Երևանում օդը մաքրվում է․ աղտոտվածության պատճառները սեզոնային են
 |civilnet.am|
11:44 - 07 ապրիլի, 2025

Երևանում օդը մաքրվում է․ աղտոտվածության պատճառները սեզոնային են |civilnet.am|

civilnet.am: Տարվա այս սեզոնին օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը, ինչն արձանագրում են Երևանի տարբեր շրջաններում տեղադրված օդի որակի չափման 173 սարքերը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավագանու նիստի ժամանակ։

«Մինչև նախորդ տարի Երևանում օդի որակի այս ծավալի չափումներ չենք արել։ Այն սարքերի ծավալն ու քանակը, որ ունեինք Երևանում՝ 160-ից ավելին է, մեզ հանարվորություն է տվել լայնորեն խոսել այս թեմայի շուրջ, ամենակարևոր դիագնոստիկ փուլն ենք անցել, որտեղ հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք»,- ասել է Ավինյանը։

Քաղաքապետը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված ձմռան ամիսներին օդի բարձր աղտոտվածությունը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն արձանագրել է, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է ջեռուցումով։

«Ջեռուցման սեզոնին ոչ միայն գազ, այլև վառելիք է օգտագործվում, ջեռուցումը նույնպես հանդիսանում է մանրահատիկ փոշու (PM 2.5-ի) հիմնական աղբյուր։ Դրան գումարվում է ձմռան ամիսներին օդափոխության խանգարումը, դա բերում է նաև մեր սարքերի կողմից արձանագրվող մանրահատիկ փոշու մակարդակի բարձրացմանը»,- նշել է Ավետիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել