tert.am։ Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի հարավային Հորմոզգան նահանգի օդային տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանել: Գործակալությունն ընդգծել է, որ ամերիկյան արտադրության RQ-4 Global Hawk անօդաչուն ներխուժել էր Իրանի օդային տարածք:
Ինչպես նշում է The Guardian-ը, ամերիկյան իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում որևէ ամերիկյան սարք չի գտնվել Իրանի օդային տարածքում:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Բիլ Ուրբանը հրաժարվել է ծավալուն մեկնաբանություն տալ՝ ասելով միայն. «Իրանի օդային տարածքում որևէ անօդաչու չի եղել»:
comment.count (0)