Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի «Բոլշոյ» թատրոնի ներկայացմանը. Ավինյան
 |tert.am|

Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի «Բոլշոյ» թատրոնի ներկայացմանը. Ավինյան |tert.am|

tert.am: v id="news-content-container" class="news_content"> Հունիսին բավականի բուռն միջոցառումներով լի օրեր են սպասվում։ Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, բալետային փառատոնի օրերին, դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում գտնվող ռեստորաների հետ, որպեսզի «Բոլշոյ» թատրոնի ներկայացման ժամանակ այդ հարթակից բարձրաձայն կլկլոցները չլսենք։ Ցանկալի է, որ մի փոքր բոլորն այդ օրերին համեստ չափի մեջ լինեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մայիսի 31-ին և հունիսի 1-ին «Զանգակ» գրատան համագործակցությամբ Անգլիական այգում տեղի կունենա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց   «Հունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագիծը, որի ժամանակ պատանի երաժիշտները ելույթ կունենան օպերայի հայտնի աստղերի հետ»,- ասաց Գոշ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ միջացառմանը ելույթ կունենան նաև Օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։ Նրա տեղեկացմամբ հունիսի 6-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կկայանա «Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների» 46-րդ ստուգատես-փառատոնը։ «Հունիսի 6-ին կմեկնարկի «Երևան» բալետային միջազգային երրորդ փառատոնը, Երևան են ժամանելու բալետային ոլորտի առաջատար թատրոնները՝ Ռուսաստանի «Բոլշոյ» և «Մարիանյան» բալետի թատրոնները, որոնք ելույթ կունենան բացօթյա ձևաչափով»,-ասաց մշակույթի վարչության պետը։ Այդ նպատակով Թումանյանի այգում կկառուցվի օպերային թատրոնի բեմին մոտարկված մեծ բեմահարթակ։ Հունիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեր օրերի ամենանշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը պատվիրել է Երևանի քաղաքապետարանը»,-հայտնեց Գոռ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ դրա շրջանակներում Երևան է ժամանելու աշխարհահռչակ կոմպոզիտոր Վիչեցիո Լամանին։ Հունիսի 9-ին և 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանտ Պետերբուգի «Մարիանյան թատրոնի» ելույթը։ Հունիսի 6-ից 8-ը Երևան Քաղաքում տեղի կունենա «Գինու օրերը»»,- հայտնել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
11:53 - 26 մայիսի, 2025
Միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում. Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի միջադեպի մասին
 |1lurer.am|

Միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում. Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի միջադեպի մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն, ենթադրում է զսպվածություն այն պայմաններում, երբ մեզ անընդհատ և անդադար սադրում են, և այդ սադրանքներն անընդհատ և անդադար շարունակվելու են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին: Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին աշխատանքի համար և ողջունելով նրա որոշումը՝ Ավինյանը հավելեց. «Ուզում եմ, այնուամենայնիվ, ընդգծել, որպեսզի հետագայում նման մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ: Ես կարծում եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն, կցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որն արդեն կանցնի Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր բոլորի ուշադրությունը շատ ավելի շատ սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին»: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
11:08 - 19 մայիսի, 2025
Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը ստորագրել են եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ «Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։ Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում մենք ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու մարդակենտրոն քաղաքային միջավայր։ Հավատացած եմ, որ ստորագրված հռչակագիրը կդառնա հիմք մի ծրագրի, որը կբացառի ձևականությունը և կդառնա գործնական արդյունքների և փոխշահավետ նախագծերի հարթակ։ Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։
16:41 - 05 մայիսի, 2025
Չպետք է տրվեի սադրանքին, ցավում եմ տեղի ունեցածի համար եւ եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն․ Նոր Նորքի թաղապետ

Չպետք է տրվեի սադրանքին, ցավում եմ տեղի ունեցածի համար եւ եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն․ Նոր Նորքի թաղապետ

