Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Հայաստանի ժուռնալիստների միությանը տրամադրվեց գույքահարկի արտոնություն |armenpress.am|

Հայաստանի ժուռնալիստների միությանը տրամադրվեց գույքահարկի արտոնություն |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու անդամները որոշում կայացրին՝ «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոց 3/1 հասցեում գտնվող շինության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն։ Որոշման համաձայն ՀԿ-ն ազատվում է 2017, 2018, 2019 թվականների 6 մլն 540 հազար 987 դրամի չափով գույքահարկի վճարումից։ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ելույթի ժամանակ, նշեց, որ ինքը ձեռնպահ կմնա և չի մասնակցի տվյալ նախագծի քվեարկությանը։ «Այս հարցը սուբյեկտիվ է, իսկ ինձ համար կարող է կրկնակի սուբյեկտիվ լինել, քանի որ հանդիսանում եմ նույն դաշտում գործող մեկ այլ ՀԿ-ի՝ Ֆրանկոֆոն լրագրողների միության գլխավոր քարտուղար։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում մասնակցել այս քվեարկությանը, որպեսզի շահերի բախում չլինի»,- ասաց Աբգարյանը։ Որոշումն ընդունվեց 19 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։
16:35 - 28 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի պատճառով մայրաքաղաքի կանաչապատումն իրականացրել են նորաստեղծ ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից ընդամենը 120-ը |armtimes.com|

Կորոնավիրուսի պատճառով մայրաքաղաքի կանաչապատումն իրականացրել են նորաստեղծ ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից ընդամենը 120-ը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանին որոշեց լուծարել 11 փակ բաժնետիրական ընկերություններ, որոնք գործում էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծմամբ: Նորաստեղծ ՀՈԱԿ-ն է կենտրոնացնում կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի տրամադրած գումարները, դրանց տնօրինումը: Իսկ Երեւան քաղաքի կանաչապատման աշխատանքները քաղաքի համար կիրականացվեն նոր համալիր լուծումներով եւ միասնական մոտեցմամբ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ ընկերությունների հետագա գործունեությունը դառնում է ոչ նպատակահարմար: Երեւան քաղաքի ավագանին որոշեց լուծարել Երեւանի ենթակայության հետեւյալ փակ բաժնետիրական ընկերությունները՝ 1. «Աջափնյակ կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 2. «Ավան կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 3. Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» փակ բաժնետիրական ընկերություն 4. «Դավթաշենի կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 5. Էրեբունի թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» փակ բաժնետիրական ընկերություն 6. «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 7. «Նոր Նորք կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 8. «Նուբարաշեն» փակ բաժնետիրական ընկերություն 9. Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Կանաչ բարձրունք» փակ բաժնետիրական ընկերություն 10. «Շենգավիթ կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 11. «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերություն Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը դիտարկում արեց, որ տպավորություն է, թե կանաչապատում իրականացնող նորաստեղծ ՀՈԱԿ-ը միայն փողոցներում ու ակնհայտ երեւացող հատվածներում է աշխատանքներ իրականացնում, իսկ բակային տարածքներում կանաչապատում չի իրականացվում: Նրա այս դիտարմանը արձագանքեց ավագանու մեկ այլ անդամ՝ նկատելով՝ ՀՈԱԿ-ի ռեսուրսները բավարար են, առաջիկայում կիրականացնեն նաեւ բակային տարածքները, քանի որ բավականին շատ աշխատակիցներ ունեն: Պարզապես նոր կորոնավիրուսի վտանգից ելնելով՝ այս պահին ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից աշխատում են ընդամենը 120 հոգին: Աշխատանքի ընդունված աշխատակիցների մեծ մասը 60-ից բարձր տարիք ունի: Այնումենայնիվ, նա ընդգծեց, որ ունեն բավարար ռեսուրներ եւ առաջիկայում ավելի մանրակրկիտ աշխատանք են պատրաստվում իրականացնել: Զաքարյանը նաեւ հարց հնչեցրեց, թե լուծարվող 11 ՓԲԸ-ների աշխատակիցները աշխատատեղ գտա՞ն, թե՞ գործազուրկ դարձան: Նրան արձագանքեցին, որ այդ 11 ընկերություններում մնացել էր մեկական աշխատակից, մնացածը, որոնք ցանկություն են հայտնել, տեղափոխվել են ՀՈԱԿ, այսինքն՝ խնդիրը լուծված է: Եվ բացի այդ, նորաստեղծ ՀՈԱԿ-ը բանվորների թափուր աշխատատեղեր ունի, եւ կարող են բոլոր ցնկացողները դիմել:
14:37 - 28 ապրիլի, 2020
Դպրոցի տնօրենը չի կարող ինձ դատի տալ. Տիգրան Վիրաբյան
 |armtimes.com|

Դպրոցի տնօրենը չի կարող ինձ դատի տալ. Տիգրան Վիրաբյան |armtimes.com|

armtimes.com: Ի՞նչ եք զեկուցել քաղաքապետին, որ նա որոշեց պայմանագիր չկնքել Նիկոլ Աղբալյանի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթած թեկնածուի հետ. այսօր ասուլիսում հարց ուղղեցին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին: «Դպրոցներում տնօրենների մրցույթները բաց եւ թափանցիկ են: Այս դպրոցում եւս մրցույթն ընթացել է մի քանի լրատվականների ուղիղ եթերում, եւ իմ ու քաղաքապետի զրույցն ընտրության պրոցեսի խնդիրների մասին չի եղել: Խոսքը մրցույթի հայտարարման կարգի մեջ որոշակի խնդիրների մասին է, որ ենթադրում է՝ մրցույթի կարգը հայտարարվել է ոչ պատշաճ, մրցույթի հայտարարությունում եղել են թերություններ: Քննարկելով իրավաբանների հետ՝ եկել ենք եզրակացության, որ տվյալ կարգով հայտարարությունն այլոց իրավունքները սահմափակել է»,- ասաց Վիրաբյանը: Նա հաղորդեց, որ պիտի լինի նոր մրցույթ, եւ այն պիտի անցկացվի այնպես, որ բոլորը կարողանան մասնակցություն ունենալ: «Եթե տնօրենի թեկնածուն կամ կոլեկտիվը կարծում են, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, կարող են դատական կարգով վիճարկել քաղաքապետի որոշումը. դա իրենց իրավունքն է, բայց մենք որդեգրել ենք սկզբունք. հավասարությունն ամենակարեւորն է մեզ համար, եւ այն, որ հայտարարված ցանկացած մրցույթ պիտի լինի հավասար հասանելի բոլորին, քննարկման ենթակա չէ»,- ասաց նա: Վիրաբյանը եթերում հնչած հարցից տեղեկացավ, որ դպրոցի տնօրենն իրեն դատի է տվել եւ անմիջապես հակադարձեց. «Տնօրենը չի կարող ինձ դատի տալ, նա կարող է վիճարկել քաղաքապետի որոշումը, եւ եթե դպրոցի տնօրենն ընտրել է այդ ճանապարհը, դա իր իրավունքն է, բնականաբար, տնօրենի ներկայացուցիչները եւ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչները կհանդիպեն դատարանում»:
19:30 - 23 ապրիլի, 2020
Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը

 |armenpress.am|

Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը Կառավարության հետ քննարկում է իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում պայմանագրային հիմունքներով աշխատող աշխատակցիների հարցը քննարկվել է բազմիցս: Այն աշխատակիցները, որոնք մեր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել, ցավոք սրտի, չեն կարողացել Երևանի քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում և ընդհանուր Երևանի բյուջեում իրենց ներկայությունը չկա»,- նշեց Վիրաբյանը։ Նրա խոսքով՝ Կառավարության հետ քննարկում են հարցը և արդեն իսկ փոխանցել են բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները գործադիրին։ Վիրաբյանը հայտնեց, որ պետք է հասկանան, թե ինչ միջոցներով, ինչ ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ աշխատավարձը վճարել: «Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և հավանաբար մոտ օրերս կգտնենք լուծում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:
18:33 - 23 ապրիլի, 2020
1915 համարին ուղարկված հաղորդակցությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն  գովազդային բովանդակություն․ Տիգրան Վիրաբյան

