news.am: Սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հատուկ հարթակում esoc.am եթե առաջին օրերն մի քանի հարյոր կարիքներ կային, այսօր արդեն 52 000 կարիքներ կան նշված: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա նշեց, որ սա կարեւոր ցուցանիշ է հասկանալու՝ արցախցիների կարիքները եւ ըստ այդմ դրանց լուծում տալու համար:
«Առաջնային կարիքներից բացի, մենք պետք է հասկանանք, թե այլ խորը ու համապարփակ ինչի կարիքներ ունեն արցախցիները, որը պետությունը պետք է բավարարի: Ժամը 17:00-ի դրությամբ սպասարկվել է 25 հազար զանգ թեժ գծին, որն աշխատում է 24 ժամյա ռեժիմով»,- ասաց նա:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 250 ծերեր եւ խնամքի կարիք ունեցողներ այժմ գտնվում են նախարարության ենթակայության ներքո գործող հաստատատություներում:
Նա նշեց, որ առանց ծնողական խնամքի մնացած 20 երեխաներ նույնպես համապատասխան հաստատություններում են տեղավորվել:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ կան արդեն արցախցիներ, որոնք դիմել են աշխատանքի ընդունման համար:
comment.count (0)