Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլի (մարտի 18, 1952, Փարիզ), Վրաստանի նախագահ, վրացի պետական և քաղաքական գործիչ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ:

Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր:

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացյալ ընդդիմության մասնակցությամբ արտակարգ ճեպազրույցում։ «Այսօր ավարտվում է Եվրոպայից դեպի Ռուսաստան ճանապարհը։ Ես ուզում եմ դիմել հասարակությանը, պետական ​​պաշտոնյաներին. եկել է ժամանակը, որ մտածեք, թե ինչպիսի ապագա եք թողնում ձեր երեխաներին ձեր երեխաներն ինչ են մտածելու վաղը և մյուս օրը, երբ նրանք ապրեն ձեր որոշումների արդյունքում, ես հասկանում եմ, որ նման երկրում շատ դժվար է, շատ դժվար է, երբ պայմանները նման են իբր տնտեսապես զարգացող երկրում»,- ասել է Զուրաբիշվիլին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հինգշաբթի ավելի վաղ ասել էր, որ Վրաստանը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը, և երկիրը նույնպես հրաժարվում է ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։
22:52 - 28 նոյեմբերի, 2024
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան
 |news.am|

Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան |news.am|

news.am: Վրաստանի նախագահը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։ «Ոչ թե նրա համար, որ հավատում եմ Սահմանադրական դատարանին, այլ որովհետեւ ուզում եմ փորձել այն դատավորների խիղճը, որոնք կկանգնեն ընտրության առջեւ, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում լինել, եւ որ ուղղությամբ պետք է շարժվի այս երկիրը»,- ասել է Զուրաբիշվիլին։ Նախագահը բողոքարկել է ընտրությունները գաղտնի քվեարկության զանգվածային խախտումների պատճառով, խոսքն այն ընտրաթերթիկների մասին է, որոնց հակառակ կողմից երեւացել է սեւ շրջանակ ընտրված կուսակցության կողքին։ Զուրաբիշվիլու գնահատմամբ՝ խախտվել է նաեւ ընտրողի քվեարկության իրավունքը, այս դեպքում՝ արտասահմանում վրացի միգրանտների քվեարկության կազմակերպման գծով։
13:32 - 19 նոյեմբերի, 2024
Զուրաբիշվիլին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել
 |panorama.am|

Զուրաբիշվիլին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել |panorama.am|

panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելով երկիրը կկարողանա դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Վրաստանի նախագահի հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է եվրոպական ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Գերմանիայի օրենսդիրները։ «Դատելով ԿԸՀ-ի (Վրաստանի) ղեկավարի հայտարարություններից՝ պարզ է, թե ինչ որոշում կկայացնի ԿԸՀ-ն։ Այստեղ անակնկալներ չեն կարող լինել։ Ճգնաժամն ակնհայտ է, և մեր ընկերներն այստեղ են՝ ուղիներ գտնելու։ Վրաստանը դուրս կգա այս ճգնաժամից... Մենք կվերադառնանք նոր ընտրությունների, որպեսզի երբ ժամանակը գա, Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ կառավարություն և սա մեր ճանապարհն է դեպի կայունություն, ժողովրդավարություն և Եվրոպա»,-ասել է Զուրաբիշվիլին:
17:02 - 11 նոյեմբերի, 2024
Վրաստանի դեսպանը քննադատել է Սալոմե Զուրաբիշվիլիին Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար |armenpress.am|

Վրաստանի դեսպանը քննադատել է Սալոմե Զուրաբիշվիլիին Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։   Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։  -Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։ -Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։  2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։  Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Վրաստանի նախագահի հրապարակումից որոշ ժամանակ անց վրացական տուրօպերատորը խմբագրել էր իր ռեպորտաժը՝ նշելով, որ տուր են կազմակերպում դեպի Հայաստան։   
17:28 - 07 նոյեմբերի, 2024
Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին |civilnet.am|

Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին |civilnet.am|

civilnet.am: Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։ Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։ #CivilNetCheck-ի ընթերցողներից մի քանիսը խնդրել էին պարզել՝ արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին։ Տարածված հրապարակման մասին Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր (share) «Adjara Voyage» ֆեյսբուքյան էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»։ Արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջում իսկապես որևէ գրառում չկա «պատմական Վրաստանի մաս Լոռու և Տաշիրի» մասին, բայց Վրաստանի նախագահն ունի նաև ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբարաբար գրառումներ է անում և հրապարակումներ տարածում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատեցին, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։ «Փաստերի ստուգման հարթակը» եւս պարզել է, ֆեյսբուքյան անձնական օգտահաշիվը, որը կիսել է համապատասխան գրառումը, պատկանում է Զուրաբիշվիլիին։    Այսպես, վրաստանյան փաստեր ստուգող լրատվամիջոց factcheck.ge-ն 2024 թվականի հունվարին ստուգել էր վրաստանյան տեղեկատվական տիրույթում Զուրաբիշվիլիին վերագրվող մի գրառում:  Պարզելու համար, թե արդյո՞ք Վրաստանի նախագահը նման գրառում արել էր, թե ոչ, վրաստանցի գործընկերներն ուսումնասիրել էին ոչ միայն Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, այլ նաև նրա անձնական օգտահաշիվը, որը հենց այն օգտահաշիվն է, որտեղ օրեր առաջ հրապարակվել էր հայկական տարածքները պատմական Վրաստան ներկայացնող հրապարակումը։  
11:24 - 05 նոյեմբերի, 2024
Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն
 |azatutyun.am|

Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն, որտեղ հարցաքննության է կանչվել ընտրակեղծիքների մասին իր պնդումների հետ կապված։ Մամուլի ասուլիսում Սալոմե Զուրաբիշվիլին իրավապահ այդ գերատեսչությանը հորդորել է «սեփական գործով զբաղվել»: «Դատախազությանը խորհուրդ կտամ սկսել իրենց աշխատանքը և հեռու մնալ նախագահի հետ քաղաքական հաշիվներ պարզելուց։ Ավելին, այս պահին մեր գործընկերները նույնպես հետևում են՝ արդյոք դատախազությունը կարո՞ղ է լինել անկախ և անաչառ։ Ուրեմն թող դատախազությունը սկսի իր գործը, նախագահն էլ իր գործը կանի... Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ իմ աշխատանքը և չեմ պատրաստվում ներկայանալ դատախազություն», - հայտարարել է Զուրաբիշվիլին։ Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն դատախազություն է հրավիրվել։ Իրավապահ մարմինը հայտարարության մեջ նշում է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի վրա։ «Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և հանրային դաշտում ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքները հավաստող ապացույցներ, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հրավիրվել է հարցաքննության 2024 թվականի հոկտեմբերի 31-ին», - նշված է հայտարարության մեջ:  
20:42 - 30 հոկտեմբերի, 2024
Վրաստանի նախագահը կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել՝ երկիրը եվրոպական ուղու վրա պահելու համար

Վրաստանի նախագահը կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել՝ երկիրը եվրոպական ուղու վրա պահելու համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել կառավարող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերանայելու շաբաթավերջին անցկացված «գողացված» ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ հակառակ դեպքում Վրաստանը կկորցնի իր «եվրոպական հեռանկարը»: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում տված հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանի եվրոպական և արևմտյան գործընկերները պետք է «ծայրահեղ ճնշում» գործադրեն իշխանությունների վրա, որպեսզի նրանք վերանայեն ընտրությունների արդյունքները և վերանայեն գողացված ձայների քանակը: «Այժմ շատ բան կախված է մեր գործընկերների արձագանքներից, թե որքան հստակ կլինի նրանց արձագանքը, որքան ուժեղ կլինի նրանց ճնշումը իշխանությունների վրա, որովհետև կարծում եմ, որ ոչ ոք չի կարող թույլ տալ Վրաստանը կորցնել հօգուտ Ռուսաստանի այսպիսի ձևով։ Եթե ճնշում չգործադրվի, ապա դա նշանակում է, որ Արևմուտքը չի փորձել ամեն ինչ՝ Վրաստանին արևմտյան կողմում և եվրոպական հեռանկարում պահելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։  Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան և Շվեդիան, ի թիվս այլոց, քննադատություն են հնչեցրել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ տեղական կազմակերպություններն աշխատում են բազմաթիվ տեղեկությունների և ապացույցների հավաքագրման ուղղությամբ՝ ապացուցելու քվեարկության ժամանակ տեղ գտած չարաշահումների մեղադրանքները: Այսօր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին՝ հայտարարել էր, որ միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։  Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահի կոչով խորհրդարանի շենքի մոտ իրականացվում էր բողոքի ակցիա։ Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը: «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն երեկ հայտարարել է, որ ընդդիմությունը պահանջում է անցկացնել նոր ընտրություններ։ Ավելի վաղ Սալոմե Զուրաբաշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում երկրում կայացած ընտրությունների արդյունքները: Երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վերջինս հայտարարեց, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ 
22:38 - 29 հոկտեմբերի, 2024
Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի
 |1lurer.am|

Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի |1lurer.am|

1lurer.am: Ես ցանկանում եմ ասել, որ որպես այս երկրում միակ անկախ ինստիտուտ, չեմ ճանաչում այս ընտրությունը, այն չի կարելի ճանաչել, քանի որ դա նույնն է, ինչ ընդունել Ռուսաստանի ներխուժումը, Վրաստանի հպատակվելը Ռուսաստանին: Ես դրա համար չեմ եկել այս երկիր: Այդ մասին, ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը, հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե վրաց ժողովուրդը պետք է պաշտպանի իր սեփական ընտրությունը: «Մեր նախնիները դրա համար չեն ապրել: Մենք դրա հետ չենք հաշտվի: Քանի որ ես մեկ մարդ չեմ, այլ ինստիտուտ, որը ներկայացնում է Վրաստանի բնակչությանը, պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունները, մենք չենք ընդունում նման եղանակով Ռուսաստանի մտնելը Վրաստան: Մենք միասին ոտքի կկանգնենք: Ինձ հետ են կուսակցությունները, որոնք պաշտպանել են եվրոպական ապագան, Խարտիան: Ես կցանկանայի ձեզ վաղը՝ ժամը 19:00-ին, հրավիրել Ռուսթավելի պողոտա, որպեսզի միասին կարողանանք աշխարհին հայտարարել, որ չենք ընդունում այս ընտրությունները, պաշտպանում ենք ցանկացած ձայնի մեր սահմանադրական իրավունքը, սակայն ամենագլխավորը՝ մեր ապագան ու ապագայում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավորությունը»,- ասել է Վրաստանի նախագահը:
09:09 - 28 հոկտեմբերի, 2024
Իմփիչմենթ ու բանտ. Զուրաբիշվիլին կանխատեսել է՝ ինչ է սպասվում իրեն ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի դեպքում
 |panorama.am|

Իմփիչմենթ ու բանտ. Զուրաբիշվիլին կանխատեսել է՝ ինչ է սպասվում իրեն ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի դեպքում |panorama.am|

panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանխատեսմամբ, եթե հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի, իրեն կարող են իմփիչմենթ հայտարարել և բանտ նստեցնել: «Միգուցե, ինձ իմփիչմենթի ենթարկեն և բանտ նստեցնեն, եթե դա տեղի ունենա», - «Գրուզիա օնլայնի» հաղորդմամբ, այսպես է պատասխանել Զուրաբիշվիլին  այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե  ընտրություններում  հաղթի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ըստ Զուրաբիշվիլիի, այս ընտրություններն ունեն էքզիստենցիալ նշանակություն։ Միաժամանակ նախագահը պատասխանել է այն հարցին, եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, ինչպե՞ս կհավասարակշռվեն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, թե՞ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Զուրաբիշվիլիի խոսքով, «Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»։ «Վրաստանը միացել է պատժամիջոցներին նույն մակարդակով, ինչ Մոլդովան, թեև կան նրբերանգներ։ Դա խնդիր չէ։ Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները։ Կար մեկ հստակ ճանապարհ, որին հետևել էր «Վրացական երազանքը» իր կառավարման երկար ժամանակաշրջանում, դա եվրաինտեգրման ճանապարհն էր, քանի որ չկա այլ այլընտրանք, որտեղ Վրաստանը ձեռք բերի անկախություն, բարգավաճում, խաղաղություն։ Բնակչության 90%-ն այդպես է կարծում։ Վերջին 30 տարիների ընթացքում ոչինչ չի կանգնեցրել բնակչությանն այս ճանապարհին։ Այս ճանապարհը կհաղթի, քանի որ այլընտրանք չկա»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
12:12 - 25 հոկտեմբերի, 2024
Զուրաբիշվիլին պատրաստվում է ընտրություններին միայնակ ներկայացնել տեխնիկական կառավարությունը
 |azatutyun.am|

Զուրաբիշվիլին պատրաստվում է ընտրություններին միայնակ ներկայացնել տեխնիկական կառավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին հաստատել իրենց հավատարմությունը «վրացական խարտիային», որը ենթադրում է, որ մինչ խորհրդարանական ընտրությունները նա ինքնուրույն կներկայացնի բարեփոխումների իրականացման համար պատասխանատու տեխնիկական կառավարությունը։ «Ես պատրաստվում եմ ներկայացնել տեխնիկական կառավարություն, որը կազմված է ոչ քաղաքական գործիչներից։ Այն պետք է ներկայացվի ավելի վաղ՝ ընտրություններից առաջ, որպեսզի հասարակությունն իմանա, թե ով է պատասխանատու լինելու կառավարությունում»,- ասել է Զուրաբիշվիլին երեկվա ճեպազրույցում։ Ենթադրվում է, որ խարտիայի բարեփոխումների ծրագիրը Վրաստանին կվերադարձնի Եվրամիությանն ինտեգրման ուղի։ Գործընթացը դե ֆակտո կասեցվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։ Զուրաբիշվիլին խարտիան նախաձեռնել է մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։ Նախագահի խոսքով՝ իր վերջին եվրոպական շրջագայության ընթացքում նա ստացել է երաշխիքներ, որ խարտիայի իրականացումը երկիրը կտանի անդամակցության բանակցությունների բացմանը: Կանոնադրությունը ստորագրել են արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընտրություններին գնում են չորս կոալիցիաների կազմում։
11:29 - 13 հոկտեմբերի, 2024
Վրաստանի նախագահի նկատմամբ կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսվի
 |azatutyun.am|

Վրաստանի նախագահի նկատմամբ կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսվի |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ, ըստ «Ազատության» «Էխո Կավկազա»-ի, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։Ինչպես նախորդ անգամ, իմպիչմենթի պատճառ են դարձել նախագահի արտասահմանյան (Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա) այցերն՝ առանց կառավարության թույլտվության, որով նա «խախտել է երկրի Հիմնական օրենքը»։Պապուաշվիլին ասել է, որ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը, նոր խորհրդարանը նրան կհեռացնի պաշտոնից։ Գործող խորհրդարանում «Վրացական երազանքը» չունի անհրաժեշտ թվով ձայներ՝ ընթացակարգն ավարտելու համար։Վրաստանի նախագահին պաշտոնանկ անելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 100 ձայն։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 պատգամավոր, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ 56։ Անցյալ անգամ իմփիչմենթ տեղի չունեցավ, քանի որ դրա օգտին քվեարկել էր ընդամենը 86 պատգամավոր։«Էխո Կավկազ»-ը հիշեցնում է, որ այսպես թե այնպես Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետն ավարտվում է խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կկայանան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ 45 օրվա ընթացքում։
14:09 - 07 հոկտեմբերի, 2024
Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

tert.am: Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներն ի թիվս այլնի կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով:«Վրաստանում միշտ եղել են դեմոկրատական և եվրոպամետ ուժեր։ Նրանք ներկայացնում են երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլ այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80 տոկոսը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու: Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։ Ուկրաինան, այժմ պայքարելով իր անկախության համար, պայքարում է նաև Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի ազատության համար։ Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Դրանք կկանխորոշեն նաև Սև ծովի անվտանգությունը և ապագան... Դրանք կկանխորոշեն Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, կկանխորոշեն Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր դրված է խաղասեղանին, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է: Խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։Հոկտեմբերին Մոլդովայում կայանալու են նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ:
13:19 - 02 հոկտեմբերի, 2024
Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
 |arm.sputniknews.ru|

Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, սակայն վետո չի դրել դրա վրա՝ փաստաթուղթը վերադարձնելով խորհրդարան: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։   «Նախագահը չի ստորագրել օրենքը և այն վերադարձրել է խորհրդարան։ Դա նախատեսված է մեր օրենսդրությամբ»,- պարզաբանել Է վարչակազմի ներկայացուցիչը։   Վրաստանի օրենսդրության համաձայն, եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և չի օգտագործում վետոյի իր իրավունքը, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի խոսնակը: Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 17-ին հաստատել է օրինագիծը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, սեռափոխությունը և սահմանափակումներ է սահմանում ամուսնության, որդեգրման և բժշկական վիրահատությունների հարցերում: Օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում արգելքի խախտման համար, այդ թվում՝ մինչև չորս տարի ազատազրկում։ Փաստաթուղթը նաև տուգանքներ է սահմանում ուսումնական հաստատություններում և լրատվամիջոցներում ԼԳԲՏ քարոզչության համար:
12:43 - 02 հոկտեմբերի, 2024
Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել ՍԴ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ
 |azatutyun.am|

Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել ՍԴ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայց է ներկայացրել սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դրույթների սահմանադրականությունը։ Հայցի մասին հայտնել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։ Սահմանադրական դատարան դիմելու մտադության մասին են հայտնել նաև ընդդիմադիր պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։
19:05 - 15 հուլիսի, 2024
Վրաստանում պատրաստվում են դիմել ՍԴ՝ վիճարկելու «Օտարերկրյա գործակալների» օրենքի սահմանադրականությունը
 |azatutyun.am|

Վրաստանում պատրաստվում են դիմել ՍԴ՝ վիճարկելու «Օտարերկրյա գործակալների» օրենքի սահմանադրականությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահը, ընդդիմադիր պատգամավորները, մարդու իրավունքների պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պահանջում է նախ կասեցնել օրենքի գործողությունը, ապա չեղարկել այն։ Օմբուդսմեն Լևան Իոսելիանին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինչ-որ ձևով ներգրաված է լինելու Սահմանադրական դատարան դիմելու գործում և իրենց դիրքորոշումը հայտնի է։ «Մենք կոչ էինք անում չնդունել այդ օրենքը, մենք կոչ էինք անում այդ նպատակին հասնել մյուս օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով, սակայն (օրենքն ընդունելու) որոշումն ընդունվեց»,- ասել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, 3 ամսից դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։ Այս ֆոնին Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։
17:10 - 15 հուլիսի, 2024