Որտեղ հնարավոր լինի, մենք ֆիքսելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանը. Փաշինյան
22:34 - 23 հոկտեմբերի, 2024

Որտեղ հնարավոր լինի, մենք ֆիքսելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանը. Փաշինյան

Որտեղ հնարավոր լինի, մենք ֆիքսելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Ձեզ պետք է դնել սահմանազատման գործընթացը մի տրամաբանության մեջ, որ առաջ չգնա»,- նշեց նա։

«Ձեր հարցերի հիմնական իմաստը սադրանքն է, որպեսզի ամբիոնից արվի հայտարարություն, որին ի պատասխան՝ Ադրբեջանը կանի հայտարարություն, որ սահմանազատման գործընթացը մտնի փակուղի, և ասեք՝ տեսաք, ճիշտ էինք ասում: Բայց դուք դա չեք կարողանալու անել: Մենք մեր լեգիտիմ ռազմավարությամբ գնալու ենք առաջ, և մեզ այս ճանապարհից չեն կարողանալու շեղել»,- ասաց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել