Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: Այս մասին Իրանի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: Ռոհանին մտահոգություն է հայտնել նաև, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- նշել է Ռոհանին: Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
23:34 - 06 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով

 |armenpress.am|

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են գործարարներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումները ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելու և դրանք դադարեցնելու խնդրանքով: «Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:  
20:08 - 06 հոկտեմբերի, 2020
Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․  |hetq.am|

Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․ |hetq.am|

hetq.am: Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ոլորտում տրամադրել աջակցություն, եթե Բաքուն դրա կարիքն ունենա: Այս մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: «Այսօր ադրբեջանական ժողովուրդը պայքարում է իր հողերի ազատագրման համար և ի վիճակի է իրագործել դա: Դրա համար նա ունի ուժ և պոտենցիալ: Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են Ադրբեջանին աջակցություն տրամադրել ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն շեշտել է, որ եկել է Բաքու, որպեսզի «մեկ անգամ ևս ցույց տա Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ադրբեջանին»: Ավելին՝ hetq.am-ում
19:43 - 06 հոկտեմբերի, 2020
Վաղարշակ Հարությունյանը չի խոսել Ադրբեջանի խաղաղ բնակչության թիրախավորման մասին. haqqin.az-ը կեղծում է |infocheck.am|

Վաղարշակ Հարությունյանը չի խոսել Ադրբեջանի խաղաղ բնակչության թիրախավորման մասին. haqqin.az-ը կեղծում է |infocheck.am|

infocheck.am: Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ է տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն է ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքերը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված է ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ Ադրբեջանական (ոչ թե հայկական) կողմը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ խուճապ առաջացնելու նպատակով։ Հարկ է կրկին հիշեցնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունները բազմիցս շեշտել են, որ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական խաղաղ բնակչության թիրախավորումը բացառված է։ Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքերը ենթարկում է կամայական խմբագրման։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, նմանօրինակ մոնտաժման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող տեսանյութը։
19:06 - 06 հոկտեմբերի, 2020
Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։ «Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», - այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով, - «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։ Տեղական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե երեկ Իրանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից նահանգում մի քանի ռումբ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան մի երեխա վնասվածքներ է ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։
18:54 - 06 հոկտեմբերի, 2020
Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ղարաբաղում հրադադարը արդյունք չի տվել, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, չունի հստակ ծրագրեր և մեխանիզմներ խնդրի լուծման համար: Հայտնում է ria.ru-ն։ «Միջազգային հանրությունը հստակ մտադրություն չցուցաբերեց Ղարաբաղի հարցում, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևեր չկատարվեցին: Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ և ներքին տեղահանվածները սպասում են հայրենի հողեր վերադառնալուն... չպետք է լինեն երկակի ստանդարտներ»,- ասել է Չավուշօղլուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում: Ըստ նրա՝ «այժմ բոլորը կոչ են անում դադարեցնել կրակը»: «Բազմիցս հանդիպել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպել տարեսկզբին։ Հարցրեցի նրանց ծրագրերի, նախագծի, մեխանիզմի մասին (Ղարաբաղում իրավիճակի լուծում): Ոչ։ «Օկուպանտին» ու «օկուպացիայի տակ» գտնվող կողմերին միշտ հավասար են պահում։  Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ  չի կարող այսպես շարունակվել»,- շեշտեց Թուրքիայի արտգործնախարարը:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:51 - 06 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանական բանակը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում: «Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին` գնալ ռազմական գործողությունների շարունակությանը: Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ չունի և հրադադարը որևէ նշանակություն չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից, դա քննարկումներից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք իրականում մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ, ևս, կարծում եմ, երկրորդ կարծիք ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը: Պատգամավորը հավելեց, որ համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էքզիստենցիալ անվտանգության, բայց նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որոնք հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից: «Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, և միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային առանց այն էլ փխրուն կայունությունը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:
17:42 - 06 հոկտեմբերի, 2020
Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունները Սիրիայից Ղարաբաղ զինյալների տեղափոխման վերաբերյալ ցավալի և դատապարտելի են, հայտարարել է Ադրբեջանի Միլլի  Մեջլիսի (պառլամենտի) պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Նիզամի Սաֆարովը: Հայտնում է ria.ru-ն։ Ավելի վաղ Ասադը «РИА Новости»- ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: Նա նաև նշել է, որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում և Լիբիայում, օգտագործում է նրանց Լեռնային Ղարաբաղում: «Մեծ իշխանություն ունեցող անձի նման անհիմն մեղադրանքները, բացի ափսոսանքից և դատապարտումից, այլ զգացմունքներ չեն առաջացնում:  Նախևառաջ, պետք է հիշել, որ Ադրբեջանական կողմի հակահարձակողական գործողությունները միջազգային իրավունքի և, առաջին հերթին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով հաստատված ինքնապաշտպանության իրավունքի մեջ են և իրականացվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստորեն պահպանմամբ, որոնք հիմնված են Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի, կոնվենցիայի վրա», հայտնել է Սաֆարովը «РИА Новости»-ին։ Նրա խոսքով՝ «երկրորդ նշանակալից կետը բխում է այն փաստից, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի   առավել պատրաստված և հագեցած նորագույն զինատեսակներով բանակն է և ի վիճակի լուծել իրեն վերապահված բոլոր խնդիրները»: «Նման իրավիճակում «ահաբեկչական մարտիկների ցանկացած խմբավորման օգտագործման մեղադրանքները պարզապես ծիծաղելի են թվում: Երրորդը՝ Ադրբեջանը, որպես ահաբեկչության դեմ պայքարի պայմանագրային-իրավական գործիքակազմի մասնակից պետություն, լիովին կիսում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, որն արտահայտված է Անվտանգության խորհրդի 2178 (2014) և 2396 (2017) բանաձևերում, համաձայն որի ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- եզրափակել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:36 - 06 հոկտեմբերի, 2020
Մեր դեմ պատերազմում են հանցագործները. Պատգամավորը ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը |armenpress.am|

