Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը
13:36 - 29 նոյեմբերի, 2022

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը․ «Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան»-ի որոշումը

«Հայաստան» դաշինքը մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դաշինքից դուրս գալու մասին հայտարարությունը։ 

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:

Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»:

Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել