ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ՀՀ ԱԳՆ-ն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին
 |1lurer.am|

ՀՀ ԱԳՆ-ն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրեր»-ի խնդրանքով անդրադարձել է հետևյալ հարցին․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՏԱՄ-ում նախագահող երկիր Հայաստանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը չանցկացնելու վերաբերյալ Ուշակովի հայտարարությունը: Ինչու՞ է Երևանը նման որոշում կայացրել, ո՞րն է Հայաստանում նիստը չանցկացնելու պատճառը»։ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: 
21:10 - 27 նոյեմբերի, 2024
ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 700 մլն դոլարի. Պապոյան |1lurer.am|

ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 700 մլն դոլարի. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը: Մինչև վերջին տարիները Հայաստանի առևտրաշրջանառությունը մոտ 300 մլն դոլարի շրջանակում է տատանվել, բայց վերջին տարիներին այն կրկնապատկվել է, դարձել 700 մլն դոլար: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ուղիղ սահման ունի: Նախարարն արձանագրեց՝ այսօր ՀՀ-ն ԵԱՏՄ տնտեսության մոտ 1 և ավելի քիչ տոկոսն է սպասարկում, մինչդեռ ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության՝ 13,5 տոկոսը: «Սա ցույց է տալիս, թե աշխարհագրորեն մոտ լինելն ինչքան կարևոր է: Ուզում եմ նաև ուրախությամբ արձանագրել, որ մենք ԱՄԷ-ի հետ ամենամոտ երկիրն ենք տարածքային առումով, և սա մեզ համար հսկայական հնարավորություններ է բացում տուրիստական, առևտրային և այլ հարաբերությունների մասով»,- ասաց նախարարը: Պապոյանը նաև հիշեցրեց՝ նախկինում Իրանի մաքսատուրքը 23 տոկոս էր, հիմա իջել է մինչև 8,3 տոկոսի: «Իրանն ունի շատ մեծ էներգետիկ ռեսուրսներ, և այդ էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տալիս Իրանին ցածր գներով մրցունակ ապրանքներ ստանալ: Շատ դժվար է լինում իրականում թափանցել իրանական շուկա, օբյեկտիվորեն շատ դժվար է լինում: Հիմա նաև այս հնարավորությունը (8,3 տոկոսի [իջեցումը] 23-ից)՝ 3 անգամ մաքսատուրքերի իջեցումը, լավ հնարավորություն է հայ տնտեսվարողների համար՝ փորձելու համար թափանցել իրանական շուկա»,- ասաց նախարարը:
16:33 - 31 հոկտեմբերի, 2024
Փաշինյանն առաջարկեց էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը տարածել միայն մինչեւ 2 տարեկան մեքենաների վրա
 |news.am|

Փաշինյանն առաջարկեց էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը տարածել միայն մինչեւ 2 տարեկան մեքենաների վրա |news.am|

news.am: Հայաստանն այն քիչ երկրների շարքում է, որ ավտոմեքենաների ուտիլիզացիոն տուրք չի սահմանել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ես կարծում եմ՝ վաղ, թե շուտ, դա պետք է սահմանել, որովհետեւ ուտիլիզացման ծախսն էլեկտրական մեքենաների շատ ավելի բարձր է, քան ավանդական մեքենաներինը: Ես նաեւ ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ում հետագայում էլի արտոնյալ ռեժիմ և քվոտա ստանալը բավականին բարդ է լինելու, որովհետեւ եւ Ղազախստանում, եւ Ռուսաստանում նախատեսվում է այդպիսի մեքենաների արտադրության լոկալիզացիան»,- ասաց նա: Խնրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ժամանակի հետ մենք պետք է անդֆրադառնանք այդ թեմային: մենք պետք է արձանագրենք, որ աշխարհում հիմա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ակումուլյատորների հետագա ուտիլիզացիան դառնում է մեծ խնդիր: Խնդիրն այն է, որ դրանք որոշ ժամանակ օգտագործելուց հետո դեն են նետում: Երբ ծավալները մեծ են, հարց է առաջանում, թե դրանք որտեղ պետք է կուտակվեն եւ ինչ պետք է լինի դրանց հետագա ճակատագիրը: Դրանք իրենց մեջ ունեն հեղուկ, որն ունի տոքսիկության որոշակի աստիճան: Իմաստ ունի նաեւ այս խնդրին անդրադառնանք մեր կոշտ թափոնների կառավարման ռազմավարության տրամաբանության մեջ»: Վարչապետի խոսքով, կա նաեւ մեկ ուրիշ խնդիր. «Արդյոք մենք էլեկտրաման ավտոմեքենաներ ներմուծելու քվոտաներն օգտագործում ենք հին տարեթվով մեքենաներ ներմուծելու համար: Այսօր արդեն 10 տարուց ավելի հնության էլեկտրամոբիլ գոյություն ունի եւ մենք դրա մասին էլ պետք է մտածենք: Եթե մեր քվոտայով այդ սահմանափակումը չկա, մենք ինչու ենք արտոնյալ պայմաններում հնարավորություն տալիս հին մեքենաներ ներմուծել: Այն երկրներից, որտեղից 7-8 տարվա հնության էլեկտրամոբիլ է ներմուծվում Հայաստան, նրանք այդ թափոնի կառավարման պրոբլեմից ազատվում են: Այդ թափոնը, ըստ էության, բավականին մատչելի գներով ուղարկվում է ՀՀ: Մենք պետք է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման 2025 թվականի քվոտայի համար ասենք՝ մինչեւ 2 տարվա էլեկտրամոբիլների վրա է տարածվում: Այդ որոշումը պետք է հիմա կայացնենք եւ իրազեկենք մարդկանց, որ մարդիկ իրենց անելիքն իմանանք: Վաղը, մյուս օրը մենք հետ ենք նայելու եւ ասելու ենք՝ բա որ տենց ոգեւորված բերում էինք, չէինք մտածո՞ւմ, որ հեսա օգտագործված մարտկոցների կույտ է առաջանալու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
16:29 - 10 հոկտեմբերի, 2024
ՌԴ վարչապետն անհրաժեշտ է համարում ընդլայնել ԵԱՏՄ համագործակցությունը միջազգային ասպարեզում |armenpress.am|

ՌԴ վարչապետն անհրաժեշտ է համարում ընդլայնել ԵԱՏՄ համագործակցությունը միջազգային ասպարեզում |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը փոխշահավետ գործընկերության է հրավիրում բոլոր նրանց, ովքեր կիսում են Միության արժեքները։ ԵԱՏՄ միջկառավարական նիստում այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:  «Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր արժեքները։ Եվ պատրաստ ենք փոխշահավետ և իրավահավասար գործընկերության»,- ասաց Միշուստինը։ ՌԴ վարչապետը նշեց, որ շարունակվում է ԵԱՏՄ-ի արդյունավետ փոխգործակցությունը Չինաստանի հետ, իրականացվում են Վիետնամի, Իրանի, Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերը:  Նա նաև հայտարարեց, որ այս տարի բանակցություններ են տեղի ունեցել Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ, իսկ այժմ մշակվում են ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ պայմանավորվածությունները: «Ակտիվ երկխոսություն է ծավալվել տարածաշրջանային միավորումների, առաջին հերթին ՇՀԿ-ի և ASEAN-ի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը նաև այլ կազմակերպությունների հետ։ Այս ամենը կնպաստի միջազգային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացմանը։ Կօգնի առաջ մղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը ՝ Եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու հարցում»,-ասաց Միխայիլ Միշուստինը։
16:07 - 01 հոկտեմբերի, 2024
Հայաստանը երբեք չի համաձայնել իր ինքնիշխանության որևէ սահմանափակման տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ․ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանը երբեք չի համաձայնել իր ինքնիշխանության որևէ սահմանափակման տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բեռների փոխադրման ժամկետների կրճատման, Ասիայի և Եվրոպայի, Հյուսիսի և Հարավի միջև այլընտրանքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների որոնման տեսանկյունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա: Նախագծի նպատակն է բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորումը, ինչպես նաև տարածաշրջանի լոգիստիկ ներուժի զգալի ավելացումը ՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձավ այն պնդումներին, թե, իբր Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն հաղորդակցությունների անվտանգությունն իր տարածքում։ Փաշինյանն ընդգծեց, որ այդ պնդումները պարզապես իրականության խեղաթյուրում են։   «Մեկնաբանություններ կան այն մասին, որ Հայաստանը ինչ-որ տեղ, երբևիցե, ինչ-որ կերպ համաձայնել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ իր ինքնիշխանության որևէ սահմանափակման։ Երբեք նման բան չի եղել, և դա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի հանձնառությունն է երաշխավորել բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունն իր տարածքում, և մենք դա երաշխավորում ենք»,-եզրափակեց Փաշինյանը։ 
15:28 - 01 հոկտեմբերի, 2024
ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ կներկայացնենք․ Իրանի փոխնախագահ
 |civilnet.am|

ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ կներկայացնենք․ Իրանի փոխնախագահ |civilnet.am|

civilnet.am: Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ է ներկայացնելու։ «Իրանի անդամակցության գործընթացը միջազգային և տարածաշրջանային կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են ԲՐԻՔՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ավարտվել է, և Հայաստան կատարած այսօրվա այցի ընթացքում կհայտարարենք Եվրասիայի [Եվրասիական տնտեսական միություն] անդամակցության առաջարկի մասին, որը տնտեսական և առևտրային տեսանկյունից ունի մեծ շուկա»,- ասել է իրանցի պաշտոնյան։ Մոհամմադ Ռեզա Արեֆը հոկտեմբերի 1-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ «Այս այցի ընթացքում կփորձենք զարգացնել երկկողմ, բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև ներկայություն ունենալ համատեղ և բազմակողմ տարածաշրջանային համակարգերին»։ Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները։ Ավելի վաղ Իրանը դիմում էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար:
15:19 - 01 հոկտեմբերի, 2024
ԵԱՏՄ-ի շրջանակում Էներգետիկայի հետագա ինտեգրացիան միանշանակ օգուտ կբերի Հայաստանին․ փոխնախարար

ԵԱՏՄ-ի շրջանակում Էներգետիկայի հետագա ինտեգրացիան միանշանակ օգուտ կբերի Հայաստանին․ փոխնախարար

