ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը չի քննարկվի Եվրասիական միջկառավարական խորհրդում. Օվերչուկ
 |news.am|
16:55 - 29 հունվարի, 2025

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը չի քննարկվի Եվրասիական միջկառավարական խորհրդում. Օվերչուկ |news.am|

news.am: ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու երկրի նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է «РИА Новости»-ն։

Հարցին, թե կքննարկվի ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ցանկությունը, Օվերչուկն ասել է, որ օրակարգն արդեն հաստատված է, եւ «այդ հարցերն այստեղ չեն բարձրացվի»։

Նա ավելացրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ակտիվ դերակատարում ունի եւ իրեն կառուցողական է պահում։

«Ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը ԵԱՏՄ հիմնական շահառուն է։ Անցած տարվա ընթացքում առեւտուրը կազմել է 12 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ-ի հետ Հայաստանի առեւտրի ծավալը։ Միաժամանակ աճում է առեւտուրը ԵԱՏՄ երկրների հետ, ԵՄ-ի հետ՝ նվազում, ինչն ավելի լավ է բնութագրում տնտեսության իրական վիճակը»,- ​​ասել է ՌԴ փոխվարչապետը։

Միաժամանակ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության սկիզբը կնշանակի ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու սկիզբ։

«Այստեղ լուծումն ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ։ Հակառակ դեպքում կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները...

Սա ակնհայտ է, ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը մեխանիկորեն կնշանակի վերադարձ մաքսայինին եւ մաքսային սակագնին ԵԱՏՄ-ի հետ... Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- նշել է Օվերչուկը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ Ալմաթիում։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ինտեգրացիոն փոխգործակցության ավելացման հեռանկարները, եվրասիական շուկայի գործունեությունը, մակրոտնտեսական իրավիճակը եւ համատեղ նախագծերի խթանման հարցերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել