Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից |armenpress.am|

Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից |armenpress.am|

armenpress.am։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել Է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում։«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը եւ բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում Է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,-ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:Թեհրանում նաեւ ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, եւ հիշեցրել են, որ Թեհրանը դեմ Է Անկարայի գործողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:01 - 10 հոկտեմբերի, 2019
Իրանը չպլանավորված զորավարժություններ Է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA |armenpress.am|

Իրանը չպլանավորված զորավարժություններ Է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA |armenpress.am|

armenpress.am։ Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել Է ISNA գործակալությունը: Նշվում Է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արեւմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ: Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է այն նորությունների ֆոնին, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ստորաբաժանումներն անցել են Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր Է անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ Է արտահայտվել թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
10:31 - 09 հոկտեմբերի, 2019
Երեւանում քննարկվել է Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները

Երեւանում քննարկվել է Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: Նա պատրաստակամություն է հայտնել Իրանի սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով մասնագետներին տրամադրել տեղեկություններ կենդանիների առողջության պահպանմանն ուղղված պետական միջոցառումների, պատվաստումների պլանավորման, ինչպես նաև վերահսկողական գործիքների ու մեխանիզմների մասին: Հյուրերին կտրամադրվի նաև անհրաժեշտ օրենսդրական փաթեթը: Ըստ Քարիմ Ամիրիի՝ այս հանդիպումը կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական գյուղատնտեսական կենդանիների արտահանման ծավալների մեծացմանը, այլև կխթանի այլ երկրներ արտահանելու համար՝ օգտագործելով Իրանի՝ որպես տարանցիկ երկրի հնարավորությունները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել հնարավոր բոլոր միջոցներով նպաստելու երկու երկրների միջև արտահանման ծավալների մեծացմանը:
10:16 - 04 հոկտեմբերի, 2019
Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները և խորացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ այսօր Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ռոհանին Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ռոհանին: Իրանի նախագահի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` Հայաստանում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:Վարչապետ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:Հասան Ռոհանին ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին` ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու համար: Իր հերթին Հասան Ռոհանին կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները:
08:13 - 01 հոկտեմբերի, 2019
Իրանի նախագահը Հայաստան կժամանի սեպտեմբերի 30-ին |news.am|

Իրանի նախագահը Հայաստան կժամանի սեպտեմբերի 30-ին |news.am|

news.am: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երեւան կժամանի սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտարարել է նախագահի վարչակազմի կապի եւ տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:Նրա խոսքով՝ Ռոուհանին պատրաստվում է ելույթ ունենալ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Երեւանում եւ պատմել Իրանի հնարավորությունների ու Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրի մեծ պոտենցյալի մասին, հաղորդում է Tasnim գործակալությունը: Իրանի նախագահը նաեւ կհանդիպի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ քննարկելու Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ երկկողմանի համաձայնագրերի ու համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:Իրանի նախագահը կհանդիպի նաեւ գագաթնաժողովին մասնակցող մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ եւ կքննարկի փոխադարձ շահ ներկայացնող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները:
12:48 - 29 սեպտեմբերի, 2019
Ռոհանի․ Իրանը չի բանակցի միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է |azatutyun.am|

Ռոհանի․ Իրանը չի բանակցի միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցելու միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է, և ԱՄՆ-ին մեղադրել է «անողոք տնտեսական ահաբեկչության» մեջ:Ռոհանին նշել է, որ իրենք «ոչ» են ասում ճնշումների տակ բանակցություններին, և Իրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր պնդում են, որ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն են կիրառել»:Նա վստահեցրել է, որ այս կերպ Իրանը «պաշտպանում է իր անկախության իրավունքը, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական առաջընթացը», մինչդեռ Միացյալ Նահանգները «մեծ ջանքեր է գործադրում Իրանին միջազգային տնտեսությանը մասնակցությունից դուրս մղելու համար»։Անցած տարվա մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով և հետագայում ավելի ու ավելի խստացնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:
08:16 - 26 սեպտեմբերի, 2019
Ռոհանին խայտառակություն է որակել ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի հետախուզության աշխատանքն ու ՀՕՊ-ը |news.am|

Ռոհանին խայտառակություն է որակել ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի հետախուզության աշխատանքն ու ՀՕՊ-ը |news.am|

news.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խայտառակություն է որակել Սաուդյան Արաբիայի վրա հրթիռային հարձակումը հետ մղելու ամերիկյան հակահրթիռային եւ հակաօդային համակարգերի անկարողությունը եւ հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը դրա մասին նախօրոք ոչ մի բան չգիտեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Այդ ամբողջ փողը, որ ԱՄՆ-ից գալիս է պաշտպանական համակարգերի, սպառազինության, ամբողջ Սաուդյան Արաբիայում, Արաբական թերակղզում տեղակայված ռադարների համար. ինչո՞ւ դրանք չկարողացան կանխել այդ հրթիռների ընկնելը թիրախների վրա: Ի՞նչ իմաստ ուներ այդ բոլոր Patriot հակահրթիռային համակարգերի տեղակայումը»,- ասել է Ռոհանին Fox News-ի հետ հարցազրույցում:«Նույնիսկ եթե ընդունենք (Իրանի մասնակցության վերաբերյալ) ԱՄՆ բոլոր մեղադրանքները, ապա դա ԱՄՆ-ի համար ավելի մեծ խայտառակություն կլինի, եւ նա պետք է պատասխանի, թե ինչու չկարողացավ այդ հրթիռները կասեցնել եւ որսալ»,- հավելել է Իրանի նախագահը:Նա նշել է, որ եմենցի ապստամբ հուսիները սպառազինության «անչափ առաջավոր» համակարգեր ունեն:Ռոհանին նաեւ հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը պատրաստվող հարձակմանն անտեղյակ էր:«Ինչո՞ւ ԱՄՆ հետախուզական գերատեսչությունները, որոնք ամերիկացի հարկատուների հաշվին խոշոր բյուջեներ են ստանում բացարձակապես տեղյակ չէին եմենցիների այս ռազմական հնարավորությունների մասին: Սրան պետք է պատասխանել: Ամերիկան պետք է ասի, թե ինչու է տարածաշրջանում այդքան շատ զենք վաճառում: Ինչո՞ւ չի կարողանում պարզել, որտեղից է դա (հարձակումը) իրականացվել: Այնուհետեւ ապացույցները ցույց տա»,- ասել է Իրանի նախագահը:
05:48 - 25 սեպտեմբերի, 2019
Ռուհանին կոչ Է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը |armnepress.am|

Ռուհանին կոչ Է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը |armnepress.am|

armenpress.am։ Թեհրանը կոչ Է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռուհանին սեպտեմբերի 23-ին հանդես Է եկել կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել Է Ռուհանին, որի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու Է ՄԱԿ-ում»:Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում Է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:51 - 23 սեպտեմբերի, 2019
Զարիֆը նախազգուշացրել Է լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին Իրանի վրա գրոհի դեպքում |armenpress.am|

Զարիֆը նախազգուշացրել Է լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին Իրանի վրա գրոհի դեպքում |armenpress.am|

armenpress.am։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետեւանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը:Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու Իրանի «սպառնալի գործելակերպը», որին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են սեպտեմբերի 14-ին թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհելու մեջ: «Լայնամասշտաբ պատերազմ»,-ասել Է Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Իրանին Էր Ռիադի կամ Վաշինգտոնի հարվածի հետեւանքների վերաբերյալ հարցին:«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին: Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, որ մենք ռազմական դիմակայություն չենք ցանկանում»,-ասել Է Զարիֆը, ընդսմին նշելով, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհի վերաբերյալ «ստի» վրա հիմնված ռազմական պատասխանը կարող Է հանգեցնել «մեծ թվով զոհերի ու տուժածների»: «Բայց մենք կպաշտպանենք մեր երկիրն առանց երկմտելու»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:16 - 19 սեպտեմբերի, 2019
Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր Է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար |armenpress.am|

Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր Է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար |armenpress.am|

armenpress.am։ Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր Է ակնկալում: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք դեռեւս սպասում ենք, որ Եվրոպան միջուկային գործարքի պահպանման ուղղված քայլեր կկատարի»,- ասել Է Մուսավին, որի ելույթը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը: Նա հավելել Է, որ «Իրանը բանակցություններ Է վարում եվրոպացիների, մասնավորապես, ֆրանսիական կողմի հետ»:Սակայն, ԱԳ նխարարության ներկայացուցչի խոսքով, «ԵՄ-ն փորձում Է ԱՄՆ-ի թույլտվությունը ստանալ միջուկային գործարքի շրջանակում իր խոստումները կատարելու համար»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել Է, որ Թեհրանը հետագայում Էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի: «Եթե անհրաժեշտ լինի, ապագայում մենք կձեռնարկենք միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված նաեւ այլ քայլեր»,- ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները պետք Է ջանքեր գործադրեն՝ փրկելու Իրանի հետ միջուկային գործարքը, որովհետեւ նրանք չեն կատարել պարտավորությունների իրենց մասը համաձայնագրի շրջանակում: Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել Է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության: Ավելի վաղ Թեհրանը որոշել Է սեպտեմբերի 6-ից իրեն չկաշկանդել միջուկային գործարքով նախատեսված այն սահմանափակումներով, որոնք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններին ու մշակումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:12 - 16 սեպտեմբերի, 2019