1915 համարին ուղարկված հաղորդակցությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն գովազդային բովանդակություն․ Տիգրան Վիրաբյան

Այս աշխատանքը, որ արվել է վերջին շրջանում ամբողջ ախատանքաին խմբի, կառավարության համար չափազանց պատասխանատու աշխատանք էր, որովհետև յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը դառնում է յուրաքանչյուր հայի մտասևեռումը։  Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է և այստեղ իսկապես մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որպեսզի փարատենք մեր Ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում։ Այս մասին Ապրիլի 24-ին սպասվող միջոցառումների վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Խզմալյանը նշեց, որ բոլոր նախաձեռնությունների հիմքում , եղել է կառավարության մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության ապահովության հանդեպ։ «Մեր հիմնական ուղերձը այն է, որ ցեղասպանության նահատակների  և նրանց հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը՝  յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է։ Մեր կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը, հարգելով կյանքը»,- ասաց նախարարի տեղակալը։ Կազմակերպված միջոցառումների մասին խոսելով Խզմալյանը հիշեցրեց, որ  այսօր ժամը 9-ին մեկնարկում են միջոցառումները։ Բոլոր եկեղեցիների ղողանջի ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցային լույսերը։ Վաղն առավոտյան կմեկնարկեն պաշտոնական այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ։  Երեկոյան ժամը 22։00-ից սկսած մինչև լուսաբաց՝ առավոտյան ժամը 6-ը, տեղի կունենա գեղարվեստական համերգ։ «Կարծում եմ ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն էր, և սկսած առավոտյան 8-ից ՀՀ քաղաքացիները և  Արցախի  հայրենակիցները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 համարին և  սփյուռքից՝ 0037433191500 համարին։ Երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անունը և այսպիսով կխորհդանշեն իրենց ներկայությունը»,- այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։  Վիրաբյանը նշեց, որ օպերատորների հետ բանակցություններ են տեղի ունեցել, նրանք պատրաստ են  եղել հաղորդագրությունների համար գումար չգանձել, սակայն վերջնարդյունքում որոշվել է հաղորդագրությունների արժեքը սահմանել սիմվոլիկ՝ մեկ դրամ։ «Հաղորդագրությունները պետք է չկրեն գովազդային բովադակություն։ Մեկ համարից կարող է ուղարկվել ոչ ավելին քան 5 հաղորդագրություն։ Ցանկալի է, որ բովանդակությունը լինի հայատառ և պարունակի անուն ազգանուններ։ Հաղորդագրությունները կզտվեն և կներկայացվեն միայն նրանք, որոնց բովանդակությունը բավարարում է ներկայացված պահանջներին»,- եզրափակեց փոխքաղաքապետը։
16:27 - 23 ապրիլի, 2020
Քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ

Քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ

Երևանի քաղապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ։Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն:Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Մասնավորապես, պրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով, խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները, առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատըշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում, խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում…) հարուցվել է քրեական գործ:
13:16 - 23 ապրիլի, 2020
«Օղակաձև» զբոսայգում երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը գողացել են

«Օղակաձև» զբոսայգում երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը գողացել են

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը: «Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին»,-ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
22:25 - 21 ապրիլի, 2020
Ցեղասպանության թանգարանի տարածքները չեն տրվում առեւտրային գործունեության համար․ Արայիկ Հարությունյան
 |armtimes.com|

Ցեղասպանության թանգարանի տարածքները չեն տրվում առեւտրային գործունեության համար․ Արայիկ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: Կարծում եմ, որ այդ թեմային կանդրադառնանք առաջիկայում. որեւէ նման բան չկա, որ տարածքները տրվում են առեւտրային որեւէ գործունեության նպատակով: Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ցեղասպանության թանգարանի տարածքը, որը տալիս են Երևան համայնքին, ծառայելու է առևտրային կամ այլ նպատակով, և ո՞րն է պատճառը, որ այն հանձնվում է Երևան համայնքին: Նախարարի խոսքով՝ այդ ամբողջ տարածքը Ծիծեռնակաբերդով եւ հուշահամալիրով շատ խորհրդանշական է, եւ որեւէ նպատակային փոփոխություն այնտեղ չի կարող լինել։ «Մնացածն արդեն տեխնիկական հարցեր են: Մեր նպատակն է, որ տարածքն ապրի, զարգանա, անտառը նույնպես զարգանա։ Այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու»,- եզրափակեց նախարարը։ Մյուս հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է Ցեղասպանության թանգարանի ցուցասրահների առցանց ցուցադրություն, նախարարը պատասխանեց․ «Մենք նման մի ծրագիր ունենք, որ առցանց ուղեկցողը ցույց կտա բոլոր այն մութ անկյունները կամ այն հատվածները, որոնք չեն տեսնում մեր քաղաքացիները»։ Նա նաեւ հավելեց, որ միանշանակ կա նման նպատակ, եւ դա այն ընդհանուր ծրագրի շրջանակում է, որ իրականացրել են անցած մեկ ամսվա ընթացքում։ Դա սկսվել է, երբ հաստատվել է արտակարգ դրություն, եւ մեր մշակութային օջախները՝ թանգարանները, ցուցասրահները, տեղափոխել են վիրտուալ դաշտ, որքանով դա հնարավոր է, եւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը բացառություն չէ։
20:38 - 21 ապրիլի, 2020
Հսկողություն՝ արտակարգ դրության պայմաններում աշխատող տնտեսվարողների նկատմամբ

Հսկողություն՝ արտակարգ դրության պայմաններում աշխատող տնտեսվարողների նկատմամբ

Պարետի որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն այս օրերին աջակցում են ՀՀ ոստիկանությանը՝ տնտեսվարողների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում:Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակիցները ստուգումներ են իրականացնում կենսական անհրաժեշտության ապրանքներ ապահովող խանութներում՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:Մասնավորապես հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, հաճախորդների համար հիգիենայի պարագաների ապահովմանը, աշխատակիցների կողմից դիմակների և ձեռնոցների պարտադիր օգտագործմանը:Այս օրերին քաղաքապետարանի ստորաբաժանումները ստուգայցեր են իրականացնում նաև քաղաքի տարբեր հատվածներում՝ արգելելով բացօթյա ապօրինի առևտուրը:  
17:20 - 20 ապրիլի, 2020
Երեւանի քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերում է աջակցություն

Երեւանի քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերում է աջակցություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Քննարկվել են համայնքում շինարարական աղբի և կոշտ թափոնների կառավարմանը, ապօրինի շինարարության դեմ պայքարին, փողոցների բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում համայնքային բուժհաստատությունների աշխատանքների կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։ Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել արտակարգ դրության պայմաններում համայնքի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող քաղաքապետի տեղակալները: Զեկուցվել է, որ համայնքային բոլոր կառույցները նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ փոփոխություններ են մտցրել աշխատանքների կազմակերպման մեջ՝ շարունակելով իրենց պարտականությունները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից առցանց ստացվող դիմումները, բողոքներն ու հարցումները, որպեսզի դրանց նախատեսված ժամկետում տրվեն պատասխաններ: Այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարությունները անմիջապես կասեցնել: Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն:Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլոր ստորաբաժանումներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար:
22:32 - 17 ապրիլի, 2020