ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց մայրության նպաստի, ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի հետ կապված մանրամասներ: Մասնավորապես՝ նշվել է, որ մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս և նպաստի մյուս տեսակները կարող են նշանակվել և վճարվել միայն այն դեպքում, եթե շահառուն և երեխան ունեն ՀՀ բնակության հասցեով հաշվառում: Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի: Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:Առողջապահական ոլորտի հետ կապված գործընթացները ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ըստ նախարարի տեղակալի, ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժաշխատող արդեն անցել է աշխատանքի թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր բուժհաստատություններում, 761 բուժաշխատող վերապատրաստվել է պետպատվերի շրջանակներում, որոնցից 212-ը ավագ և 549-ը միջին բուժաշխատողներ են: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձը եռապատիկ չափով մինչև 6 ամիս ժամկետով տրամադրվում է լրավճար այն բուժաշխատողներին, ովքեր պատրաստ են աշխատել մարզային բուժհաստատություններում: Փոխնախարարը նշել է, որ ծրագրի մեկնարկից հետո, 13 հայրենակից աշխատանքի է անցել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում և հորդորել մյուս հայրենակիցներին նույնպես դիմել, քանի որ թափուր հաստիքների մեծ մասը մարզային բուժհաստատություններում է: Առողջապահության նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ առաջնային օղակում հաշվառված են 64 000-ից ավելի բռնի տեղահանված անձինք: Այս հաշվառումից հետո նրանք կարող են ստանալ պլանային կարգով սահմանված բուժծառայությունները: Նշվել է նաև, որ 14 պացիենտ շարունակում է բուժումն արտերկրում, իսկ 6-ը վերադարձել են Հայաստան։
16:56 - 15 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին. ի՞նչ է նախատեսված Հայաստանի մասով |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին. ի՞նչ է նախատեսված Հայաստանի մասով |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագրի հիմնական  խնդիրներն են՝       - Ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում Ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք՝ կարգավորիչ միջավայրը էականորեն բարելավելու համար։     -   Իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովում, միաժամանակ ապահովելով Ժամանակավորհամաձայնագրում պարունակվող մուտքի պայմանների չվատթարացումը՝ ներմուծման մաքսատուրքերի վերացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման անհնարինության դեպքում։ Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, ծագման կանոնների որոշումը, վեճերի լուծումը, պետական գնումները և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը նախատեսում էապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։ Արդյունաբերական  ապրանքների մասով`  հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրան արտահանման ծավալներում,մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն:Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև  էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։ ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտումպլաստմասից արտադրանքի մասով։ Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ: Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։ Համաձայնագրի կնքմամբ կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոնև ներդրումային համագործակցությունը:
14:11 - 14 դեկտեմբերի, 2023
Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է այն առումով, որ ոչ միայն համայնքներում մարդիկ տեսնում են իրական փոփոխություններ, այլև կարևոր է, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը էականորեն մեծանում է»,- հավելեց Փաշինյանը։
14:07 - 14 դեկտեմբերի, 2023
Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ
 |civilnet.am|

Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ |civilnet.am|

civilnet.am: Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։ «ՀՀ կառավարությունից ակնկալվում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8,9 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայնքում»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության նախագծում։ Խոսք անգամ չկա, սակայն, որ գործարանը տեղափոխվում է անվտանգային նկատառումներից ելնելով։ Երասխի գործարանը կառուցվում էր շփման գծից 800 մետրի վրա։ Կառուցման առաջին իսկ օրից ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում էր դադարեցնել շինարարական աշխատանքները՝ հիմնավորելով, որ գործարանը բնապահպանական խնդիրներ է առաջացնելու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անգամ քննադատել Հայաստանին՝ կոչ անելով «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։ Հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, հունիսի 14-ին կրակոցների հետևանքով վիրավորում էին ստացել կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված՝ Հնդկաստանի երկու քաղաքացիներ։
13:17 - 14 դեկտեմբերի, 2023
Հարկադրաբար տանում են 30 %-ով մաքսազերծման. վրացական համարանիշներով մեքենաների վարորդների ակցիան
 |news.am|