«Բռնության որեւէ ձեւ, լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»,- այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ «Երեւանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես վարչական շրջանների ղեկավարները, որոնք Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են, միշտ կլինեն։ Անընդհատ որեւէ մեկը որեւէ թեմայով որեւէ սուտ կասի, եւ էդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ, նաեւ դրա էությունը ցույց է տալիս, որ կա երկրորդ կողմ, այսինքն՝ խուլիգանության հոդվածով անձինք են ներգրավված»,- հայտարարեց Ավինյանը, եւ, դիմելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, ասաց, որ նա եւս պետք է ասելիք ունենա տեղի ունեցածի վերաբերյալ։ Տեր-Մարգարյանն էլ ներողություն խնդրեց․ «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, եւ Ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ինքս եկել եմ բազմաթից եզրահանգումների»։ Հիշեցնենք, մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաեւ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
10:00 - 05 մայիսի, 2025
Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ
 |azatutyun.am|

Տիգրան Ավինյանը չխախտեց լռությունը Նոր Նորքի ծեծկռտուքի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից օրեր անց չի խախտում լռությունը. տեղի ունեցածի վերաբերյալ նա առայժմ որևէ հայտարարություն չի արել։ Այսօր նա շաբաթօրյակի էր մասնակցում: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ քաղաքապետը միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս։ Ինչո՞ւ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվում, արդյոք կոալիցիոն գործընկերոջ կորցնելու վտանգն է խանգարում այս քայլին դիմել, այս և այլ հարցերը քաղաքապետն անարձագանք թողեց։ Արդեն հեռանալիս Տիգրան Ավինյանն ասաց՝ կատարվածի վերաբերյալ գնահատական կտրվի, բայց երբ և ինչպես չմանրամասնեց: Ծեծի մասին Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ ասել էին՝ անընդունելի է բռնությունը, բայց հայհոյելը, վիրավորելը, արժանապատվությունը նվաստացնելը նույնպես բռնության ձև են: Ըստ մամուլի՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարն ասել է՝ եթե Ավինյանը որոշի հեռացնել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, «մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:30 - 03 մայիսի, 2025
Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է, որ Դավթաշեն, Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել։ Այս մասին հայտնում են Միկոյան 64-ի բնակիչները։ «2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։ Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։  Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ է մտնում նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0,4 հա հողամասը, որը որպես ընդհանուր օգտագործման տարածք նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար», - նշված է հայտարարության մեջ: 
14:14 - 28 ապրիլի, 2025
Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամները նախագծեր են ներկայացրել հերթական նիստի ընթացքում։ Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, այդ նախագծերը հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։ «Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։ Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: 
18:25 - 23 ապրիլի, 2025
Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը |armenpress.am|

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը մի քանի ուղղությամբ աշխատում է Նուբարաշենում նոր տեխնոլոգիաներով աղբի մշակման ուղղությամբ, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը։ Այս մասին ապրիլի 22-ին Երևան քաղաքի ավագանու նիստին ասաց Ավինյանն ու հիշեցրեց, որ ծրագրի շուրջ աշխատում են նաև Համաշխարհային բանկի հետ։ Օրերս հրավեր են ստացել Սոֆիայում մասնակցելու գիտաժողովի, որը նվիրված է աղբի վերամշակման թեմային։   «Տասը տարուց ավելի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ են աշխատանքներ տարվել այդ ուղղությամբ, սակայն չեղարկեցինք, քանի որ հասկացանք՝ այն տրամաբանություն չունի, ի սկզբանե սխալ է դրված եղել խնդիրը։ Կա ևս մեկ ծրագիր, որն ամենահավանականն եմ համարում։ Խոսքը երկփուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան, մասնավոր, միջազգային որևէ գործընկերության հետ իրականացվելիք ծրագիրն է, որը կներառի աղբավայրի փակումը, վերամշակման կայանի կառուցումը, սակայն դեռ վերջնական պատասխան չենք տվել ո՛չ ՎԶԵԲ-ին, ո՛չ Համաշխարհային բանկին, բայց հավաքել ենք առաջարկների փաթեթներ, որոնց  հիման վրա մշակել ենք երկփուլ մրցույթը»,-տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան  Ավինյանը։ Ծրագրի իրականացման համար հավանաբար անհրաժեշտ կլինի 4-5 տարի։
13:17 - 22 ապրիլի, 2025
Կոնդի վերակառուցման մրցույթում հաղթող չի ընտրվել |civilnet.am|