Էներգետիկայի ոլորտում հետագա ինտեգրացիան ԵԱՏՄ-ի շրջանակում միանաշանակ օգուտ կբերի Հայաստանին։  Երևանում անցկացված Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։  «Մեր էներգոհամակարգը եղել է Խորհրդային Միության միասնական համակարգի մի մասը, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Հայաստանը սկսեց աշխատել այդ համակարգից առանձին, սկզբում եղան մեծ խնդիրներ նույնիսկ կապված պարզ պրոբլեմների հետ, որոնց լուծումը բավականին դժվար էր առանձին վերցրած փոքր համակարգի համար։ Խնդիրներն հետագայում այսպես, թե այնպես լուծվեցին, սակայն Հայաստանում էլեկտրաէներգիան դարձավ բավականին թանկ, քանի որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ պահուստներ ունենալ և վճարել այն ծառայությունների համար, որոնք նախկինում անվճար էին կամ դրանց համար սահմանված էին խիստ ցածր գներ»,- ասաց փոխնախարարը։  Նրա համոզմամբ՝ էներգետիկայի ոլորտում հետագա ինտեգրացիան ԵԱՏՄ-ի շրջանակում միանաշանակ օգուտ կբերի մեր երկրին, ինչպես նաև  այդ կառույցում ընդգրկված բոլոր գործընկեր պետություններին։ Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայաստանում վերջին տարիներին զարգանում է նաև վերականգնողական էներգետիկան, հատկապես արևային էներգետիկան։  «Իհարկե գիտենք, որ այն բազային չէ, և գեներացիայի հետ կապված խնդիրները հեշտ լուծելի չեն։ Զուգահեռտաբար աշխատում ենք իրանական էներգոհամակարգի հետ և, հաշվի առնելով մեր սահմանափակ հնարավորությունները, փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել էլեկտրական հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերը։ Մենք աշխուժորեն քննարկում ենք էներգետիկ ընդհանուր շուկայի թեման և համոզված ենք, որ այն օգտակար կլինի մեր երկրի համար։ Ճիշտ է, Հայաստանը չունի ուղիղ կապ ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների էներգոհամակարգերի հետ, բայց մենք մտադիր ենք մոտ ապագայում կառուցել նոր ուղիներ և Վրաստանի միջոցով կապվել մյուս երկրների հետ»,- նշեց Հակոբյանը։  Նրա խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի էներգոանվտանգության մակարդակի բարձրացմանը և երկիրը կկարողանա անհրաժեշտության դեպքում արտահանել նաև իր պահուստներից, ինչը կնպաստի նաև գների իջեցմանը, քանի որ մեկ կիլովատ էլեկտրաէներգիա ստանալու ծախսը կլինի համեմատաբար քիչ։ Այդ դեպքում տնտեսությունը կզարգանա, քանի որ կունենանք անսահմանափակ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն։   «Հայաստանն ունի այնպիսի պահուստային հզորություններ, որ կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան օգտագործում է ներքին կարիքների համար։ Հայաստանը տարեկան օգտագործում է 7 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա, բայց կարող է արտադրել արտահանման համար նախատեսված ևս 7 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա։ Դա նշանակում է, որ հիմա վճարում ենք հզորությունների համար, որոնք կանգնած են (խմբ․ ստատիկ վիճակում են), սակայն դրանց համար քաղաքացիները վճարում են, մինչդեռ ինտեգրացիայի պարագայում հնարավոր կլինի մշտապես այդ հզորություններն աշխատացնել և էլեկտրաէներգիա սպառող մեր քաղաքացիներն այլևս չեն վճարի այդ հզորությունները ստատիկ վիճակում պահելու համար։ Մենք չենք կարող պահուստներ չպահել, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեր երկու հարևանների հետ սահմանները տակավին փակ են։ Մեր երկրում եղավ երկրաշարժ, այնուհետև պատերազմ, հետևաբար մեկուսացված վիճակը ստիպում է պահել մեծ պահուստներ»,- պարզաբանեց Հակոբյանը։  ՏԿԵ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ շարունակաբար առաջնահերթ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի զարգացմանը, որովհետև այն Հայաստանի տնտեսության հիմքն է։  
14:23 - 01 հոկտեմբերի, 2024
Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ |tert.am|

Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ |tert.am|

tert.am: Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով կժամանի Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, գրում է Tasnim լրատվական գործակալությունը:Հանդիպմանը քննարկվելու է Իրանի անդամակցության գործընթացն այս միությանը, որն ընդգրկում է Իրանի հյուսիսային հարևաններ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։ «Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցության գործընթացը տարածաշրջանային և միջազգային կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը, ավարտվել է: Իսկ այսօր Հայաստան կատարած այցի ժամանակ առաջարկվելու է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որը կարևոր կազմակերպություն է, հանդիսանում է մեծ շուկա առևտրային և տնտեսական ոլորտներում», - ասել է Իրանի առաջին փոխնախագահը:Tasnim-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր, որը գտնվում է իրականացման փուլում։ 
10:28 - 01 հոկտեմբերի, 2024
Հայաստանը պատրաստ է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում տարանցիկ օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև․ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում տարանցիկ օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև․ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը նախ նշեց, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է, որի նպատակն է բարելավել և ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքը: «Առևտրատնտեսական կապերի խորացումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ամուր տնտեսական հիմք, որը մեր ժողովուրդներին կապահովի ավելի լավ ապագա։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում մեր երկիրը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ Եվրասիական միության և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև»,- ընդգծեց Պապոյանը։  
18:42 - 30 սեպտեմբերի, 2024
ՀՀ և ԵԱՏՄ անդամն երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ և ԵԱՏՄ անդամն երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով. Էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով։ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։  «Եթե ապավինենք մաքսային ծառայությունների տվյալներին, ապա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների միջև աճել է 7,3 տոկոսով։ Նույն աճը նկատվում է նաև նախորդ տարիներին, սակայն մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքը մի փոքր հետ է մնում այդ ամենից։ Դրա համար Հայաստանում մենք ունենք երկու պետական ծրագիր, որոնք օգնում են ստեղծել ենթակառուցվածքային նոր հնարավորություններ։ Առաջին ծրագրով մենք սուբսիդավորում ենք տոկոսադրույքները։ Դա լիզինգային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել կամ կառուցել գյուղատնտեսական պահեստներ, սառցարաններ, վերամշակման սարքավորումներ և այլն: Երկրորդ ծրագրով և նույն պայմաններով կարելի է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ փոխադրումների համար»,-ընդգծեց Արման Խոջոյանը։ Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը նաև մեծ ներդրումներ է կատարում ճանապարհների հիմնանորոգման համար։  «2024 թվականին 150 միլիոն դոլար է հատկացվել ճանապարհների հիմնանորոգման և 15 միլիոն՝ տեխնիկական վերանորոգման համար։ Ներկայումս Հայաստանի մարզերում ճանապարհները կամ արդեն գտնվում են լավ վիճակում, կամ վերանորոգման գործընթացում են»,-եզրափակեց Խոջոյանը։  
13:06 - 30 սեպտեմբերի, 2024
«ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»․ Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը

«ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»․ Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։ Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը, տնտեսվարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորմանը և ներդրումային և նորարարական ներուժի համադրությամբ սիներգիկ էֆեկտին հասնելուն: Ֆորումի բիզնես ծրագիրը ներառում է շուրջ 30 միջոցառում։ Հիմնական թեմաները ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների ամենաարդիական և տարածված հարցերի վերհանումն է։ Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն գրանցվել հետևյալ հղումով։
10:20 - 12 սեպտեմբերի, 2024
Օդային տրանսպորտով ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ զգայուն ապրանքատեսակների՝ առանց թույլտվության արտահանումը պատասխանատվության կենթարկվի |1lurer.am|

Օդային տրանսպորտով ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ զգայուն ապրանքատեսակների՝ առանց թույլտվության արտահանումը պատասխանատվության կենթարկվի |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվություն կսահմանվի: Այդ մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: «Խնդիրն այն է, որ ցամաքային տեղափոխումների, արտահանումների դեպքում ունենք տարանցիկ հայտարարագրման համակարգ. խոսքը ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանումներին է վերաբերում: Երրորդ երկրներ արտահանումների դեպքում ունենք հայտարարագրման ընթացակարգ: Քանի որ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման համակարգ, հետևաբար, չունենք այն պատասխանատվության միջոցները, որոնք կիրառելի են ցամաքային տրանսպորտով կամ երրորդ երկրներ տեղափոխելու դեպքում: Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանել պատասխանատվությունը, որը հետևյալ չափերով է լինելու՝ հարկի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը, և իրավախախտման կատարման պահին ապրանքի առկայության դեպքում՝ նաև [ապրանքի] բռնագրավմամբ: Ներկայացվող նախագծով կվերացվի զգայուն ապրանքները ՀՀ տարածքից դեպի ԵԱՏՄ պետություններ առանց թույլտվությունների արտահանման հնարավորությունը»,- պարզաբանեց Մանուկյանը: ՊԵԿ նախագահի տեղակալը նաև թվարկեց զգայուն ապրանքների ցանկը, որում ներառված են թվային ծրագրային կառավարմամբ մետաղային հաստոցները, բազային կայաններ, ստատիկ կերպափոխիչներ, ռադիոնավիգացիոն և հեռակառավարման սարքավորումներ և այլն:
11:55 - 11 սեպտեմբերի, 2024
Մոսկվան «հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ ԱՄՆ-ի և ԵՄ պատճառով» |azatutyun.am|

Մոսկվան «հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ ԱՄՆ-ի և ԵՄ պատճառով» |azatutyun.am|

azatutyun.am: Երևանին ձեռնտու է մասնակցությունը ԵԱՏՄ-ին, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարությունում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանն՝ ընդգծելով՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ապագա» խոստացող ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով։ «ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ դա տեսնելու համար։ Միությունը ձեռնտու է Երևանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են արձանագրում, որով քչերը կարող են պարծենալ», - ասել է դիվանագետը՝ նշելով, թե «Հայաստանը արևմուտքի երկրների ծուղակում է հայտնվել»։ 2023-ի նոյեմբերին Երևանում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը՝ շեշտելով՝ այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ռուսական պետական «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ավելի վաղ նկատել է․ - «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։  
11:57 - 20 օգոստոսի, 2024