Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը |azatutyun.am|

Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանը այսօրվանից վերսկսում է ուրանի հարստացումը», - այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:«Այս քայլի նպատակն է, որպեսզի հունիսի 27-ին մեր տրամադրության տակ եղած հարստացված ուրանի ծավալները գերազանցեն [միջուկային համաձայնագրով նախատեսված] 300 կիլոգրամը: Մենք նաև դադարեցնում ենք «ծանր ջրի» արտահանումը երկրի տարածքից», - հայտարարել է Քամալվանդին:Իրանցի պաշտոնյայի խոսքով Թեհրանում ակնկալում են, որ 2015-ին կնքված համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունները կսկսեն կատարել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:«Մեր համբերությունը անսահման չէ: Միջուկային համաձայնագիրը լքելու վերաբերյալ ԱՄՆ որոշումից հետո մենք սպասեցինք ավելի քան մեկ տարի», - նշել է Քամալվանդին:
10:39 - 17 հունիսի, 2019
Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին |azatutyun.am|

Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին |azatutyun.am|

azatutyun.am։  Պաշտոնական Թեհրանն այսօր կհայտարարի 2015 թվականի միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին: Այսօր նման տեղեկություն է հաղորդել կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցի տեղեկություններով Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը այսօր պատրաստվում է հայտարարել ուրանի հարստացման և այսպես կոչված «ծանր ջրի» արտադրության ծավալների մեծացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:Իրանի ատոմային էներգիայի գործակալության այս հայտարարությունը կհրապարակվի երկրի նախագահ Հասան Ռոհանիի շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունների ֆոնին:Դուշանբեում հնչեցրած ելույթում Իսլամական Հանրապետության նախագահը նշում էր, որ իր երկիրը չի կարող միակողմանիորեն հավատարիմ մնալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներին:  
07:48 - 17 հունիսի, 2019
Իրանը կհրաժարվի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից |azatutyun.am|

Իրանը կհրաժարվի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քանի դեռ 2015 թվականի միջուկային համաձայնությունը կնքած պետությունների կողմից դրական ազդակներ չեն լինի, իր երկիրն աստիճանաբար կսահմանափակի այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին Ռոհանին հայտարարել է Դուշանբեում ասիական երկրների գումարած միջազգային համաժողովում: Ռոհանին չի հստակեցրել, թե Իրանը կոնկրետ որ պարտավորություններից կհրաժարվի կամ ինչն է համարում «դրական ազդակներ»: Մայիսին Իրանը որոշ պարտավորություններից արդեն հրաժարվել է՝ դա պատճառաբանելով համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: «Բնական է, որ Իրանը չի կարող միայնակ հավատարիմ մնալ պայմանագրին», - այսօր Դուշանբեում Ասիայում փոխգործողության և վստահության միջոցների ստեղծման խորհրդակցության համաժողովում ասել է Իրանի ղեկավարը: Դուշանբեում գագաթնաժողով գումարած այդ տարածաշրջանային կառույցին անդամակցում են 27 պետություններ:
14:08 - 15 հունիսի, 2019
Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա․ Դեսպան |hetq.am|

Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա․ Դեսպան |hetq.am|

hetq.am։ Հարցազրույց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Պարոն Թումանյան, տարածաշրջանում լարված ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ թուրք-իրանական սահմանային բախումը, ռուս-թուրքական ռազմական համագործակցությունը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ Իրանի չլուծվող խնդիրներն ու պատժամիջոցները, որոնք վերջերս Իրանի արտգործնախարարը որակեց «տնտեսական պատերազմ»՝ նշելով, որ Իրանը որեւէ կապ չունի միջուկային ծրագրի հետ, եւ որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն չի կարող լինել, մինչեւ պատժամիջոցները չվերացվեն, իսկ ավելի ուշ Իրանի խորհրդարանում նշեց, որ Թեհրանը չունի Վաշինգտոնի կարիքը եւ նրա հետ հարաբերությունները բարելավելու առանձնակի ձգտում: Առհասարակ ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ, եւ ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ այդ ամենը Հայաստանի վրա: Այո, տարածաշրջանում ներկայումս բավական լարված իրավիճակ է տիրում: Այդ լարվածությունը հատկապես մեծացել է 2015թ. Իրանի և Վեցյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև ստորագրված միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո: Սրա հետևանքով գործնականում դադարել է իրանական նավթի արտահանումը՝ ԻԻՀ-ին զրկելով միլիարդավոր դոլարների ֆինանսական մուտքերից, կրճատվել են ապրանքների ներմուծման և արտահանման ծավալները, խստագույն սահմանափակումների է ենթարկվել ԻԻՀ բանկային համակարգը, շեշտակիորեն արժեզրկվել է իրանական ռիալը, բարձրացել են ապրանքների (այդ թվում նաև՝ առաջին անհրաժեշտության) գները: Ներկայումս ստեղծվել է չափազանց բարդ և պայթյունավտանգ իրավիճակ: ԱՄՆ-ը հրաժարվել է միջուկային համաձայնագրից, իսկ մյուս անդամները (ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) չեն կարողանում հատուցել Իրանին հասցված կորուստները, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման համար:Ստեղծված կացությունը անհանգստություն է պատճառում նաև Հայաստանին, ինչպես տարածաշրջանային համատեքստում, այնպես էլ մեր հարևան երկրի և բարեկամ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առումով:Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա (առևտրի պայմանների վատթարացում, ներդրումային ծրագրերի իրականացման դժվարություններ, բանկային սահմանափակումներ և այլն): Այս մտահոգությունները ՀՀ ղեկավարությունը հայտնել է գործընկեր երկրներին, այդ թվում նաև ԱՄՆ-ին: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում առկա հակասությունների խաղաղ և բանակցային ճանապարհով հանգուցալուծումն է:Ի դեպ, իրանաամերիկյան հարաբերություններում լարվածության նվազման որոշակի սպասումներ կային Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի՝ Թեհրան կատարած այցի նախօրյակին: Այցի ավարտից հետո լրատվամիջոցներում առկա արձագանքներից կարելի է ենթադրել, որ առայժմ առաջընթացի որևէ միտում չկա: Դեռ ավելին՝ հունիսի 13-ին Պարսից ծոցում երկու նավթատար տանկերների վրա տեղի ունեցած պայթյուններն, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կխորացնեն ներկա առճակատումը: Դեռեւս նախորդ տարի խոսակցություններ կային Իրանի ու Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության մասին, ինչն արտահայտվել էր Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրանական հրթիռներ ձեռք բերելու մասին, ինչը Իրանի կողմից առայժմ արձագանք չի ստացել: Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը Ղարաբաղյան հակամարտության հարցում: ԻԻՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հարևան երկրների հետ համագործակցության խորացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Սա մասնավորապես վերաբերում է նաև Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին: Հասկանալի է, որ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի վերաբերմունքը: Տվյալ պարագայում կարելի է պնդել, որ Իրանը գործնականում ցուցաբերում է հավասարակշռված վերաբերմունք և իր այդ վարքով էականորեն նպաստում է տարածաշրջանային կայունության ապահովմանը: Շարունակությունը՝ hetq.am
10:15 - 14 հունիսի, 2019
Անհրաժեշտ է կանխել ԱՄՆ-ի և Իրանի ռազմական առճակատումը. Ճապոնիայի վարչապետ |azatutyun.am|

Անհրաժեշտ է կանխել ԱՄՆ-ի և Իրանի ռազմական առճակատումը. Ճապոնիայի վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի փոխանցմամբ, հարկ է ամեն ինչ անել, որ Միացյալ Նահանգների և Իրանի հակամարտությունը չվերածվի ռազմական առճակատման:Այդ մասին Աբեն երեկ ասել է Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպելուց հետո:Ռոհանին գովեստով է խոսել Աբեի հետ բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերը և 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունը:«Իրանը հավատարիմ է այդ համաձայնությանը, որը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի և աշխարհի կայունության համար», - ասել է Ռոհանին և ավելացրել.- «Ե՛վ Թեհրանը, և՛ Տոկիոն դեմ են միջուկային զենքին»:«Կա ռազմական կոնֆլիկտի պատահական բռնկման հնարավորություն, և անհրաժեշտ է ցանկացած գնով դա կանխել», - ասել է Սինձո Աբեն:«Աշխարհում հետզհետե աճող լարվածության պայմաններում չափազանց կարևոր է, որ Թեհրանը կառուցողական դեր կատարի Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում», - ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:Նախագահ Ռոհանին, իր հերթին, ասել , որ «Իրանը չի սկսի պատերազմ Միացյալ Նահանգների հետ, սակայն եթե Ամերիկան այն նախաձեռնի, Իրանը վճռական պատասխան կտա»:Ճապոնիան լավ հարաբերություններ ունի և՛ Իրանի, և՛ Միացյալ Նահանգների հետ: Շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել է տվել, որ կողջունի Տոկիոյի միջնորդությունը Միացյալ Նահանգների և Իրանի ճգնաժամը մեղմելու հարցում:
09:43 - 13 հունիսի, 2019
Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ |tert.am|

Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ |tert.am|

tert.am։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրն առաջինը չի սկսի պատերազմ, սակայն ցանկացած ագրեսիային պատրաստ է տալ ջախջախիչ պատասխան: Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո, որը Թեհրան է ժամանել Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով: «Իրանը հավատարիմ է մնալու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին, որը կարևոր է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոուհանին՝ հավելելով, որ թե՛ Թեհրանը, և՛ թե Տոկիոն դեմ են միջուկային զենքի կիրառմանը:Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դրական փոփոխություններ տեղի ունենան, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Իրանի դեմ տնտեսական պատերազմը: «Եթե մենք այսօր տարածաշրջանում լարվածություն ենք տեսնում, դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ ուղղված տնտեսական պատերազմն է: Երբ այդ պատերազմն ավարտվի, մենք շատ դրական իրադարձություններ կտեսնենք թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում»,- ընդգծել է Ռոուհանին:
06:00 - 13 հունիսի, 2019
Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը |armenpress.am|

Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am։ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Աննա Օհանյանը փոխանցեց, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում:Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով: Համաձայնագրում ներառված ՀՀ-ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են տավարի միսը (նախատեսվում է մաքսատուրքը 26-ից նվազեցնել 10 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), ոչ ոգելից խմիչքները (նախատեսվում է մաքսատուրքը 55-ից նվազեցնել 14 տոկոսի), շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), հրուշակեղենը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), դեղամիջոցները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 25-ից 12.5 տոկոսի), կուտակիչները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի) և տրիկոտաժե արտադրանքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի):
06:59 - 10 հունիսի, 2019
Գերմանիայի ԱԳ նախարարը այսօր ժամանում է Թեհրան |azatutyun.am|

Գերմանիայի ԱԳ նախարարը այսօր ժամանում է Թեհրան |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության առաջատար երկրի՝ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը այսօր կժամանի Թեհրան՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված գործարքը պահպանելու համար:Չորս տարի առաջ վեց գերտերությունների հետ ստորագրած այդ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր սառեցնել միջուկային փորձարկումները՝ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները վերանայելու դիմաց: Անցած տարի, սակայն, Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ վերականգնելով կոշտ պատժամիջոցները Իրանի նկատմամբ:Ի տարբերություն Վաշինգտոնի, եվրոպական դաշինքը, այդ թվում՝ համաձայնագրի տակ ստորագրած Գերմանիան, ձգտում են ուժի մեջ թողնել գործարքը:Թեհրան ժամանելուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը այցելել էր Հորդանան, Իրաք, ԱՄԷ և բոլոր կանգառներում ընդգծել՝ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը լուրջ հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: «Մենք՝ եվրոպացիներս, վստահ ենք, որ պետք է ուժի մեջ թողնել Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը և բանակցել, անգամ երբ տարաձայնությունները թվում են անհաղթահարելի», - ասել էր Հեյկո Մաասը:Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ հստակ ընդգծել է՝ Թեհրանը ոչ թե հայտարարություններ, այլ՝ կոնկրետ արդյունքներ է ակնկալում:Անցած ամիս արդեն Իրանը ժամանակավորապես սառեցրել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից երկուսը:
06:33 - 10 հունիսի, 2019
Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում. Ռոուհանի |armenpress.am|

Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում. Ռոուհանի |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը հակամարտության չի ձգտում այլ երկրների հետ, բայց վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է Կատարի Էմիր Թամիմ բեն Հադամ ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: «Իրանը ձգտում Է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման, նա ոչ մի ցանկություն չունի եւ հակված չԷ բախումների մեջ մտնել այլ երկրների կամ խոշոր ուժերի հետ: Բայց եթե նրանք խելամիտ չվարվեն, ապա, անկասկած, կբախվեն վճռական պատասխանի, որը նրանց կստիպի զղջալ»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Խոսակցության ընթացքում Իրանի նախագահը եւ Կատարի Էմիրը նաեւ քննարկել են Մերձավոր Արեւելքի խնդիրները. Ռոուհանին հայտարարել Է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի Էմիրը երկխոսությունը համարել Է հարցերի լուծման միակ հնարավոր ուղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:37 - 05 հունիսի, 2019
Զարիֆը ամերիկացիներին կոչ է անում զերծ մնալ Իրանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց |azatutyun.am|

Զարիֆը ամերիկացիներին կոչ է անում զերծ մնալ Իրանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց |azatutyun.am|

azatutyun.am։ «Երբեք մի սպառնացեք Իրանին», - ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նախօրեին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:Նրա խոսքով՝ Իրանի հասցեին հնչող սպառնալիքները որևէ արդյունքի չեն հանգեցնելու: «Փորձեք հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Գուցե դա աշխատի», - ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Զարիֆը:Խոսելով Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մասին` արտգործնախարար Զարիֆը զգուշացրել է, որ դրանք ի վերջո կարող են շատ լուրջ բարդությունների հանգեցնել:Նախարարն անդրադարձել է նաև Իրանի ռազմածովային ուժերի` Պարսից ծոցում իրականացվող ուժեղացված հսկողությանը, նշելով, որ նման քայլի պատճառը ամերիկյան ուժերի շարունակվող կուտակումն է այս շրջանում:«Պատահական չէ, որ մենք այդ վայրը կոչում ենք Պարսից ծոց: Մենք ի վերջո պաշտպանվելու իրավունք ունենք: Պատկերացրեք միայն, թե ինչ զգացողություններ կունենայիք դուք, ինչ քայլերի կդիմեիք, եթե Իրանը հանկարծ ռազմանավեր ուղարկեր Կալիֆորնիայի կամ Ֆլորիդայի ափամերձ գոտի», - նշում էր Զարիֆը:
08:37 - 03 հունիսի, 2019
Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը |tert.am|

Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը |tert.am|

tert.am։ Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմական նավերը բավականին մոտ են գտնվում իրանական հրթիռներին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զինվորական հարցերով գլխավոր օգնականը՝ զգուշացնելով, որ ցանկացած բախում երկու երկրի միջև նավթի գինը կհասցնի 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Իրանն ու Միացյալ Նահանգներն ավելի կատաղի հակամարտության մեջ են մտել վերջին մեկ ամսում՝ իրանական միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ որոշումից մեկ տարի անց:Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ դրանք ուժի մեջ մտցնելով մայիսին և հրահանգելով մյուս երկրներին դադարեցնել իրանական նավթի ներկրումը: «Ամերիկացիները քաջատեղյակ են, որ իրենց ռազմական ուժերը տարածաշրջանում Իրանի հրթիռներին մոտ են տեղակայված և ամերիկյան և այլ օտարերկրյա ռազմանավեր գտնվում են «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» դիրքերից տեսանելի հեռավորությամբ», - ասել է Խամենեիի օգնական Ռահիմ Սաֆարին:
05:27 - 03 հունիսի, 2019