armenpress.am։ Թեհրանը կոչ Է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռուհանին սեպտեմբերի 23-ին հանդես Է եկել կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել Է Ռուհանին, որի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու Է ՄԱԿ-ում»:
Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում Է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)