Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ |tert.am|
06:00 - 13 հունիսի, 2019

Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ |tert.am|

tert.am։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրն առաջինը չի սկսի պատերազմ, սակայն ցանկացած ագրեսիային պատրաստ է տալ ջախջախիչ պատասխան: Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո, որը Թեհրան է ժամանել Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով:

«Իրանը հավատարիմ է մնալու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին, որը կարևոր է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոուհանին՝ հավելելով, որ թե՛ Թեհրանը, և՛ թե Տոկիոն դեմ են միջուկային զենքի կիրառմանը:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դրական փոփոխություններ տեղի ունենան, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Իրանի դեմ տնտեսական պատերազմը:

«Եթե մենք այսօր տարածաշրջանում լարվածություն ենք տեսնում, դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ ուղղված տնտեսական պատերազմն է: Երբ այդ պատերազմն ավարտվի, մենք շատ դրական իրադարձություններ կտեսնենք թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում»,- ընդգծել է Ռոուհանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել