Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ դեսպանի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցին |civilnet.am|

Իրանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ դեսպանի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցին |civilnet.am|

civilnet.am։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպունությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցին՝ նրա որոշ պնդումներ որակելով «անհիմն և անվավեր»։ «ԱՄՆ Կառավարությունը, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և անտեսելով իր իրավական պարտավորությունները, տնտեսական ահաբեկչությամբ է թիրախավորել ժողովրդի կայնքը: Այդ երկիրը ունի մութ անցյալ՝ ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և վերջիններիս աջակցելու գործում և ԱՄՆ ներկայիս նախագահը, այդ երկրի ներկայիս և նախկին պաշտոնյաները բազմիցս խոստովանել են դա: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկը, ունի թափանցիկ անցյալ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանի ժողովրդին՝ այս չարաբաստիկ երևույթից պաշտպանելու գործում։ Իրանի ջանքերը՝ Սիրիայում և Լիբանանում քրիստոնյա և հայ բնակչությանն ԱՄՆ–ի և այդ երկրի դաշնակիցների աջակցությունը վայելող ծայրահեղական խմբավորումներց պաշտպանելու գործում, այդ գործելաոճի վառ օրինակ է: Չնայած ԱՄՆ դեսպանի այն պնդմանը, որ այդ երկրի կառավարությունը դեմ չէ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև էներգիայի փոխանակման ծրագրին, այդ երկրի անցյալը՝ տնտեսական գործիքների չարաշահման միջոցով տաբեր երկրների ժողովրդների դեմ ճնշումների գործադրումը, վկայում է այն մասին, որ եթե այդ կառավարությունը հնարավորություն ունենար դիմակայելու տարածաշրջանային իրողություններին և հարևան երկու երկրների հարաբերությունների պահպանման և ընդլայնման ցանկությանը, չէր հապաղի ճնշել և խափանել իրանական գազի արտահանումը Հայաստան և խոչնդոտել երկու երկրների փոխհարաբերությունները: Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վստահ է, որ երկու բարեկամ և եղբայրական երկրներ Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործընթացը կլինի շարունակական»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության արձագանքում: Ինչ է ասել է ԱՄՆ դեսպանը «Մենք հստակ հասկանում ենք Իրանի նշանակությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում Հայաստան-Իրան գազ էլեկտրականության դիմաց փոխանակումների ծրագրին», - ասել է դեսպանն ու պարզաբանել, թե Իրանի հետ կապված որ հարցերն են մտահոգություն առաջացնում ԱՄՆ-ի համար: «Մեր մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն: Սրանք շատ կոնկրետ և թիրախավորված ուղղություններ են», - նշել է տիկին դեսպանը՝ նկատելով, որ այդ ուղղություններից դուրս այլ հարաբերությունների, օրինական առևտուրի վերաբերյալ ԱՄՆ-ն առարկություն չունի:
08:27 - 22 նոյեմբերի, 2019
Իրանի նախագահն Իսրայելին եւ ԱՄՆ-ին մեղադրել Է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ |armenpress.am|

Իրանի նախագահն Իսրայելին եւ ԱՄՆ-ին մեղադրել Է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ |armenpress.am|

armenpress.am: Իրանում անկարգությունները կազմակերպել Էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, նպատակն Էր երկրի անվտանգության խարխլումը: Այդ մասին ասել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին: «Անկարգությունների մասնակիցները կազմակերպված Էին, (նրանց ակցիաները – խմբ.) պլանավորված Էին, նրանք զինված Էին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել Էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- մեջբերվում Է Ռոհանիի խոսքն իր պաշտոնական կայքում: Նա նշել Է, որ ծայր առած անկարգություններն իրենցից ներկայացնում Էին երկրի անվտանգության խարխլման պլան, սակայն իրանցի ժողովուրդը կարողացավ հաղթել:   Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղի Էին ունենում բողոքներ իշխանությունների կողմից բենզինի գների կտրուկ բարձրացման պատճառով: Դրանցից մի քանիսը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կրում Էին խաղաղ բնույթ, իսկ առանձին ակցիաներ վերաճեցին զինված անկարգությունների: Ըստ որում հաղորդվել Է զոհերի մասին ինչպես անկարգությունների մասնակիցների, այնպես Էլ ուժայինների շրջանում: Նոյեմբերի 19-ին մի շարք քաղաքներում տեղի են ունեցել անկարգությունների դեմ երթեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:  
11:51 - 20 նոյեմբերի, 2019
Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի |armenpress.am|

Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի |armenpress.am|

armenpress.am: Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 20-ին հայտնել Է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել Էին օտարերկրացիները»: Խամենեին նշել Է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»: «Անկարգությունները, որոնք ուղեկցում Էին բողոքի ակցիաներին, տեղի Էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ»,-հավելել Է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել Է Խամենեին, իրանական ժողովուրդը «թույլ չտվեց, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»: Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ ասել Է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված Է ինքնաապահովման եւ սոցիալական արդարության հասնելուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:08 - 20 նոյեմբերի, 2019
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Իրանում ավելի քան 100 մարդ է սպանվել. Amnesty International

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Իրանում ավելի քան 100 մարդ է սպանվել. Amnesty International

Ըստ արդեն իսկ ստուգված տեսանյութերի, ականատեսների վկայությունների և Իրանի սահմաններից դուրս գործող իրավապաշտպանների հավաքած տեղեկությունների՝ Իրանում անվտանգության ուժերը կիրառել են անհամաչափ ուժ, որպեսզի ցրեն մեծամասամբ խաղաղ ցույցերը, որոնք սկսել էին նոյմբերի 15-ին՝ Իրանի ավելի քան 100 քաղաքում։ Amnesty International-ի ստացած տվյալների համաձայն՝ Իրանի 21 քաղաքում սպանվել է առնվազն 106 ցուցարար, սակայն կազմակերպությունը գտնում է, որ իրականում մահացածների թիվը շատ ավելի շատ է (որոշ աղբյուրներ հաղորդում են 200 սպանվածի մասին)։ Տեսանյութերը վկայում են, թե ինչպես են ցույցը ցրելու նպատակով անվտանգության ուժերը կիրառում հրազեն, ջրցաններ և արցունքաբեր գազ, հարվածում են մարդկանց մահակներով։Իրանի ղեկավարները, ներառյալ Իրանի առաջնորդ Ալի Խամեյնիին, իրենց հայտարարություններում բողոքի ակցիայի մասնակիցներին անվանում էին «չարագործներ»՝ կանաչ լույս տալով անվտանգության ուժերին ցրելու ցույցերը։Ըստ ականատեսների վկայությունների, որոնք հաստատում են տեսաձայնագրությունները, որոնք նաև դիտել ու հաստատել է Amnesty International-ը՝ ուժայինները օգտագործել են դիպուկահարներ, որոնք շենքերի տանիքներից կրակել են մարդկանց վրա։ Օգտագործվել է նաև ուղղաթիռ։ Բազմաթիվ վկաներ պատմել են նաև, որ ուժայիններն ուղղակի վերցրել տարել են զոհվածների մարմիններն ու վիրավորվածներին՝ փողոցներից ու հիվանդանոցներից։ Պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ նոյեմբերի 17-ի դրությամբ ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել։ Ստորև ներկայացնում ենք զոհերի մասին տեղեկություններն ըստ քաղաքների ու շրջանների։ Ներքոնյալները Amnesty International-ի կողմից ստուգված ու հաստատված տվյալներ են․ 1. Աբադան, Խուզեստանի շրջան-22. Ահվազ, Խուզեստանի շրջան-23. Բանդար-է Մահշահր ու նրա շրջակայքը, Խուզեստանի շրջան-144. Բեհբահան, Խուզեստանի շրջան-85. Բուքան, Արևմտաադրբեջանական շրջան-46. Բումեհեն, Թեհրանի շրջան-27. Էսֆահան, Էսֆահանի շրջան-18. Իսլամշահր, Թեհրանի շրջան-19. Ջավանրուդ, Քերմանշահի շրջան-1410. Քարաջ, Ալբորզի շրջան-411. Քերմանշահ, Քերմանշահի շրջան-1612. Խորամշահր, Խորամշահրի շրջան-313. Մարիվան, Քրդստանի շրջան-914. Ռամհորմոզ․ Խուզեստանի շրջան-615. Ռոբաթքարիմ, Թեհրամի շրջան-416. Սադրա, Ֆարսի շրջան-617. Սանանդաջ, Քրդստանի շրջան-118. Շահրիյար, թեհրամի շրջան-119. Շիրազ, Ֆարսի շրջան-620. Սիրջան, Քերմանի շրջան-121. Թեհրան, Թեհրանր շրջան-1
07:18 - 20 նոյեմբերի, 2019
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը |news.am|

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը |news.am|

news.am: Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2006-ին, սակայն մինչեւ 2017-ի օգոստոսն արվել է աշխատանքի միայն 5%-ը, իսկ ակտիվ փուլը սկսվել է 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: «Անհրաժեշտ է կառուցել գրեթե 270 կմ երկարությամբ գիծ»,- ասաց փոխնախարարը: Անդրադառնալով Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցին՝ Վարդանյանը նշեց, որ վերջերս միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ գրանցվել է 4,5-6,5 ցենտ գին, որով իրանական կողմը պատրաստ է գազը փոխանակել էլեկտրաէներգիայով: «Այժմ ներդրողներ են փնտրվում: Խնդիրն այն է, որ կան տեղեկություններ Թուրքիայի կողմից Արաքս գետի ափին խոշոր ջրամբարներ կառուցելու մասին: Եվ դա մտահոգություն է առաջացնում ջրի որակի հնարավոր կտրուկ փոփոխության առթիվ»,- նշեց նա: Անդրադառնալով 50 ՄՎՏ հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման թեմային՝ փոխնախարարը հիշեցրեց, որ 10 տարի առաջ իրանական «МАТНА» ընկերության հետ հուշագիր է ստորագրվել, սակայն դրանից հետո ընկերությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել, եւ այժմ բանակցություններ են ընթանում այլ ներդրողների հետ: «Եթե մենք մեզ համար ընդունելի սակագնով առաջարկ ստանանք, ապա ՀԾԿՀ-ն լիցենզիա կտրամադրի, իսկ եթե ոչ, ապա կսպասենք: Ենթադրվում է, որ կայանը կկառուցվի Գեղարքունիքի մարզում Գավառի մոտակայքում»,- եզրափակեց Հակոբ Վարդանյանը: Նշենք, որ սկզբնապես էլեկտրահաղորդման գծի կառուցումը պետք է ավարտվեր 2018-ին, սակայն դրանից հետո ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2020-ը: 400 կՎ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 107 մլն եվրո: Ակնկալվում է, որ այն 3 անգամ կընդլայնի միջանցքը Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման համար:      
13:07 - 19 նոյեմբերի, 2019
Զարիֆն Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել |tert.am|

Զարիֆն Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել |tert.am|

tert.am: «Այն ռեժիմը, որն իրականացնում է Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն, կանխում է հասարակ մարդկանց սննդի և դեղորայքի ձեռքբերումը` ներառյալ հիվանդներին ու տարեցներին, իրավունք չունի բացահայտ ամբարտավան կերպով հայտնել իրանական ժողովրդին աջակցելու մասին»,- ասել է Զարիֆն ու ԱՄՆ-ի հայտարարությունը որակել «ամոթալի կեղծիք»: Նա հավելել է, որ օրենքի շրջանակներում բողոքելը ժողովրդի իրավունքն է և «ռեժիմների կեղծավոր աջակցության» կարիքը չունի, քանի որ նրանց իրական նպատակը երկրի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու միջոցով իրենց պահանջներն Իրանին պարտադրելն է: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:
05:04 - 19 նոյեմբերի, 2019
ԱՄՆ-ն ոչինչ չի շահի՝ խրախուսելով ցույցերն ու սաբոտաժն Իրանում |irna.ir|

ԱՄՆ-ն ոչինչ չի շահի՝ խրախուսելով ցույցերն ու սաբոտաժն Իրանում |irna.ir|

irna.ir: Իրանի պառլամենտի` Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի շահի՝ խրախուսելով ցույցերն ու սաբոտաժն Իրանում։ Լարիջանին սա հայտարարել է Մեջլիսի նիստի ժամանակ` առավոտյան՝ անդրադառնալով վառելիքի գնի բարձրացման պատճառով երկրի տարբեր մասերում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ «ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն իր աջակցությունն էր հայտնել ցուցարարներին, որոնք վնասել են պետական սեփականությունը՝ հրահրելով անկարգություններ», - ասաց խոսնակը՝ նման պահվածքն անվանելով ամոթալի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Փոմփեոն հեռագիր էր ուղարկել, որտեղ նշված էր․ «ԱՄՆ, լսում են ձեզ։ ԱՄՆ, աջակցում են ձեզ։ ԱՄՆ, ձեզ հետ են»։ Լարիջանին նշեց, որ նման հաղորդագրությունը վկայում է ԱՄՆ անազնվության մասին։ Իր խոսքում Լարիջանին հաստատեց խորհրդարականների վճռականությունը՝  իրադարձություններին լրջորեն հետևելու և մարդկանց տնտեսական խնդիրները լուծելու հարցով։
09:53 - 18 նոյեմբերի, 2019
Իրանում կալանավորվել է բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից |news.am|

Իրանում կալանավորվել է բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից |news.am|

news.am: Իրանում կալանավորվել է բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից, տեղեկացնում է Mehr-ը՝ հղում կատարելով անվտանգության ծառայությանը։ Աղբյուրի համաձայն՝ «կազմակերպված անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկու օր հետո մոտ 100 բանկ եւ 57 խանութ այրվել են կամ թալանվել»։ «Իրանում անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 87 հազար 400 մարդ, որոնցից 82 հազար 200-ը՝ տղամարդիկ, եւ 5200-ը՝ կանայք, որոնց մեծամասնությունը գաղափար չի ունեցել անկարգությունների էության մասին եւ եղել է միայն ընթացիկ իրադարձությունների վկան»։ Հաղորդագրությունում ասվում է, որ «նրանք, ովքեր եղել են անկարգությունների կենտրոնում, հատուկ պատրաստված էին խնդիրներ ստեղծելու համար՝ շահարկելով բենզինի գնի բարձրացման առիթով սկիզբ առած խաղաղ բողոքները։ Հիմնական վնասը հասցվել է պետական եւ մասնավոր սեփականությանը Խուզեստանում, Թեհրանում, Ֆարսում եւ Քերմանում։ Զոհվածների մասին ճշտված տվյալներ առայժմ չկան։ Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչեւ 15 հազար ռիալ (12,7 սենթ) 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։
07:53 - 18 նոյեմբերի, 2019
Ցույցեր Իրանում․ ԱՄՆ-ի հայտարարությունը դուր չի եկել Իրանի ղեկավարությանը |shantnews.am|

Ցույցեր Իրանում․ ԱՄՆ-ի հայտարարությունը դուր չի եկել Իրանի ղեկավարությանը |shantnews.am|

