Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի |armenpress.am|
11:08 - 20 նոյեմբերի, 2019

Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ. Ալի Խամենեի |armenpress.am|

armenpress.am: Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 20-ին հայտնել Է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:

Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել Էին օտարերկրացիները»: Խամենեին նշել Է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»:

«Անկարգությունները, որոնք ուղեկցում Էին բողոքի ակցիաներին, տեղի Էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ»,-հավելել Է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել Է Խամենեին, իրանական ժողովուրդը «թույլ չտվեց, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»:

Իրանի հոգեւոր առաջնորդը նաեւ ասել Է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված Է ինքնաապահովման եւ սոցիալական արդարության հասնելուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել