Իրանի իշխանությունները հայտնել են առաջիկայում համացանցի արգելքը վերացնելու մտադրության մասին |armenpress.am|
05:00 - 20 նոյեմբերի, 2019

Իրանի իշխանությունները հայտնել են առաջիկայում համացանցի արգելքը վերացնելու մտադրության մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանում առաջիկա օրերին համացանցի օգտագործման արգելքը կվերացվի երկրի այն հատվածներում, որտեղ դրա օգտագործումը չի խոչընդոտի բողոքի ակցիաների ավարտին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Այն հատվածներում, որտեղ վստահություն է ձեռք բերվում, որ համացանցը չի օգտագործվի չար նպատակներով, ժամանակի ընթացքում կհանվի արգելքը»,- Ռաբիի խոսքերը փոխանցում է ISNA-ն:

Կառավարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե մասնավորապես երբ և երկրի որ կետերում կթույլատրվի օգտվել համացանցից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել