Երևանի 2800-ամյակի առթիվ Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2 800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Խորհրդանշական 2 800 եղևնիները որոշ ժամանակ անց քաղաքային տնկարանից կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ: Երևանի կանաչապատման գործում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հստակ է. մայրաքաղաքի կանաչ կերպար կփոխվի. արդեն այս տարի քաղաքի բնակիչներն ու հյուրերը նոր մոտեցումներ կտեսնեն կանաչապատման ոլորտում:
«Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք. իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
comment.count (0)