Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ

Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ

Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: Հետիոտների և վարորդների դժգոհությանը քաղաքապետն անձամբ համաձայն է. շրջել է քաղաքում և իրավիճակն անընդունելի է համարում:«Մենք հասկանում ենք, որ ձեր ընկերությունների գերնպատակը ձեր աշխատանքներն անելն է, և դրանում մենք ձեզ չենք խոչընդոտում: Ավելին, տվել ենք տասնյակ թույլտվություններ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հասցեներում միաժամանակ պետք է սկսեք և կիսատ թողնեք: Ինձ համար դա անընդունելի է: Օրեր շարունակ վերականգնված չէր Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը: Այդպիսի մեծ և կարևորագույն փողոցում քանդված վիճակն ուղղակի անհասկանալի է: Եթե այսպես շարունակվի՝ այլևս չենք տալու որևէ թույլտվություն»,-ընդգծել է քաղաքապետ Հայկ Մարությանը:Աղբահանությունից բացի քաղաքապետարանը բավարար չի համարում նաև քաղաքի ընդհանուր մաքրությունը: «Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»:«Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի սանմաքրման հարցում լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գերբեռնված շինարարական մեքենաները, որոնք երթևեկության ընթացքում կեղտոտում են փողոցները շինարարական նյութերով: Քաղաքապետը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ միջոցներ ձեռնարկել և տուգանել նման վարորդներին:Քաղաքապետն ադրադարձել է նաև աղբամանների խնդրին՝ ընդգծելով, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են: «Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», - ընդգծել է քաղաքապետը՝ դիմելով «Սանիթեքի» ներկայացուցիչին: Քաղաքապետարանի կողմից անցկացվող գնումների գործընթացի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ մինչ օրս անցկացված մրցույթների արդյունքներով տնտեսվել է ավելի քան 1 մլրդ, 255 մլն դրամ: Քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների մրցույթներին. «Եթե ունենք «վառվող» մրցույթներ, ինչը նշանակում է, որ օր առաջ մեր բնակիչները սպասում են, որ փոսալցում լինի՝ ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ մրցույթի անցկացումից հետո հնարավորին սեղմ ժամկետում կնքվի պայմանգիր, և աշխատանքներն սկսեն»: Անդրադառնալով մրցույթներին մասնակցության հայտեր չլինելուն՝ հանձնարարվել է լրատվամիջոցներով և այլ հարթակներով քաղաքացիներին ու կազմակերպություններին պարբերաբար իրազեկել անցկացվող մրցույթների մասին:«Նախկինում ասվում էր՝ քաղաքապետարանը փակ է և ոչ ոք չի կարող մասնակցել: Այսօր բաց է, սակայն մասնակիցներ չկան: Հասկանալի է, որ մրցույթի պայմանները նախկինում ավելի շահութաբեր էին, սակայն մենք պետք է ապահովենք մասնակցություն: Դրա համար պետք է տեղեկատվությունը հնարավորինս շատ տարածվի և մեր քաղաքացիները տեղեկանան դրանց մասին»,-ընդգծել է Հայկ Մարությանը: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին և ստորաբաժանումներին՝ ապրիլի 24-ի և Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու ու անցկացնելու համար:
15:42 - 29 ապրիլի, 2019
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ցանկը հայտնի է

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ցանկը հայտնի է

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը. • 10:00 - 11:00 Ծառատունկ՝ Կանաչ Երևան, Հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ• 10:00 - 14:00 Սպորտային Երևան1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս2. Շաշկու մրցաշար3. Նարդու մրցաշարՀասցե՝ Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատված• 11:00 - 15:00 Սպորտային Երևան11:00 – 12:00 - Բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ 12:00 – 13:00 - Սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ 13:00 – 14:00 - Բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ 14:00 – 15:00 - Սթրիթբոլի ցուցադրական ելույթներՀասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված• 11:00 - 12:30 Հանրային քննարկում՝ Իրազեկ քաղաքացի, հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ• 11։00 - 17։00 Ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված• 12:00 - 17:00 Ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր, Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու, հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված• 13:00 - 14:00 Մանկական տիկնիկային ներկայացումներ՝ Տիկնիկների աշխարհում, հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված• 11:00 - 12:00 Կերպարվեստի միջոցառումներ Մանկական կավճանկարչություն, հասցե՝ Ազատության հրապարակ• 11:00 - 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես – վաճառք, հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ• 12:00 - 13:00 Կավե արձանիկների ներկում, հասցե՝ Պուշկին - Մաշտոց խաչմերուկ• 13:00 - 17:00 Կավագործության միջոցառում, հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված• 14:00 - 15:00 Մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները, հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված• 15։00 - 16։30 Ազգագրական համերգային ծրագիր, հասցե՝ Ամիրյան - Մաշտոց խաչմերուկ• 10:00 - 18:00 Էկո քաղաք, հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված• 16։00 - 18։30 Կինոցուցադրություն՝ Անկախության կինո, հասցե՝ Ազատության հրապարակ• 19:30 - 21:30 Արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր ՝Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն, հասցե՝ Ազատության հրապարակ  
08:21 - 26 ապրիլի, 2019
Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին»

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. անցում «ռոմանտիզմից» «պրագմատիզմին»

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Երևանի և Լիոնի միջև իրականացված ծրագրերը՝ մասնավորապես, հայ–ֆրանսիական մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը, «Լիոնի այգու» կառուցումը, տեխնիկական և փորձագիտական աջակցության տարբեր նախաձեռնություններն ու փորձի փոխանակումը, Հայկ Մարությանը նկատել է, որ երկու քաղաքների միջև պետք է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը: «Երևան քաղաքը իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում: Մենք նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենք մշակել Երևանի համար և շնորհակալ կլինենք Ձեր աջակցության համար՝ Լիոնից հնարավոր ներդրողների ներգրավման առումով: Նաև պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակներում աջակցել Երևանում լիոնյան գործարարների կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր պատրաստակամությունը հայտնել երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի վրա դնելու հարցում: Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին նկատել է, որ հարկավոր է վերակենդանացնել և նոր ուժ հաղորդել երկուստեք հարաբերություններին: «Մեր համագործակցությունը պետք է տեղափոխենք ավելի պրագմատիկ փուլ, ինչի համար բոլոր նախադրյալներն առկա են: Վերասահմանելով նոր ուղղություններ, համոզված եմ, մենք կկարողանանք կյանքի կոչել նոր ծրագրեր, որոնք կարևոր են քաղաքների տնտեսական կյանքում: Փորձի փոխանակման ծրագրերն էլ իրենց հերթին կբացեն նոր դռներ»,- նշել է Ժորժ Կեպենեկյանը:Փոխքաղաքապետը ներկայացրել է նաև Լիոնի կառավարման համակարգը և նշել, որ այն համարվում է «ընդդիմության մայրաքաղաք»: Ժորժ Կեպենեկյանը նաև նշել է, որ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ֆրանսիացի ժողովրդի դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման ու ճանաչման հարցում: Անդրադառնալով համագործակցության նոր ուղղություններին՝ կողմերը կարևորել են առողջապահության (պոլիկլինիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում), բարձրագույն կրթության, մշակույթի, սպասարկման, հատկապես հանրային սննդի ոլորտներն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
15:05 - 25 ապրիլի, 2019
Երևանում կստեղծվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» |hetq.am|

