Նարեկ Մկրտչյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է։
Ն․ Մկրտչյանը ծնվել է 1989 թ. հունիսի 20-ին։ 2010-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2012-ին՝ Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրան, 2013-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրան, 2017-ին՝ ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու է։
2018-2021 թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021 թ. ապրիլի 29-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ 2021 թ․ օգոստոսի 2-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։