Կոնդի վերակառուցման մրցույթում հաղթող չի ընտրվել |civilnet.am|

civilnet.am: Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում հաղթող չի ընտրվել։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի ապրիլի 21-ի աշխատանքային նիստի ընթացքում։ «Չի արձանագրվել մի հայեցակարգ, որը լիարժեքորեն բավարարեր հանձնաժողովի պահանջներին։ Ներկայում իրականացվում է աշխատանք՝ առկա հայեցակարգերի և ճարտարապետական լուծումների համադրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով մշակել ամբողջական մի նոր հայեցակարգ։ Այն պետք է անցնի մասնագիտական քննարկումներ, որից հետո հնարավոր կլինի խոսել դրա գործնական կիրառման, ներդրողների ներգրավման և Կոնդի վերակառուցման նախագծի հաջորդ փուլերի մասին», – հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ չորս տարի առաջ։ «Ենթադրվում էր, որ ծրագիրը կավարտվի մեկ տարվա ընթացքում, սակայն մինչ օրս մրցութային գործընթացի հաղթող չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։
11:28 - 21 ապրիլի, 2025
Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ |armenpress.am|

Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքում 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ, որոնցից 588-ը մեծ վահանակներ են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով գովազդային կրիչների թվայնացման աշխատանքներին։ Նիստի ընթացքում նշվեց, որ քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով GIS համակարգում կատարվել են մի քանի փոփոխություններ։ «Առաջինն արտաքին գովազդի ոլորտում իրականացված փոփոխություններն են,  մասնավորապես գովազդային կրիչների թվայնացումը։Ստեղծվել է համապատասխան հարթակ՝ «Մոբայլ մափինգ» գործիքակազմի միջոցով թվայնացվել են Երևան քաղաքում առկա գովազդային կրիչները, ներմուծվել են համապատասխան տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել չափորոշիչների համապատասխանությունը և, ըստ այդմ, ընդունել որոշումներ»,-նշեց զեկուցողը՝ հավելելով, որ մյուս փոփոխությունները վերաբերում են մայրաքաղաքում գործող սննդի կետերին, կոմունալ և այլ ծառայություններին։ Վերջինիս խոսքով՝ այդ կրիչներն անընդհատ թարմանալու են։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն անդադար, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաքում առկա արտաքին գովազդի վահանակները մեծ փոփոխությունների են ենթարկվել, այդուհանդերձ, այդ ուղղությամբ դեռևս մեծ աշխատանք կա կատարելու։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր 21 հազար 902 գովազդային կրիչ է ապամոնտաժվել, որոնցից 588-ը մեծ վահանակներն են։ «Այս կրիչները Երևանի քաղաքապետարանի կողմից տրվում են կոնկրետ ժամկետով և հավիտյան բնույթ չեն կրում։ Եթե ժամանակի ընթացքում ակնհայտ դառնա, որ քաղաքային միջավայրում այդ կրիչներն այլևս տեղին չեն, քաղաքապետարանը կարող է ժամկետի սպառումից հետո նորից քննարկել դրանց նպատակահարմարությունը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ իրականացված թվային փոփոխություններն էականորեն փոխում են աշխատանքի տրամաբանությունը, ինչպես նաև բարձրացնում են քաղաքապետարանի աշխատանքների արդյունավետությունը։ 
11:12 - 21 ապրիլի, 2025
«Համայնքի գումար գողանալը սրիկայություն է»․ քաղաքապետարանում քննարկվել են վերջին ձերբակալությունները |civilnet.am|