Երևանում կստեղծվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» |hetq.am|

Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» ստեղծելու մասին որոշումը: Նիստին զեկույցով հանդես եկավ քաղաքապետի առաջին տեղեկալ Հրաչյա Սարգսյանը: Հիմնարկի նպատակն է Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների ապահովումը , քանի որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունն լիովին չի կատարում պարտավորությունները: Այս որոշման համաձայն՝ քաղաքապետարանը կդառնա աղբահանություն իրականացնող 2-րդ օպերատորը: Հիմնարկի հիմնական խնդիրներն են հետևել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պարտադիր և պարբերաբար իրականացմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ներգործության նվազեցմանը և չեզոքացմանը: Նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն ավագանու անդամ Հռիփսիմե  Առաքելյանն ասաց, որ հանդիպել է «Սանիթեք»-ի ղեկավարության հետ․ խոսակցության ընթացքում ընկերությունը տեղեկացրել է, որ պայմանագրերի դրույթների խախտումներ տեղի են ունեցել նաև քաղաքապետարանի կողմից: Հայտարարությանն ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց. ««Սանիթեք»-ը բազմաթիվ հարցերի մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ նրան ուղղակի քաղաքը մաքրել: Կարծում եմ՝ չպիտի մենք ասենք, որ խնդիր ունենք աղբահանության հետ կապված, ես պաշտոնապես հայտարարում է , որ «Սանիթեք» ընկերությունից ոչ մի հղում չենք ստացել, թե քաղաքապետարանի կողմից ինչ պայմանագրային խախտում է արվել: Նրանք նշել են աղբավայրի վիճակի մասին, բայց մեր ղեկավարության ժամանակ դեպի բացասական փոփոխություններ տեղի չեն ունեցել»: Ըստ Մարությանի՝ երբ իրենք իշխանության գլուխ են եկել, աղբահանության խնդիրը ժառանգություն են ստացել, իսկ հիմա փորձում են բոլոր մանրուքները հաշվի առնելով՝ հասնել խնդիրների լուծմանը:
12:47 - 23 ապրիլի, 2019
«Սանիթեքը» պնդմամբ՝ արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան |tert.am|

«Սանիթեքը» պնդմամբ՝ արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան |tert.am|

tert.am: Երևանի ավագանին քննարկում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցը: Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Զեկուցողը ներկայացրեց, որ նշված պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից կատարվում են ոչ պատշաճ, պայմանագրային դրույթների խախտումներով, որի հետևանքով նշված ընկերությունները ենթարկվել են պատասխանատվության՝ նրանց նկատմամբ կիրառվել է պայմանագրերով նախատեսված տուգանքը: Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել սույն որոշման նախագիծը: ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ  երեկ և այսօր կապ է հաստատել «Սանիթեքի» ղեկավարության հետ և հետաքրքվել էր ինչ` դժգոհություններ ունեին քաղաքային իշխանությունից: «Հավաստացին ղեկավարությունից, որ պայմանագրային դրույթների խախտումներ ոչ միայն «Սանիթեքի», այլ Երևանի իշխանության կողմից է: Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու նախադրյալներ կան, իրենց վստահեցմամբ իրենք հաղթող կլինեն»,-ասաց նա և պարզաբանում խնդրեց, թե ի՞նչ խախտումներ է արել քաղաքային իշխանությունը, ի՞նչ հետևանքներ կունենա դատական պրոցեսը իմիջի, ներդրումների և այլնի առումով:  
12:11 - 23 ապրիլի, 2019
«Русские Автобусы-Группа ГАЗ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

«Русские Автобусы-Группа ГАЗ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի «Русские Автобусы - Группа ГАЗ» ընկերությունը: Ընկերության արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: «Երևանի քաղաքապետարանն այսօր նոր ավտոբուսների ձեռքբերման հարցում առաջարկություններ է ստացել և ստանում ոլորտում հայտնի տարբեր ընկերություններից: Տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է Երևանում գործարկել 845 ավտոբուս: Այժմ հստակեցվում են բոլոր այն չափորոշիչները, որոնց համապատասխան էլ կընտրվեն անհրաժեշտ ավտոբուսները»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:Դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովը ներկայացնելով «Русские Автобусы- Группа ГАЗ»-ի գործունեությունը՝ նշելով, որ ընկերությունն արտադրում է քաղաքային տիպի ավելի քան 20 բազային ավտոբուսներ: Ընկերության ավտոբուսները զբաղեցնում են ռուսաստանյան շուկայի շուրջ 75%-ը: Մոդելային շարքի բազմազանությունը հնարավորություն է տալիս հաշվի առնել ավտոբուսների երթևեկությունը նաև բարդ տեղանքի պայմաններում: Ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության պահեստամասերի ու այլ բաղկացուցիչների կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել ավտոբուսների բարձր որակը: Դմիտրի Պիժիկովը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանն ուղղված ցանկացած առաջարկ, որը կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:
18:05 - 18 ապրիլի, 2019
Աղբահանության երկրորդ օպերատորի հարցի քննարկումը հետաձգվեց. Վարչապետը կառավարություն է հրավիրել Հայկ Մարությանին |aysor.am|

Աղբահանության երկրորդ օպերատորի հարցի քննարկումը հետաձգվեց. Վարչապետը կառավարություն է հրավիրել Հայկ Մարությանին |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից մեկ անձի գնում կատարելու միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը: Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյուքնում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ու հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում վատթարացել է աղբահանության վիճակը ու այն ընկերությունը, որն իրականացնում է աղբահանությունը սեփական միջոցներով ի վիճակի չէ դա անել, ու քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում իր միջամտությունը», - ասաց Սուրեն Պապիկյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի՞ մեքենա է նախատեսվում գնել:«Մրցույթով նախատեսված է եղել գնել 24 մեքենա, հայտում ներկայացված է 10 հատ աղբատար հետևի բարձմամբ մեքենա, աղբատար երկու մեքենա կամազ մակնիշի` 22 խ/մ ծավալով, 2 հատ աղբատար մեքենա 19խ/մ ծավալով և ևս մեկ կամազ մեքենա` 16 խ/մ: Ընդհանուր գումարային մասով` նախատեսվում է 15 ավտոմքենա», - ասաց նախարարը:Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ի սկզբանե պարզ էր, որ «Սանիթեք»-ը չէր կարող պատշաճ կազմակերպել աղբահանությունը և քաղաքապետարանի ու քաղաքապետի առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, տեխնիկայի ձեռքբերումն էր, որը այլընտրանք չունի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` որքանով վստահ լինեն, որ գործընթացն արդյունավետ կլինի:«Թե մենք ունենալու ենք ինչ-որ տարօրինակ մեքենաների հերթական քանակ, որը վաղը կամ մյուս օրը չի օգտագործվելու կամ օգտագործվելու է շատ թանկ », - նշեց Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցով կառավարություն է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին ու հարցի քննարկումը կշարունակվի այն ժամանակ, երբ նա ներկայանա:
10:19 - 18 ապրիլի, 2019
Քաղաքապետարանը 24 նոր աղբատար մեքենա է պատվիրել

Քաղաքապետարանը 24 նոր աղբատար մեքենա է պատվիրել

Երևանի ավագոնւ անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի´ երևանցիներ, ինչպես գիտեք աղբահանության հարցը ամենաքննարկվող և խնդրահարույց հարցերից մեկն է դարձել վերջին տարիներին, հատկապես վերջին 1 տարում: Տարիներ առաջ Սանիթեքի հետ կնքված համագործակցությունը ամենավատ գործարքներից մեկն է, և այդ կազմակերպության ապաշնորհ ու սխալ կառավարման արդյունքում Երևանի աղբահանությունը վտանգի տակ է հայտնվել: Սակայն քաղաքային իշխանության տարած աշխատանքների և քննարկումների արդյունքում շատ շուտով հարցին կտրվի վերջնական լուծում, ըստ որի մի քանի օրից ավագանին կընդունի նոր համայնքային հիմնարկ ստեղծելու որոշում, որը կիրականացնի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները: Բացի դրանից, քաղաքապետարանը պատվիրել է նոր` թվով 24 աղբատար մեքենաներ և ևս 5-ը կպատվիրի առաջիկայում, որոնք կշահագործվեն վերոնշյալ հիմնարկի կողմից` քաղաքապետարանի անմիջական հսկողության ներքո, որի արդյունքում քաղաքում աղբահանության մոտ կեսը կիրականացնի համայնքը` նոր տեխնիկայով, նոր պահանջներին համապատասխան և, ըստ էության, երկարաժամկետ կլուծի աղբահանության խնդիրը քաղաքում»:  
06:55 - 18 ապրիլի, 2019
Կայացել է տրանսպորտի բարեփոխումների վերակազմավորված մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպումը

Կայացել է տրանսպորտի բարեփոխումների վերակազմավորված մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպումը

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում: Աշխատանքային խմբում ներգրավված են քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ անցած ամիսներին քաղաքային իշխանությունները ծանոթացել են տրանսպորտային նոր ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթին, տեղփոխերի և ուղևորահոսքի հաշվետվությունների վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ: Դրանից հետո խորհրդատու կազմակերպությունը տրամադրել է վերջնական նախագիծը: «Այս վեց ամիսների ընթացքում մենք փորձել ենք հասկանալ ընդհանուր մոտեցումը, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու: Տրանսպորտային այս համակարգի ողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների ուսերին է, այդ իսկ պատճառով մենք մի փոքր նաև զգուշավոր ենք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք, քանի որ այս պահին գործող տրանսպորտային համակարգն էլ լավ վիճակում չէ, խնդիրներ ունենք»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Կարևորելով մասնագիտական խմբի հետ ակտիվ աշխատանքը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նոր երթուղային ցանցի շահագործման չափորոշիչների վերաբերյալ ակնկալել է ներկայացնել առաջարկներ, ինչի արդյունքում էլ հնարավոր կդառնա հաշվարկել վերջնական սակագինը:«Մենք հասնում ենք արդեն վերջնական փուլին, որտեղ պետք է իրականացվեն տարբեր հաշվարկներ՝ կապված այդ չափորոշիչներից: Վերջին հաշվետվության մեջ կա նաև հաշվարկված սակագին, բայց դա ընդհանուր բնույթի հաշվված սակագին է և դրանում հաշվարկված չեն այն չափորոշիչները, որը քաղաքը ցանկանում է ունենալ: Դրանք են անմիջական ազդեցություն ունենալու սակագնի ձևավորման վրա»,- նշել է քաղաքաետի առաջին տեղակալը: Հարցուպատասխանի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման, մասնավորապես տրոլեյբուսների ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, որ նվազելու է ծածկույթը,պարզապես նվազելու են կրկնվող գծերը: Սրա շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչն էապես կթեթևացնի սակագնային բեռը: Ամփոփելով նիստի արդյունքները՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ վերջնական լուծում ունենալու համար առաջիկայում նման քննարկումները կկրեն հաճախակի բնույթ:
18:37 - 16 ապրիլի, 2019
Ապրիլի 13-ին Երևանում շուրջ 7500 ծառ և թուփ կտնկվի

Ապրիլի 13-ին Երևանում շուրջ 7500 ծառ և թուփ կտնկվի

Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է. հասցեական և բացառապես ոռոգելի տարածքներում ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: «Բոլոր 12 վարչական շրջաններում հասցեական իրականացվելու են ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաև եղած ծառապատ հատվածներում լինելու են կոնկրետ ծառատեսակների համալրումներ: Քաղացիներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին: Ծառեր և թփեր տրամադրվելու են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք դիմել են և ցանկություն են հայտնել իրենց տարածքներում իրականացնել ծառատնկումներ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:  Մոտեցումը նորովի է ծառատեսակների ընտրության հարցում: Գալիք տարիներին Երևանը կզարդարեն ծաղկող ծառերը: Նախատեսվում է զարգացնել նաև ուղղաձիգ կանաչապատումը. ծաղկառատ կլինեն վերգետնյա անցումներն ու պատշգամբները: «Ծառերի ստանդարտները փոխված են, դրանք ավելի կենսունակ, ավելի մեծ ծառերի տնկիներ են լինելու, դրանց մեջ կան նաև կատալպաներ, արոսենիներ, ծաղկող ակացիաներ: Մարտի 23-ի և ապրիլի 13-ին նախատեսված ծառատունկի ընթացքում ավելի քան 15000 ծառ և թուփ տնկած կլինենք: Մեծ քանակ նախատեսվում է նաև աշնանային հիմնական ծառատունկի շրջանակում», - ասում է Խաչիկ Հակոբյանը: Նոր դիմագիծ, նոր մոտեցումներ Երևանի կանաչապատման ոլորտում և ծրագրային հստակ քաղաքականություն՝ տարբեր ուղղություններով: Այս տարի նոր մոտեցում ցուցաբերվեց էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում մանրացվում են, նոր տեղափոխվում: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումն արդեն տեսանելի է Երևանում: Մայրաքաղաքում մեկնարկել են նաև բնաշիվային աճի էտման աշխատանքները: «Բնաշիվային աճի էտման ժամանակ մենք փրկելու ենք այն բոլոր կոճղերից աճ տված և թփեր դարձած ծառերը, որոնք տարիների ընթացքում այդպես մացառուտների են վերածվել: Մենք դրանք ազատելու ենք ավելորդ ճյուղերից, էտելու ենք, թողնելու ենք հիմնական գլխավոր առանցքային մասը, որը լիարժեք շանս ունի մեծ սաղարթով ծառի վերածվելու», - ընդգծում է բնապահպանության վարչության պետը: Ընթացիկ տարում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անտառի և Սարալանջի հատվածներում կիրականացվեն անտառվերականգնման և կանաչապատման աշխատանքներ: Սարալանջի շուրջ 10 հա տարածքը կոռոգվի կաթիլային եղանակով։ 2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի:
12:39 - 10 ապրիլի, 2019
«MAN Truck & Bus AG» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

«MAN Truck & Bus AG» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրեն Հելմուտ Գրոսհաուսերի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Տարբեր տարողության քաղաքային ավտոբուսներն աշխատում են գազով, դիզելային վառելիքով և հիբրիդային շարժիչով: Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկների փաթեթին՝ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների արտադրության ոլորտում մի շարք հայտնի ընկերություններ ևս արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ: Հելմուտ Գրոսհաուսերը նշել է, որ ընկերությունը հետաքրքված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել: «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրենը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ ավտոբուսների գնային քաղաքականության ու հետագա սպասարկմանն առնչվող:
15:51 - 04 ապրիլի, 2019
Առևտրի շրջիկ կետերի ոլորտը կկարգավորվի օրենսդրորեն

Առևտրի շրջիկ կետերի ոլորտը կկարգավորվի օրենսդրորեն

Սննդի առևտրի առաջին շրջիկ մեքենաները հայտնվեցին 20-րդ դարասկզբին Ամերիկայում: Հետո արդեն գաղափարը տարածվեց ամբողջ աշխարհում: Այսօր Երևանում ևս կան ավտոմեքենաներ, որոնցից վաճառվում է սուրճ, սնունդ, հուշանվերներ: Սակայն մեր երկրում ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ: «Օրենքում կա բաց, չկա մեզ վերահսկող և թույլտվություններ տվող մարմինը»,- նշում է տնտեսվարողներից Հրաչ Դավթյանը:Թեև «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Օրենսդրական բացը լրացնելու և խնդիրը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխություններով: «Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը», - նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: «Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը: Նաև քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առևտրով»,-ընդգծում է քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ: «Մեզ հաճախ ասում են՝ ահագին գումարներ ենք դրել գործի մեջ, ինչ անենք: Մեր պատասխանն է՝ սպասել օրենքի կարգավորումներին: Քաղաքային իշխանության նպատակն է համայնքի շահերը պաշտպանելը և ստեղծել անվտանգ և հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
08:22 - 02 ապրիլի, 2019
Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ |armenpress.am|

Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի էներգաարդյունավետության և Էներգախնայողության ծրագրի և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ 2019-2020 թվականների ընթացքում մայրաքաղաքում գործող  48 մանկապարտեզ կվերանորոգվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, հավելելով, որ վերանորոգման ծրագրում ընդգրկված  մանկապարտեզների խնդիրները  քննարկման փուլում են: Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի «Երևանի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքի ռեժիմը և երեխաներին պահելու տևողությունը սահմանելու մասին» N2833-Ա որոշմամբ սահմանված միասնական մոտեցմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքային ռեժիմը սահմանվել է ժամը 8:00-ից մինչև 17:30 -ը, երեխաների պահելու տևողությունը՝ ժամը 8:30-ից մինչև 17:30-ը, իսկ երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը՝ 17:30-ից մինչև 19:00-ը։
06:16 - 02 ապրիլի, 2019
Երևանում 2 800 եղևնի կտնկվի

Երևանում 2 800 եղևնի կտնկվի

Երևանի 2800-ամյակի առթիվ Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2 800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։  Խորհրդանշական 2 800 եղևնիները որոշ ժամանակ անց քաղաքային տնկարանից կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ: Երևանի կանաչապատման գործում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հստակ է. մայրաքաղաքի կանաչ կերպար կփոխվի. արդեն այս տարի քաղաքի բնակիչներն ու հյուրերը նոր մոտեցումներ կտեսնեն կանաչապատման ոլորտում: «Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք. իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:    
06:35 - 29 մարտի, 2019