Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը

 |armenpress.am|

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել էր, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ «Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը հիասթափեցնող են մեզ համար, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր ենք: Մեր հույսն է կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը, ապահովել դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում: Էրդողանը նաև նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
22:23 - 20 հունվարի, 2022
Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կայացրել: «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը հարցրել էր, թե ինչ հրամանագրի, ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել այդ պաշտոնյանին: «Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով` ժողովրդին»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց` անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում,  ամբողջ պրոցեսի պատասխանատվությունն ինքն է կրում: «Այդպես վարվել եմ, որ թաքնված գաղտնի կուսակցականի հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը»,-եզրափակեց Փաշինյանը:
19:06 - 19 հունվարի, 2022
Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով |azatutyun.am|

Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան միայն կողջունի, եթե թուրք գործընկերները կարողանան Կիևին մղել մինսկյան համաձայնությունների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։ «Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել Ուկրաինայում իրավիճակը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածությունները, դա միայն կողջունվի», - ասել է Պեսկովը։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին և կազմակերպել բանակցություններ տարաձայնությունները կարգավորելու հարցով։
15:08 - 19 հունվարի, 2022
Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Այս մասին հայտնում է թուրքական Sabah-ը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալինը։ «Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,- նրա խոսքերն է մեջբերում Sabah-ը։ Բացի այդ, Քալինն ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների նպատակով։
12:37 - 19 հունվարի, 2022
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում |armenpress.am|

Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարն իրականությունից հեռու է համարել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Մոսկվայում նման քայլի գնալու համար նրանք պետք է վերլուծեն իրավիճակը աշխարհում և երկրի ներսում»,-նշել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ընդամենը մեկ օր առաջ Կիևում է եղել: «Անշուշտ, կարևոր է քննարկել այդ հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև այս շրջաններն այլեւս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Սա սխալ կլինի: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանելու ժամանակը»,- ասել է Էրդողանը։    Էրդողանը նաև հավելել է, որ Ղրիմի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մշտապես հայտնում են ՌԴ-ին: «Պուտինի հետ ամեն խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- ասել է Էրդողանը։
17:58 - 18 հունվարի, 2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ աշխատանքային խումբ է աշխատում: Այն կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս հայտնեց, որ խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չթվարկեց: «Ես շատ բաց եմ քննարկումների համար, բայց ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց նա: Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի: «Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատության իրավունքն ու հնարավորությունը լավագույն բաներից են, որ մեզ հետ եղել են վերջին տարիներին, ու բոլորին հրավիրում եմ քաղաքական ու բովանդակային քննդատության ենթարկել թե' մեր քաղաքականությունը, թե' իմ գործողությունները, թե' իմ համեստ անձը»,-ասաց նա: ԱԺ փոխխոսնակը, սակայն, տեսակետ հայտնեց, որ Ազգային ժողովն աստիճանաբար վերածվում է անիմաստ կուսակցությունների վայրի հոմանիշի, որտեղ խոսում են ոչ թե ըստ էության, այլ աղմկում են: Անդրադառնալով իր հասցեին ընդդիմության մեղադրանքներին` իբրեւ «թուրքական ազդեցության գործակալ»-ի, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իր համար քաղաքական դաշտի կամ պետության վերջին տասնամյակների գլխավոր խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է: «Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք շատ սպասելի բան՝ ինձ փորձել ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ, ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որը 1918 թվականին այցելել է Պոլիս ու ասել՝ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային, մի ուժ, որի ներկայացուցիչ Սիմոն Վրացյանը 1921 թվականին դիմել է քեմալական Թուրքիային ռազմական աջակցության համար, մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև…»,-ասաց նա: Ըստ Ռուբինյանի` հանրությունը հոգնել է ամեն օր լսել «թուրք», «գործակալ», «դավաճան» արտահայտությունները: «Լավ, այսպես ո՞ւր ենք հասնելու, կոչ եմ անում բոլորին՝ եկեք մտնենք բովանդակային դաշտ»,-եզրափակեց նա:
13:50 - 18 հունվարի, 2022
Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Ինչքան էլ այս իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ այդ նախապայմանները կան և ակնհայտ է, որ Հայաստանը գուցե այդ նախապայմանները բավարարելու խոստում տվել է։ Այս մասին Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամավորների զարույթը տեղին է։ Պատգամավորը նշեց, որ հայ–թուրքական հարաբերություններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։ «Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հավաքում, քանզի պետք է ունենան այնքան ռեսուրս, որպեսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
18:36 - 17 հունվարի, 2022