Մեր դեմ պատերազմում են հանցագործները. Պատգամավորը ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ: «Սա այն մեծ տրամաչափի հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքները: Այս բեկորը գտել եմ Ստեփանակերտի ծննդատան մոտ, այսօր այսպիսի բազմաթիվ հրթիռներ են կիրառվում Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հանցագործ են բոլորը, որոնք որևէ տեսակի զենք են կիրառում խաղաղ բնակչության դեմ: Մեզ հետ պատերազմում է ահաբեկչական Թուրքիան և ահաբեկչական Ադրբեջանը: Սա այն ուղեգիրն է, որը պետք է այդ երկու հանցագործի առջև բացի Հաագային միջազգային տրիբունալի դռները: Չեմ կասկածում, որ թե' Ալիևը, թե' Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց Աբովյանը: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործընկերները հասկանում են` եթե այսօր չկանգնեցնեն այդ ահաբեկիչներին, ապա այդ ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այդպես շարունակ:
17:15 - 06 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար: «Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:40 - 06 հոկտեմբերի, 2020
Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|

Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|

factor.am: Ուկրաինան ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է բռնկվել, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ և, ընդ որում, սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ադրբեջանինը։ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որոնց արտադրմանը մասնակցում է նաև ուկրաինական ընկերությունը, Կուլեբան ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, և կարծում է, որ գործընկերությունը երկու երկրների համար էլ չափազանց շահավետ է։ «Որպես երկիր, որը ևս զինված հակամարտության արդյունքում ունի օկուպացված տարածքներ, մենք անկասկած կողմ ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը։ Այստեղ կարևոր չէ՝ դա Հայաստանն է, Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր։ Ուկրաինան մշտապես այս առումով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Կուլեբան։
16:04 - 06 հոկտեմբերի, 2020
Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է խաղաղության համար և արդյունք է տալիս Մերձավոր Արևելքում և Կովկասում: Հայտնում է ria.ru-ն։ Երեքշաբթի օրը Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: «Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է միայն խաղաղության համար և արդյունքները տալիս է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև` Կովկասում: Այսօր Հայաստանի կողմից հերթական հարձակման պատճառած իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան հեղինակություն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` աշխարհում: Իհարկե, դա մեզ ուժեղացնում է, ոգեշնչում: Այսօր մեր ժողովուրդները և ամբողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում Թուրքիայի և Ադրբեջանի միությունը», - Ալիևի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:36 - 06 հոկտեմբերի, 2020
Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև
 |fip.am|

Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև |fip.am|

fip.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում և ռազմական գործողությունների մեկնարկից հետո իր երկիրը զենք չի մատակարարել Ադրբեջանին։ Բաց աղբյուրներում առկա տվյալները, սակայն, արձանագրել են Բելառուսից Ադրբեջան ուղևորված ռազմական բեռնափոխադրող ինքնաթիռներ։  Նշենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ադրբեջանական ագրեսիայի համատեքստում Բելառուսին Ադրբեջան զենք մատակարարելուն խոչընդոտում է նաև ՀԱՊԿ կանոնադրությունը։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է անդրադառնալ այդ թռիչքներին և Բելառուս-Ադրբեջան ռազմատեխնիկական հարաբերություններին։  Բելառուս-Ադրբեջան «կարգո» ինքնաթիռների թռիչքներ Սեպտեմբերի 30-ին IL-76 EW-412TH բորտը Բելառուսից թռիչք է կատարել դեպի Բաքու։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին, նույն ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Թուրքիայի Թեքրիդաղի օդանավակայանից դեպի Մինսկ։ Այս օդանավակայանը օգտագործվում է և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով։ Մինսկ-Բաքու ճանապարհով թռիչք տեղի է ունեցել նաև սեպտեմբերի 24-ին։ Այս բեռնափոխադրող ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխել Ադրբեջան։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած թռիչքներից մեկը ևս, մեծ հավանականությամբ, եղել է Ադրբեջան-Բելառուս ուղղությամբ․ flightradar24.com կայքում թռիչքի հետագծերի մի հատվածը դուրս է մնացել ռադարի ծածկույթից։ Թռիչքներն իրականացրել են բելառուսական Ruby Star բեռնափոխադրող ընկերության ինքնաթիռները։ Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնը (OCCRP) մի քանի տարի առաջ արդեն գրել էր, որ Ruby Star-ի «Իլյուշինները» նախկինում օգտագործվել են ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Այս ինքնաթիռներով մեկ թռիչքը բավական է շուրջ 16 հազար «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխելու համար։ «Իլյուշին» ինքնաթիռների՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունները կարող եք կարդալ այստեղ, այստեղ և այստեղ։ ՀԱՊԿ կարգավորումները պատերազմական իրավիճակում Բելառուսը և Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են։ Ըստ կազմակերպության պայմանագրի՝ մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում «մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից արդեն Ադրբեջանը հարվածի տակ էր վերցրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը։ Քաղաքացիական մեկ անձ զոհվել էր Վարդենիսի բնակավայրերի հրետակոծության արդյունքում, կային վիրավորներ։  Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքեր խոցվել էին  Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։  Ամփոփելով՝ նշենք նաև, որ վերջին օրերի ռամական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառում է նաև Բելառուսի արտադրած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։
14:05 - 06 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Մեկ շաբաթից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում թշնամին ունեցել է ոչ միայն 3000-ն անցնող մարդկային, այլեւ միլիարդ դոլարն անցնող սպառազինության կորուստ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ հակառակորդի ընթացիկ կորուստները հետեւյալն են․ 126 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 379 զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ», 3500-ի հասնող զոհ։ Քանի որ օրվա ընթացքում ադրբեջանցիների խոցված տեխնիկայի թվերն ավելանում են, ստորեւ ներկայացնում ենք մինչեւ այս պահը կորցրած սպառազինության ընդհանուր մոտավոր արժեքը։ Այսպես, սեպտեմբերի 27-ից՝ էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս թշնամին կորցրել է 4 հատ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որից յուրաքանչյուրն արժե մոտ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, հետեւաբար միասին՝ մոտ 50 միլիոն դոլար։ Ընդ որում՝ այս համակարգերից միայն երեքը խոցվել են հոկտեմբերի 3-ին։ Հակառակորդի կորուստների թվում է նաեւ մեկ այլ տեսակի համազարկային ռեակտիվ կայանք՝ «Ուրագան»։ Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումներն այս տեխնիկայից խոցել են մեկ հատ։ «Ուրագան»-ի արժեքը հասնում է 8-9 միլիոն դոլարի, իսկ մոդիֆիկացված տարբերակը՝ մինչեւ 12 միլիոն դոլարի։ Այս հաշվարկում մենք կդիտարկենք չմոդիֆիկացվածի համար նախատեսված նվազագույն գինը։ Հակառակորդի՝ մինչ այս պահը կորցրած անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը 126 է։ Էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս ՊԲ զինված ուժերը խոցել են ադրբեջանցիների կիրառած՝ իսրայելական արտադրության Harop տեսակի հետախուզական-հարվածային երկու