shantnews.am: Իրանում ցույցերն ընդդեմ բենզինի գնի բարձրացման շարունակվում են։ Դեռևս ուրբաթ հաղորդվել էր, որ բողոքի ակցիայի ժամանակ 1 մարդ է զոհվել։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ցույցերի ֆոնին երկրում ինտերնետն անջատելու Իրանի իշխանությունների փորձերը։ Նա նաև հայտնել է Իրանի «բազմաչարչար ժողովրդին» ԱՄՆ-ի աջակցության մասին։ Թեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է միջամտություն երկրի գործերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է «РИА Новости»-ն։«Մենք զորակցում ենք Իրանի ժողովրդին, որը պատասխանատվություն և թափանցիկություն է պահանջում իր կառավարությունից։ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում պատժամիջոցների մեղմացումից ստացված միլիարդավոր դոլարներն օգտագործել է ոչ թե դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցելու, այլ Մերձավոր Արևելքում ահաբեկչական բջիջներին ֆինանսավորելու համար»,-գրել է Օրտագուսն իր թվիթերյան էջում՝ վերստին աջակցություն հայտնելով ցուցարարներին։Մուսավին իր հերթին հավելել է․ «Հետաքրքիր է, որ զորակցություն են հայտնում մի ժողովրդի, որը գտնվում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո»։
05:45 - 18 նոյեմբերի, 2019
Իրանն սկսել է լազերային զենք արտադրել ՀՕՊ-ի համար |news.am|

Իրանն սկսել է լազերային զենք արտադրել ՀՕՊ-ի համար |news.am|

news.am: Իրանի պաշտպանության նախարարությունն սկսել է արտադրել լազերային թնդանոթներ հակաօդային պաշտպանության համար, տեղեկացնում է Tasnim-ը։ Նոր զենքի մասին հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության փոխնախարար, գեներալ Ղասեմ Թաղիզադեն։ Ինչպես տեղեկացրել է գեներալը ԶԼՄ-ներին, Իրանը տեխնիկական նոու-հաուն ձեռք է բերել հակառակորդների քվադրոքոփթերների եւ փոքր ավիացիայի միավորների վերացման նպատակով։ Նա նշել է, որ նոր թնդանոթներն արդեն լաբորատոր փորձարկում են անցել եւ հիմա արդեն դրվել են հարահոսային արտադրության։ Թաղիզադեն նշել է նաեւ ցամաքային բազավորման թեւավոր հրթիռների հեռահարության եւ ճշգրտության ընդլայնման մասին՝ նոր թվային քարտեզագրական համակարգի օգնությամբ, որի փորձարկումները կավարտվեն առաջիկայում։ Նա նաեւ տեղեկացրել է, որ գործադրվում են ջանքեր «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռների մշակման ուղղությամբ՝ ավելացնելով, որ այժմ Իրանը մտնում է համաշխարհային առաջատար տերությունների հնգյակի մեջ հրթիռային ճյուղում։
13:25 - 16 նոյեմբերի, 2019
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրում նոր խոշոր նավթահանք է հայտնաբերվել |tert.am|

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրում նոր խոշոր նավթահանք է հայտնաբերվել |tert.am|

tert.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի հարավային շրջանում նոր նավթահանք է հայտնաբերվել՝ ավելի քան 50 մլրդ բարել նավթահումքով: Ինչպես փոխանցում է Fox news-ը, նոր հայտնագործությունը թույլ կտա երկրի պաշարները (150 մլրդ բարել) ավելացնել մեկ երրորդով, երբ Իրանը փորձում է վառելիք վաճառել արտասահմանյան երկրներին՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները: Աղբյուրը նկատում է, որ Ռոհանին այս հայտարարությամբ հանդես է եկել մի ժամանակահատվածում, երբ Իրանը բախվում է ամերիկյան պատժամիջոցներին, որոնք հաջորդել են միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս մասին իրանցի առաջնորդը հայտնել է Յազդ քաղաքում ելույթ ունենալիս: «Հայտնում եմ Սպիտակ տանը, որ այն օրերին, երբ դուք պատժամիջոցներ սահմանեցիք իրանական նավթի դեմ, երկրի ինժեներները 53 մլրդ բարել նավթ են հայտնաբերել մեծ նավթահանքում»,- աղբյուրը մեջբերում է Ռոհանիին:
05:10 - 11 նոյեմբերի, 2019