factor.am: ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ու ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով․ ամենշաբաթյա ճեպազրույցում այսպիսի պնդում է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2023 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասել է 3,4 միլիարդ դոլարի։ Եվ դրանք ոչ թե նվիրատվություններ են, ոչ թե առատաձեռն մարդասիրական օգնություն, այլ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումարները։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար», – ասել է Զախարովան։
Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ն ինքնիշխան իրավունք ունի ընտրելու իր արտաքին վեկտորը, սակայն պետք է հաշվի առնի այդ որոշումների հետևանքները։
comment.count (0)