ԱԹՍ, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 4 մլն դոլար, Orbiter 1K հարվածային ԱԹՍ, որոնց գինը հասնում է ընդհուպ 6 միլիոն դոլարի։ ՀՀ եւ ՊԲ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են նաեւ հակառակորդի այլ հարվածային եւ հետախուզական անօդաչուներ, որոնցից ամենասովորականների միջին արժեքը, ինչպես նշված է բաց աղբյուներում եւ ինչպես հավաստում են ռազմական փորձագետները՝ 250-300 հազար դոլար է։ Երկու Harop-ն, այսպիսով, մոտ 8 մլն դոլար արժեն, գումարած՝ նվազագույն հաշվարկով 124 մնացյալ սարքերի ընդհանուր արժեքը՝ 37,200,000 մլն, եթե յուրաքանչյուրի գինը դիտարկենք 300,000 դոլար։ Կորցրած անօդաչուների ընդհանուր մոտավոր արժեքը, փաստորեն, 45,200,000 դոլարի է հասնում։ Harop ԱԹՍ-ն, լուսանկարը՝ Ջուլիան Հերցոգի, 2013 Նշենք, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կան նաեւ թուրքական արտադրության Bayraktar TB2՝ շուրջ 5 միլիոն դոլարի հասնող ԱԹՍ-ներ, որոնք հակառակորդն այս ընթացքում պարբերաբար օդ է բարձրացրել։ Դրանց խոցվելու մասին դեռեւս տեղեկություն չկա։ Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ թուրքական այս Բայրակթարները արցախա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին փոխկապակցված աշխատում են թուրքական F-16 կործանիչների հետ։ Bayraktar TB2 Լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է 379 զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ՏՕՍ-եր, եւ այլն: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական T90, T72 տեսակի տանկեր, БМП-2 (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 30 БМП), БТР-82а տեսակի զրահատեխնիկա, 3 հատ ТОС-1 «Սոլնցեպեկ» հրետանային համակարգ, եւ այլն։ Մասնավորապես, ըստ բաց աղբյուրների, T90-ի արժեքը հասնում է մինչեւ 4 մլնի, իսկ T72-ը՝ մինչեւ 6 հարյուր հազար դոլարի, БМП-2-ը՝ մոտ 200 հազար դոլարի, БТР-82а-ն՝ մինչեւ 1,5 միլիոնի։ Փաստացի, եթե որպես միջին թիվ ընդունենք 2 միլիոնը, ապա հակառակորդի կորցրած զրահատեխնիկայի ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 692 միլիոն դոլար՝ առանց БМП-ների եւ ТОС-1-երի արժեքի: Խոցված 30 БМП-ների մոտավոր գինն էլ հասնում է 6 մլնի, եթե դիտարկենք, որ դրանցից յուրաքանչյուրը 200 հազար դոլար է։ 3 ТОС-1 «Սոլնցեպեկ» համակարգերից յուրաքանչյուրն արժե 4-6 մլն դոլար։ Երեքը միասին՝ մոտ 15 մլն դոլար, եթե յուրաքանչյուրը դիտարկենք 5 մլն։ Այս օրերի ընթացքում ադրբեջանցիների կորցրած ուղղաթիռների թիվը 16 է, որոնց թվում են եղել հարվածային Ми-24-ներ։ Մեր զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ ամենահասարակ ռազմական ուղղաթիռի արժեքը 2-3 միլիոն դոլար է։ Սրանց գները կարելի է գտնել նաեւ համացանցի բաց աղբյուրներում։ Իսկ Ми-24-ներն արժեն ավելի թանկ, սրանց մոդեռնիզացված տարբերակները հասնում են ընդհուպ 18 միլիոնի։ Յուրաքանչյուրը 3 մլն դոլարով հաշվելու պարագայում ստացվում է՝ հակառակորդի կորցրած ուղղաթիռների ընդհանուր գինը հասնում է 48 մլն դոլարի։ Հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը, ինչպես նշեցինք, 17 է։ Խոցված ինքնաթիռների թվում են նաեւ Су-25 մինչձայնային գրոհիչները։ Սրանց գինը հասնում է 15 միլիոն դոլարի։ Ռազմական փորձագետի հայտնած տվյալներից եւ բաց աղբյուներից տեղեկանում ենք, որ ամենահասարակ ռազմական ինքնաթիռները, որոնք կան Ադրբեջանի սպառազինության մետ, արժեն 10-15 միլիոն դոլար։ Ըստ այդմ, հակառակորդի կորցրած 17 ինքնաթիռների ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 221,000,000 ԱՄՆ դոլար, եթե հաշվենք յուրաքանչյուրի համար 13 մլն։  Հարկ է շեշտել, որեւէ աղբյուրից հնարավոր չէ հստակ իմանալ՝ որեւէ պետություն, այս պարագայում՝ Ադրբեջանը, իր սպառազինությունն ինչ գնով է ձեռք բերում։ Այդ իսկ պատճառով, ինչպես նշեցինք, դիտարկել ենք յուրաքանչյուր տեխնիկայի մոտավոր արժեքը։ Ըստ այդմ՝ արցախա-ադրբեջանական սահմանին իննօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 1,085,200,000 դոլարի սպառազինություն։ Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 4-ին հայկական ԶՈՒ ստորաբաժանումները հարվածել են Գյանջայի՝ պատմական Գանձակի ռազմական օդանավակայանին, որտեղ տեւական ժամանակ գտնվել են թուրքական F-16 կործանիչները ու ռազմական գործողությունների ժամանակ գործել են հենց այդտեղից։ Այս կործանիչներն Ադրբեջան էին բերվել թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու պատրվակով, սակայն դրանց ավարտից հետո էլ մնացել էին Ադրբեջանում: Այժմ պաշտոնական տեղեկություն չկա՝ ՀՀ ԶՈՒ-երի երեկվա հարվածի ժամանակ այդ կործանիչները եղել են օդանավակայո՞ւմ, թե՞ ոչ։ Հայարփի Բաղդասարյան
12:15 - 06 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել: Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին: Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»:
01:22 - 06 հոկտեմբերի, 2020