Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան
 |aysor.am|

Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են: «Սա վիզուալ, իսկ բովանդակային` մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այս փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական  քարոզարշավի մասն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա: Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար: «Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի այդ փաստաթղթով, իրեն պետք է այդ բառը, իսկ մնացած այն ամենը, ինչ ասվում է, մեկնաբանել հնարավոր չէ»,- նշեց պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբկցության ղեկավարն ասաց, թե  Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի` ես նրա հետ եմ», «որտեղ իշխանություն` այնտես ես կաց»: «Հետևաբար, այն աշխարհաքաղական կենտրոնը, ուժը, միավորը,  ով դա անի` նրա պոչն էլ բռնելու է»,- ասաց Մամիջանյանը: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուները: «Հասկանում եք` փոքր ժամանակ հեծանիվ չունենալը շատ լուրջ հետք է թողնում հետագա կյանքի վրա, իսկ եթե հետո այդ մարդն իշխանության է գալիս ու ունի նախորդ իր` իբր մասնագիտական գործունեության ընթացքում ծախվելու սովորություն... մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն ու հետո, երբ ինքը, ցավոք սրտի, նստած է երկրի վարչապետի աթոռին, իր ծախվելով ծախում է նաև մեր, ձեր ու բոլորի ապագան, հենց դրա դեմ ենք մենք ամեն օր պայքարում»,- հավելեց Մամիջանյանը:
12:32 - 25 հոկտեմբերի, 2024
Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Փաշինյանը՝ Տոկաևին

Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այսօրվա տոնին առանձնահատուկ նշանակություն են տալիս հասարակական ներդաշնակության և հանդուրժողականության պայմաններում սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհին ունեցած Ձեր երկրի հաջողությունները։ Համաշխարհային ասպարեզում վայելելով արժանի հեղինակություն՝ Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Այս ամենում ակնհայտ է Ձեր հետևողականությունն արդար պետություն կառուցելու հայեցակարգային կուրսն իրականացնելու հարցում։ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ընդլայնումը, որն այս տարվա ապրիլին Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով ստացել է ռազմավարական բնույթ։ Վստահ եմ, որ Երևանի և Աստանայի՝ մշտապես վստահության և փոխադարձ աջակցության վրա հիմնված համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ղազախստանի միջև բացել գործընկերության նոր հեռանկարներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությունների և ժողովուրդների նպատակներին։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
12:08 - 25 հոկտեմբերի, 2024
Պետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և Բաքվին
 |azatutyun.am|

Պետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Այս մասին հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով նախագահ Ջո Բայդենի առաջարկների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը: «Կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է սատարել այդ գործընթացը կողմերի համար օգտակար ցանկացած ձևով», -  փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ ամփոփելով, որ այս պահին հավելելու ոչինչ չունեն: «Ազատություն»-ը ամերիկյան արտաքին գերատեսչությունից հետաքրքրվել էր, մասնավորապես, թե հայկական և ադրբեջանական կողմերին հղած նամակներում ի՞նչ է առաջարկել և ի՞նչ փոխզիջումների մասին է գրել ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակում վստահեցրել է, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»: «Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ», - ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանին գրել է Բայդենը: «Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում», - նաև նշել է ԱՄՆ նախագահը: Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերն այս շաբաթ է այցելել նախ Բաքու, ապա՝ Երևան, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին փոխանցելով Ջո Բայդենի նամակները:
17:41 - 24 հոկտեմբերի, 2024
ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ

ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,Գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Այսօրվա հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը - համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ», և Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային և հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում: Նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն): Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։ Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում։ Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։ Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։ Հարգելի գործընկերներ, Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։ Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը: Շնորհակալություն ուշադրության համար»։
16:35 - 24 հոկտեմբերի, 2024
Փաշինյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի նախագծում ինչ հարցերի շուրջ են համաձայնության հասել Հայաստանն ու Ադրբեջանը |armenpress.am|

Փաշինյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի նախագծում ինչ հարցերի շուրջ են համաձայնության հասել Հայաստանն ու Ադրբեջանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Նրա խոսքով՝ արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային պահանջների փոխադարձ բացառման և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։  «Արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը»,-եզրափակեց Փաշինյանը։
16:00 - 24 հոկտեմբերի, 2024
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Հանդիպմանը Փաշինյանն ու Փեզեշքիանը ընդգծել են, որ հարաբերությունների զարգացումը երկու երկրների առաջնահերթություններից է։ «Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է: Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է»,- ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի: «Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելու ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովին: ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հետագայում կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ադրբեջանը և Թուրքիան ևս ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել։
11:23 - 24 հոկտեմբերի, 2024
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են կառավարել ռիսկերը. Փաշինյան |armenpress.am|

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են կառավարել ռիսկերը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում տեսնում է ռիսկեր, սակայն գործընթացի բացակայության ռիսկերը հազարապատիկ ավելի է համարում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ–կառավարությունը հարցուպատասխանին՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:  Փաշինյանը շեշտեց՝ կյանքում գոյություն չունի այնպիսի բան, որ ռիսկ չունի իր մեջ: «Ինչո՞ւ ենք մենք սահմանազատման այս գործընթացը՝ այդ ռիսկերով հանդերձ, համարում դրական. որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»,–ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ հարցն այն է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել: «Մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել»,–հավելեց վարչապետը: Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ: Վարչապետը նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ օկուպացված է, սակայն ՀՀ–ն դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում:  «Մենք համարում ենք, որ այսօր վավերացրած կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալիս է բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու»,–շեշտեց նա:   
18:37 - 23 հոկտեմբերի, 2024