«Համայնքի գումար գողանալը սրիկայություն է»․ քաղաքապետարանում քննարկվել են վերջին ձերբակալությունները |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 21-ին հայտարարեց, որ կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են քաղաքապետարանում։ Նա անդրադարձավ Շենգավիթի թաղապետարանում նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական գործողություններին՝ իրականացված քրեական վարույթի շրջանակում։ «Էլ ինչքա՞ն պետք է այս գործողությունները կրկնվեն, որ բոլորս հասկանանք՝ խաղի կանոնները փոխվել են»,- ընդգծեց Ավինյանը։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներին և նշեց, որ ինքը կապ չունի տվյալ իրադարձությունների հետ։ «Մի շարք լրատվամիջոցներ տարածեցին լուսանկարներ, որոնք տպավորություն էին ստեղծում, թե իբր ինձ են ձերբակալել։ Պետք է նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և ոչ էլ իմ ներկայությամբ։ Մեր աշխատակիցներից մեկը այս պահին տնային կալանքի տակ է։ Նախաքննությունը շարունակվում է։ Կարող եմ հստակ ասել՝ համայնքի բյուջեից թեկուզ մեկ լումայի գողությունը մեզ համար սրիկայություն է», – ասաց Մկրտչյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:37 - 21 ապրիլի, 2025
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
 |azatutyun.am|

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեկսեյենկոն է՝ Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցին։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով։ «Բերրիմաունթ»-ը հիմնվել է Դմիտրի Ալեկսեյենկոյի կողմից։ Ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում զբաղվում է ելակի արտադրությամբ ու վաճառքով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության բաժնետոմսերի 69 տոկոսը պատկանում է Ալեկսեյենկոյին, մյուս 31 տոկոսի պատկանելիության մասին ռեգիստրում տեղեկություններ չկան՝ չնայած իրական շահառուների հայտարարագրման օրենսդրությունը պահանջում է հայտարարագրել ընկերությունում 20 տոկոս և ավելի ունեցած ցանկացած բաժնեմաս. «Բերրիմաունթ»-ի դեպքում այս հայտարարագրումը չի կատարվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած տեղեկություններից պարզ է դառնում, որ 31 տոկոսը պատկանում է ԱՆԻՖ-ին՝ որպես ներդրման դիմաց ստացած բաժնետոմսեր։ 2023-ի վերջին ԱՆԻՖ-ը հաղորդեց, որ «Բերրիմաունթ» ընկերության ելակի նոր ջերմոցը շահագործման է հանձնվել ու արտադրանք է տվել։ Ջերմոցի մակերեսը 3 հեկտար է, ստեղծվել է 60 նոր աշխատատեղ։ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում «Բերրիմաունթ»-ի ներկայացուցիչները հայտնում են, որ ելակի մեծ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան, ինչպես նաև Արաբական Միացյալ էմիրություններ, Քաթար, իսկ ջերմոցների տարեկան արտադրությունը գերազանցում է 400 տոննան։ Նույն հարցազրույցում, խոսելով ԱՆԻՖ-ի կողմից ֆինանսավորման մասին, Դմիտրի Ալեկսեյենկոն շեշտում է՝ «ԱՆԻՖ-ի խիզախ մասնակցությունը թույլ կտա հաղթահարել լոգիստիկ, գեոքաղաքական խնդիրները»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանն էլ այս նոր ֆինանսավորման մասին խոսելիս հայտարարել էր, որ սա թույլ կտա ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել հայկական արտադրանքի հատկանիշները։ Կառավարության աջակցությունը «Բերրիմաունթ»-ին չի սահմանափակվել միայն ԱՆԻՖ-ի կողմից ներդրմամբ, 2023-ի ապրիլին կառավարությունը նաև մոտ 50 մլն դրամի մաքսատուրքերից ազատել է ընկերությանը։ Ավինյանի դասընկերը, ՔՊ նվիրատուն Դմիտրի Ալեկսեյենկոն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դասընկերներ են, Երևանի Ա. Պուշկինի անվան 8-րդ դպրոցի շրջանավարտներ։ Ալեկսեյենկոյի և Պուշկինի անվան դպրոցի կապն ավելի ամրապնդվեց 2022-ին. նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Ալեկսեյենկոն դպրոցի կառավարման խորհրդի անդամ դարձավ։ Մանկությունից ի վեր դասընկերների միջև անսասան ընկերության մասին սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ։ 2023-ին Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած դրամահավաքի ժամանակ Դմիտրի Ալեկսեյենկոն առատաձեռն էր գտնվել՝ 1 մլն դրամ նվիրելով իշխող կուսակցությանը, որի առաջին համարը Տիգրան Ավինյանն էր։ «Բերրիմաունթ»-ից բացի Ալեկսեյենկոյին է պատկանում «Քեյ էնդ ջի գրուպ» ընկերությունը, որ Նոր Գեղիում 3 հեկտար մակերեսով ջերմոց է շահագործում։ ԱՆԻՖ-ի կողմից ուղղված գումարները ներդրվել են այս ջերմոցն ընդլայնելու, «Բերրիմաունթ»-ի ստեղծման և 6 հեկտարի հասցնելու նպատակով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 1.2 միլիոն դրամով «Քեյ էնդ ջի գրուպ»-ին տուգանելու որոշում էր կայացրել. ըստ հանձնաժողովի՝ «Քեյ էնդ ջի գրուպ»-ի արտադրած ելակները վաճառվել են eco և էկոլոգիապես մաքուր բառերի ներկայացմամբ այն դեպքում, երբ ընկերության ելակները «չեն հանդիսացել հավաստված օրգանական գյուղատնտեսության արտադրանք»։ ՄՊՀ-ն սա որակել է որպես հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն ու տուգանել ընկերությանը։ «Քեյ էնդ ջի գրուպ»-ի դեմ նաև քաղաքացիական հայց էր ներկայացվել 2021-ին «Ագրոտրենդ» ընկերության կողմից։ «Ագրոտրենդ»-ը պահանջել էր Ալեկսեյենկոյի ընկերությունից բռնագանձել 11.7 միլիոն դրամ՝ մատակարարված գյուղատնտեսական ապրանքների, սակայն դրա դիմաց չստացված վճարումների համար։ 4 տարի անց այս գործի քննությունը դատարանում շարունակվում է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:36 - 12 ապրիլի, 2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024թ․-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և տեղեկացրել, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում: Առաջիկայում նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին առանձնակի կարևորել է երկու երկրների միջև առկա զբոսաշրջային ներուժն ու նշել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի համատեղ նոր նախագծերի իրականացման հարցում։ 
15:47 - 10 ապրիլի, 2025
Երևանում օդը մաքրվում է․ աղտոտվածության պատճառները սեզոնային են
 |civilnet.am|

Երևանում օդը մաքրվում է․ աղտոտվածության պատճառները սեզոնային են |civilnet.am|

civilnet.am: Տարվա այս սեզոնին օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը, ինչն արձանագրում են Երևանի տարբեր շրջաններում տեղադրված օդի որակի չափման 173 սարքերը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավագանու նիստի ժամանակ։ «Մինչև նախորդ տարի Երևանում օդի որակի այս ծավալի չափումներ չենք արել։ Այն սարքերի ծավալն ու քանակը, որ ունեինք Երևանում՝ 160-ից ավելին է, մեզ հանարվորություն է տվել լայնորեն խոսել այս թեմայի շուրջ, ամենակարևոր դիագնոստիկ փուլն ենք անցել, որտեղ հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք»,- ասել է Ավինյանը։ Քաղաքապետը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված ձմռան ամիսներին օդի բարձր աղտոտվածությունը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն արձանագրել է, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է ջեռուցումով։ «Ջեռուցման սեզոնին ոչ միայն գազ, այլև վառելիք է օգտագործվում, ջեռուցումը նույնպես հանդիսանում է մանրահատիկ փոշու (PM 2.5-ի) հիմնական աղբյուր։ Դրան գումարվում է ձմռան ամիսներին օդափոխության խանգարումը, դա բերում է նաև մեր սարքերի կողմից արձանագրվող մանրահատիկ փոշու մակարդակի բարձրացմանը»,- նշել է Ավետիսյանը։
11:44 - 07 ապրիլի, 2025