեւ՝ նորմատիվ իրավական որեւէ ակտով սահմանվա՞ծ է արդյոք բացակայությունների այն շեմը, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովների նախագահների լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ ներկայացնել: Եթե այո, խնդրել էինք հայտնել, թե որ ակտով, եւ որքան է այդ շեմը, իսկ եթե կոնկրետ թիվ սահմանված չէ, խնդրել էինք հայտնել, թե ինչ սկզբունքով են այդպիսի նախագծեր ներկայացվում։ Ի պատասխան մեր այս հարցերին՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներին, նշել է միայն հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու եւ ընտրված նախագահին հետ կանչելու ընթացակարգերը․ «Մասնավորապես, Կանոնակարգի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով  որոշված խմբակցությունը։ Ավելին, վերջինիս կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը։  Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ունի խմբակցությունը։ Վերոգրյալ նորմերից հետեւում է, որ եթե նշված պաշտոնում առաջադրման իրավունք ունեն կոնկրետ խմբակցությունները, ապա  նշված պաշտոնից հետ կանչման եւ լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու  իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին (այս մասին առավել մանրամասն՝ ՍԴՈ-1587 որոշում,- հեղ․)»,- գրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության համաձայն՝ նշված գործընթացները գտնվում են ԱԺ խմբակցությունների որոշումների տիրույթում։ Այսպիսով, թեեւ օրենսդրությամբ հստակ նախատեսված չէ բացակաների այնպիսի շեմ, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծ ներկայացնել, եւ որոշակի բացակաների դեպքում խմբակցություններն այդպիսի քաղաքական որոշումներ են կայացնում, այնուհանդերձ, թերթի արած համեմատությունները վիճահարույց են, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիշյալ պատգամավորների բացակայությունների թվային պատկերում էական տարբերություններ կան։    Միլենա Խաչիկյան  
18:32 - 21 հուլիսի, 2022
ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն․ հայտարարություն

ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն․ հայտարարություն

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «ԱԺ վարչական պաշտոնները իրենց համար ինքնանպատակ չեն»։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները մտահոգված են բացառապես պաշտոններով, «զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ Իրավիճակը աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է հանրությանն առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ կողմից հայտարարված հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիների՝ մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի կողմից տրված քվեից: Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը: Միջազգային հանրությունը, չնայած պարլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք: Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերն, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է»,- ասված է հայտարարությունում։
14:55 - 01 հուլիսի, 2022
Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ, բայց արդյունքի չեն հասնի. Արթուր Հովհաննիսյան
 |news.am|

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ, բայց արդյունքի չեն հասնի. Արթուր Հովհաննիսյան |news.am|

news.am: Հնարավոր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելուց հետո այդ պաշտոնները թափուր մնան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից զրկելով ՔՊ-ն բավարարվի եւ ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ պայմանավորված հետագա զարգացումներով, նաեւ  ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»: Դիտարկմանը՝ եթե ԱԺ փոխխոսնակի պաշտոնը թափուր է, արդյոք խորհրդարանն այդ դեպքում լեգիտիմ է, նա արձագանքեց. «Լեգիտիմության խնդիր բացարձակապես չկա, ԱԺ-ն լեգիտիմ է, ՀՀ քաղաքացին արտահայտել է իր կամքը: Խորհրդարանի ձեւավորման փուլում է անհրաժեշտ, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում: Այսինքն ընդդիմադիրները կարող են առաջադրել թեկնածուներ այս երկու պաշտոնի համար, եւ ՔՊ-ն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու»: Ինչ վերաբերում է պնդմանը, որ ՔՊ-ի այս որոշումը քաղաքական է եւ պայմանավորված է նրանով, որ այդ գործիչները սուր են արտահայտվել իշխանության հասցեին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Նախ, սուր արտահայտվելը հարաբերական է, նրանք սանձարձակությունների են դիմում եւ լկտի պահվածք են դրսեւորում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա մենք պատգամավորներ ենք, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ եւ մեր բոլոր որոշումները քաղաքական են: Իսկ հիմնավորումները իմ գործընկերները ԱԺ-ում հնչեցրել են»: Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին, նա դիմել է ՍԴ եւ որեւէ արդյունքի չի հասել, որովհետեւ այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է: «Բայց այո, կարող են դիմել ՍԴ»: Արթուր Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել եւ դեռ հիմա էլ քննարկում են նաեւ ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի եւ Արմեն Գեւորգյանի մասին է: Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ՔՊ-ում որոշ պտգամավորներ պաշտպանել են Արմեն Գեւորգյանի շահերը: Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։  
12:51 - 01 հուլիսի, 2022
«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից
 |azatutyun.am|

«Բոլորը նվիրում ենք իրենց», ըստ Սաղաթելյանի, ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ - «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։ Սաղաթելյանն ասաց․ - «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆիակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչապական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները։ Բոլորը նվիրում ենք նիրենց, թող գնան անեն ինչ ուզում են»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
12:43 - 01 հուլիսի, 2022
Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան
 |news.am|

Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար. Սեւակ Նազարյան |news.am|

news.am: Այս իշխանությունների գործունեության մեջ կարմիր թելով գնում է պետության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներին զուգահեռ կեղծ օրակարգեր ստեղծելը եւ դրա շնորհիվ իրենց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։ Նրա խոսքով, այս իշխանության նպատակն է բնազդային մակարդակում գոհ եւ ուրախ պահել մեր այն հայրենակիցներին, որոնք ատելությունից կուրացած չեն ուզում խոստովանել ու տեսնել, որ այս իշխանությունների գործունեությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն. «Այսօր էլ փորձ է կատարվում Բերձորի, Աղավնոյի հանձնման պրոցեսին զուգընթաց ԱԺ-ում կեղծ օրակարգ բերել և ընդդիմադիր պատգամավորներին, որոնք ընդդիմությանը բաժին հասնող խորհրդարանական պաշտոններ են զբաղեցնում, փորձեն հեռացնել այդ պաշտոններից՝  դրանով իսկ հրճվանք մատուցելով իրենց կուսակցությանը և այն մարդկանց, որոնք ապրում են նայելով միայն, թե այս իշխանությունն ընդդիմադիրներին ինչ ճնշումների է փորձում ենթարկել։ Այս ամենի մեջ զավեշտն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար»,- հայտարարեց  Նազարյանը։ Նա նշեց, որ  այն 270 հազար քաղաքացիները, որոնք ընդդիմության ձայն են տվել այս իշխանությանը հեռացնելու համար, իրենք կարող են գնատական տալ՝ այս ընդդիմությունը բավարարում է իրենց, թե ոչ, հակառակ պարագայում այս իշխանությանը և իրենց հետևող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ընդդիմության գործունեությանը գնահատականներ տալ։ Սեւակ Նազարյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն Արցախի, հայ-թուրքական, Շուշիի հռչակագրի հարցով  արտահերթ նիստեր էր հրավիրել, սակայն իշխող խմբակցությունը չէր մասնակցել. «Հիմա երկիրն այս վիճակում են, իսկ այդ մարդիկ որոշել են, որ ամենակարևոր օրակարգն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»,- ասաց Ս. Նազարյանը։ «Մեր երկրի օրակարգը հայկական Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի ճակատագիրն է, որովհետև այդ ճանապարհից է նաև կախված Հայաստանի ու հայության ճակատագիրը։ Որպես խորհրդանիշ հայկական Բերձորի նկարները թողնում ենք խորհրդարանի մոտ՝ ևս մեկանգամ  արձանագրելով, որ սա Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգն է»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է  գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը:
12:41 - 01 հուլիսի, 2022
ԱԺ-ն քննարկեց Վահե Հակոբյանին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցը

ԱԺ-ն քննարկեց Վահե Հակոբյանին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցը

ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում՝ Վահե Հակոբյանին  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու նախագիծը ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։«Վահե Հակոբյանը Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։ Ընդ որում, Ազգային ժողովը 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը»։Վարդանյանը տեղեկացրեց՝ ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր։ «Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11  նիստ, այնուհետև քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել։ Վահե Հակոբյանի կողմից չեն ստորագրվել նաև քարտուղարության հանձնվող օրակարգերի արձանագրությունները, հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը և մի շարք այլ փաստաթղթեր»։Նա նաև նշեց, որ հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան։ «Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին չի փոխանցել տնտեսվարողների կողմից ուղարկված մի շարք միջոցառումների մասնակցելու հրավերները՝ խոչընդոտելով պատգամավորների լիազորությունների իրացումն ու քաղաքացիների իրավունքները»։
12:11 - 01 հուլիսի, 2022
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում 18։30 մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Հանրահավաքի առաջնորդները Մատենադարանից երթով շարժվեցին Ազատության հրապարակ։ Հանրահավաքը մասնակիցները սկսեցին «Հայաստա՛ն, ոտքի, Արցա՛խ, ոտքի, հայ ա՛զգ ոտքի» կոչով։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ Արցախում վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հայելային հետքաշման գաղափարի պատճառով է, որ այսօր Արցախը այդ իրավիճակում է։ «Հիշեցնեմ, որ հայելային հետքաշման գաղափարը չէր վերաբերում միայն Արցախին, փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է թե Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման այդ գաղափարը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ այդ գաղափարը տարածքների խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մաս են կազմում։  Պատգամավորը հիշեցրեց նաև, որ այսօր՝ ապրիլի 5-ին, լրանում է 2016 թվականի մարտական գործողությունների վեցերորդ տարին․ «Մարտական գործողություններից հետո ադրբեջանցիները հրադարար էին մուրում»,-ասաց Աբրահամյանը։  Արամ Վարդևանյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանը ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը և գտնվում է վերանալու շեմին․ «Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն, բայց ու՞մ է խոստանում․ մե՞զ, ո՛չ։ Խոստանում է Ադրբեջանին և Թուրքիային, նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ նրանք ստիպված հաշվի կնստեն, այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղությունը։ Այդ խաղաղությունը նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված հանրապետության վերացում, նշանակում է Սյունիքի ուզուրպացիա, այն կլինի թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան․այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Սա թուքրերի համար նշանակում է ցեղասպանությունը մարսելը․ մի բան, որի դեմ հարյուր տարի ամբողջ հայությունը, աշխարհը պայքարել է։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չէ»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց չի կարելի հանձնվել դահիճին։  Նշենք, որ հինգ ամսվա դադարից հետո ընդդիմության ներկայացուցիչները կրկին հանրահավաքի ձևաչափով ներկայացան այսօր։ «Հայաստան» դաշինքը վերջին անգամ հանրահավաք անկացրել էր 2021թվականի նոյեմբերի 8-ին։   
19:28 - 05 ապրիլի, 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։
21:31 - 04 ապրիլի, 2022
Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը |hetq.am|

Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց ընդդիմադիր պատգամավորը: «Որոշ տվյալներով օրը 6000 ՌԴ, նաև Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան ու բերում ռուբլի, դա փորձում են փոխանակել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարադրամի արտահոսք չլինի, որքանով ես տեղեկացված եմ Էկոնոմիկայի նախարարությունում մշակվում է նման բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող ինչ-որ բանկում հաշիվ բացելուց առնվազն վեց ամիս պետք է պահի այդ գումարը»,- ասաց նա: Մյուս խնդիրը պատգամավորը հացահատիկի պաշարների հնարավոր պակասելն է համարում: Նա հիշեցնում է` հացահատիկի մեծ մասը Հայաստանը ներկրում է ՌԴ-ից, և եթե ՌԴ-ն արտահանման արգելք կիրառի, Հայաստանը խնդրի առաջ կարող է հայտնվել: Նա անդրադարձավ կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն կոչին, թե ով 3000 հա հող ունի, թող ցորեն ցանի: Պատգամավորն այն դիլետանտ մոտեցում որակեց` ասելով, որ ամեն հողի վրա հնարավոր չէ ցորեն ցանել: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:23 - 07 մարտի, 2022