Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Գազամատակարարման պլանային անջատում՝ Վանաձորում և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում

Գազամատակարարման պլանային անջատում՝ Վանաձորում և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի Միչուրինի, Օրբելու, Տպագրիչների փողոցների, Մյասնիկյան փողոցի և նրբանցքների՝ նոր եկեղեցուց մինչև Օրբելու փողոց հատվածի, Աբովյան փողոցի՝ Աբովյան թիվ 2 հասցեից մինչև Օրբելու փողոց հատվածի, Նժդեհի փողոցի թիվ 45-ից 53 կենտ հասցեների, թիվ 30-ից մինչև 36 զույգ հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
14:29 - 23 մարտի, 2025
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված

Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Պատճառը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն է։ ««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
10:30 - 18 մարտի, 2025
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին: Այս մասին հայտնում են Հանձնաժողովից։  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն էր ներկայացրել ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը՝ 144 027,51 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի:  Ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովի կողմից ներդրումային ծրագրի ծավալը նվազեցվել է 981,84 մլն դրամով՝ կազմելով է 143 045,67 մլն դրամ: Սույն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև այլ ներդրումներ գազաբաշխման համակարգում»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ: 
12:03 - 26 դեկտեմբերի, 2024
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Աբովյան քաղաքում, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի որոշ բնակավայրերում

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Աբովյան քաղաքում, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի որոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Փանիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
11:45 - 14 հոկտեմբերի, 2024
Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Գազամատակարարման ընդհատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ (ամբողջությամբ), Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան բնակավայրերի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գոլդ Գազ», «Վեսպ Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 10-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սովխոզային, Թումանյան, Պանրագործների, Ք.Քրքորյան, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
09:04 - 05 օգոստոսի, 2024