Հարկադրաբար տանում են 30 %-ով մաքսազերծման. վրացական համարանիշներով մեքենաների վարորդների ակցիան |news.am|

news.am: Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք դեմ են նոր օրենքին, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։ Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։ «Դեմ ենք 30-ին» վանկարկումներով նրանք  վրացական համարանիշները ձեռքներին՝ շրջում են Հանրապետության հրապարակում. «Այստեղ հավաքվել ենք վրացական համարանիշներով մեքենաների վարորդներով, որոնք դրանք շահագործում են։ Ամեն մեկը դա գնել է իր համար։ Կառավարությունից որոշում է ընդունվել, որ մեքենաները սուբսիդավորման ծրագրով պետք է մաքսազերծվեն, որն իր մեջ պարունակում է 30 տոկոս։ Դա լուծում չի հարցին, ստացվում է, որ մեզ հարկադրված տանում են մաքսազերծման։ Այսօր ոչ ոքս դրա հնարավորությունը չունի։ 25 օր ժամանակ են տվել։ Խոսքը 2 մլն և ավելի դրամի մասին է։ Դիմացն էլ Նոր տարի է, ոչ մեկն էլ այդ գումարը չունի։ Այդ մեքենաների վարորդները ավելի էժան են գնել ու բերել մեքենաները և հիմա դրա գնից ավելի թանկ պահանջում են մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ այդ 30 տոկոսը և բնապահպանության հարկը վերանայվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։ Նշենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն եւ դրա համար պետությունը որոշակի չափով սուբսիդավորում է: Մասնավորապես, մինչեւ 5 տարի տարիք ունեցող մեքենաների համար պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքի 30 տոկոսը, իսկ 5 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաների համար՝ 70 տոկոսը: Մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսատուրքի 30 տոկոսը:
13:01 - 14 դեկտեմբերի, 2023
Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

 |aravot.am|

Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին |aravot.am|

aravot.am: Այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականության է փոխանցվել վեց անշարժ եւ մեկ շարժական գույք, որոնց շուկայական մոտարկված արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է կազմում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ նրա՝ նաեւ վերականգնվել է շուրջ 79 մլն դրամ։ Կառավարության այսօրվա նիստում «Գույք ամրացնելու մասին» որոշում ընդունվեց։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ըստ որոշման՝ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող 4 անվանում անշարժ գույք եւ մեկ շարժական գույք ամրացնել ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այդ գույքերն են Ծովակալ Իսակովի պողոտայի 25/2, 25/3, 25/4 հասցեներում գտնվող հողատարածքները եւ Արաբկիր վարչական շրջանի վաղարշյան փողոցի ավտոտնակներից մեկը, իսկ շարժական գույքը Range Rover Sport ավտոմեքենա է։ Նախապատմությունը հետեւյալն է՝ գլխավոր դատախազը դիմել է մեզ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կա գործընթաց»,- ասաց Գնել Սանոսյանը։ Աննա Վարդապետյանն ասաց, որ նշված գույքերից հինգի նկատմամբ՝ չորս անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա, արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։ «Եվ այս նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքերը փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները»,- ասաց Աննա Վարդապետյանը։ Մյուս անշարժ գույքը՝ Արաբկիր վարչական շրջանի ավտոտնակը, Աննա Վարդապետյանի խոսքով, պատկանում էր Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին։ Ըստ գլխավոր դատախազի՝ եւս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեն լիարժեք տնօրինելու է, եւ այն արդեն լիարժեք պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
12:57 - 14 դեկտեմբերի, 2023
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց
 |armeniasputnik.am|

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարեց, որ այսպիսով հաստատվում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ «Հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ են որոշվելու նիստերի անցկացման վայրն ու ժամը։ Նիստերը հաջորդաբար անցկացվելու են ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներում կամ սահմանին, կամ 3-րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանձնաժողովի բոլոր մասնակիցների համար նիստի անցկացման երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ և կապահովվի անվտանգությունը»,- ընդգծեց փոխնախարարը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։ «Հաջորդ փուլում մշակելու ենք մեկ այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի ու որով նաև մեթոդաբանությունն ենք նկարագրելու, սահմանելու, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով։ Այս մեթոդաբանությունը մշակելուց հետո աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերի ու տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով»,- նշեց փոխվարչապետը։ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ևս այսօր համարժեք որոշում է ընդունելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ առաջին անգամ սահմանազատման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա։ «Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային»,- ընդգծեց նա։ Ըստ վարչապետի` այսպիսով հնարավորինս կակտիվանան սահմանազատման ուղղությամբ աշխատանքները այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն իսկ հրապարակվել են։
12:34 - 14 դեկտեմբերի, 2023
Վարչապետն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Էստոնիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ կապված փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Էստոնիայի կառավարության արդյունավետ քայլերն այդ բնագավառում: Մարգուս Ցահքնան շեշտել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Էստոնիայի կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության աջակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեր երկրի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա զարգացման շուրջ: Մարգուս Ցահքնան վարչապետ Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու իր երկրի վարչապետի հրավերը:  
18:37 - 13 դեկտեմբերի, 2023
Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները և լավարկել հայեցակարգի նախագիծը համակարգի հաջող ներդրման նպատակով:
19:39 - 12 դեկտեմբերի, 2023
Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ
 |1lurer.am|

Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը որոշակի առաջարկություններ է ներկայացրել լրամշակելու նպատակով, ապա անդրադարձավ Կառավարության դիրքորոշմանը և առաջարկություններին: Ըստ այդմ՝ Կառավարությունը համարում է, որ. 1. Ցանկալի է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը: 2. 18-27 տարեկան՝ զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները՝ 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 15 ամսով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով: Առաջարկվում է հստակեցնել նաև 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման անցնելու դեպքերը, համապատասխան փոփոխություն նախատեսել նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, 27 տարին լրացած և օրենքով սահմանված՝ տարկետման հիմք ունեցող քաղաքացիների համար նախատեսել 15 միլիոն դրամ վճարելու պարտավորություն, նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվելու են օրենքի դրույթները, այն նկատառմամբ, որ առաջարկվող կարգավորումները լրացուցիչ խթան չհանդիսանան պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների խուսափելու համար:  Այդ նպատակով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 25 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած ՀՀ քաղաքացիների վրա, նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ, բացի դրանից՝ Քրեական օրենսգրքի նախագծում հստակ նախատեսել, որ 27 տարեկանից հետո գումարի վճարմամբ քրեական պատասխանատվությունից ազատումը կարող է իրականացվել միայն տվյալ անձի ներկայանալու դեպքում: «Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ նախագծերի ընդունումն իրականացնել՝ հաշվի առնլելով Կառավարության հիշյալ առաջարկությունները»,- խոսքը եզրափակեց պաշտպանության նախարարի տեղակալը: Հիշեցնենք՝ գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած: Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվել քրեական պատասխանատվությունից:
14:58 - 12 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը 50 մլն եվրո գումարով բյուջետային աջակցության նոր վարկ է վերցնում

 |aravot.am|

Կառավարությունը 50 մլն եվրո գումարով բյուջետային աջակցության նոր վարկ է վերցնում |aravot.am|

aravot.am: ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ 50 մլն եվրո գումարի չափով։ «Հաշվի առնելով վարկի բյուջետային աջակցության բնույթը՝ միջոցներն ուղղվելու են 2023 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում։ Սակայն մի կարեւոր հանգամանք կա այստեղ․ հաշվի առնելով, որ մեր պլանավորած կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ դրամ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասորդը, այդ միջոցներն, ըստ էության, ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ, որոնք իրենց հերթին ունեն տնտեսության վրա բավական դրական եւ ներուժը բարձրացնող ազդեցություն, նաեւ ուղղված են մեր ապագա սերունդներին։ Հետեւաբար, պարտքային միջոցների խելամիտ օգտագործում են ենթադրում»,- ասաց փոխնախարարը։ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ վարկը տրամադրվելու է եվրոյով, տոկոսադրույքը երկու բաղադրիչ ունի՝ վեցամսյա՝ եւ լիբոր, եւ ֆիքսված սպրեդ։ Ներկա գնահատումներով՝ 5,6 տոկոս է կազմում տոկոսադրույքը։ Մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։ «Բյուջետային աջակցության վարկերը ստանալուց առաջ մենք իրականացնում ենք ռեֆորմներ, ռեֆորմները պատշաճ իրականացնելուց եւ ընդունելուց հետո ենք կարողանում հասանելիություն ունենալ վարկային միջոցներին»,- հավելեց նա։
12:26 - 12 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում. դեսպանություն
 |1lurer.am|

ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում. դեսպանություն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ: «Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ, որը կոչված է Սևանա լճի հարակից տարածքում ամրապնդել հասարակական անվտանգությունն ու պայքարել ապօրինի գործողությունների դեմ: ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը՝ մշակելով ուսումնական ծրագրեր և գործնական հմտություններ փոխանցելով բոլոր սպաներին: ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին օրենքի գերակայության հաստատման և իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:21 - 11 դեկտեմբերի, 2023
«Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց
 |news.am|

«Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց |news.am|

news.am: Ձկնաբույծներն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը 2-3 շաբաթ առաջ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մոտ 15 օր առաջ մեզ խոսք տվեցին, որ պետք է մեկ շաբաթում կարգը որոշելու հետ կապված մեզ հետ քննարկում անցկացնեն, մոնիտորինգ կանեն ապօրինի հորերը, թիվը կճշտեն, կասեն: 15 օր անցել է, մեզ ոչ մեկը չի զանգել: Եկել ենք, որ մեզ պատասխան տան՝ ինչու չեն փակվում 700 ապօրինի հորերը, որ հոսում է գետերը: Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի խոսքով, 700 ապօրինի հոր կա: Հնարավոր է՝ մի մասը ոռոգման հետ կապված է, բայց փետրվարին իմաստ չունի ոչ ոռոգելու, ոչ այդ ջրերը բաց պահելու: Կարող են փականել մինչեւ գարնան սեզոնը գա: Մեր փորձից ելնելով, մարդիկ կան, որ ինքնահոս չի գալիս ջուրը, պոմպերից են օգտվում, թող փակեն եւ այդ մարդիկ իզուր հոսանք չեն ծախսի»: Նա ընդգծեց, որ շրջակա միջավայրի նախարար Սիմիդյանը իրենց խաբել է, խոստացել է հանդիպում, բայց չահնդիպում չկա մինչեւ հիմա: Մեկ այլ ձկնաբույծ էլ նշեց. «Վարկերի տակ ենք, չենք կարողանում, գնալով հետ ենք գնում, խեղդված վիճակում ենք: Ջերմացներ ունենք, էդ փողերն էլ բերում, դնում ենք այդտեղ, չենք կարողանում կերակրեն ձուկը: Հիմա մենք հոժարակամ ասում ենք՝ եկեք մեր ձկնաբուծարանը վերցրեք, արեք ձեր առաջարկածը, բայց իրենք անհնարին բան են առաջարկում: Դա չլինող բան է: Էդ նասոսները չինական են, կարճ ժամանակ հետո խափանվում են, դա 1-2 ժամում սարքելու գործ չի, իսկ եթե չսարքեցինք, ձուկը 2-3 ժամ հետո լրիվ կսատկի: Դա չլինող բան է, դրա համար մեծ գումարներ են պետք, իսկ մենք դեռ մեր վարկերը չենք վերջացրել: Հիմա բոլոր ձկնաբույծները վարկերի տակ են, թող գան փաստաթղթերով նայեն: 700 աղբյուրներ կան, թող դրանք բերեն փականային համակարգի, կարգավորեն, տեսնեն՝ որեւէ փոփոխություն լինում է, նոր գան մեզ մոտ: Մենք հոժարակամ կդնենք, կփակենք: Մեկ է՝ օգուտ չկա, վնաս ենք կրում, ավելի լավ է գան շուտ մեզնից գնեն»:
11:40 - 11 դեկտեմբերի, 2023
2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով

2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի, Ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար այլ անձինք: Զեկույցներով հանդես են եկել  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալները: Նախ ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ նոյեմբերի 7-ին վարչապետի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը։ Միաժամանակ, Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակին ընդառաջ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը և դրա միջոցառումների ծրագիրը։ Վերջինս սպասված փաստաթուղթ է՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ու արդիականացման հիմնարար ուղենիշ։ Հայեցակարգի ընդունմամբ էականորեն կբարելավվի տեղական ժողովրդավարության մակարդակը, զգալի կավելանա ՏԻՄ-երի ներուժն ու կարողությունները, կավելանան հանրային բնույթի ծառայությունների որակը, դրանք կդառնան ավելի հասանելի և մատչելի։ Եվ այս ամենը ստեղծում է ՏԻ համակարգի հետագա կայուն զարգացման ամուր հիմքեր։ Զեկուցվել է, որ հանրապետությունում շարունակվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի աշխատանքների բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ներկա դրությամբ այն շահագործվում է հանրապետության 69 համայնքների (բացի Երևանից և Գյումրիից) կենտրոններում և այդ համայնքների մոտ 730 բնակավայրերի վարչական գրասենյակներում։ ՀԿՏՀ-ի միջոցով ՏԻՄ-ը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով բնակչությանը մատուցել համայնքային վարչական ծառայությունների գերակշիռ մասը։ Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում էապես բարելավվել է տեղական հարկերի հավաքագրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 8-ից գործարկվել է Համայնքների եկամուտների կառավարման համակարգը (https://e-community.am), որն այս փուլում իր գործառնական հնարավորություններով գրեթե ամբողջությամբ ավտոմատացրել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման գործընթացը։ Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, բնակչության ռեգիստրի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ մշտապես արդիական տեղեկատվությանը և առավել արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրումը։ Տեղական հարկերի վճարման գործընթացի հեշտացման նպատակով՝ 2021 թվականի ապրիլից գործարկվել է https://pay.e-community.am հարթակը, որը նախատեսված է տեղական հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Այս հարթակի միջոցով ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․999 մլն էլեկտրոնային վճարում՝ ընդհանուր 34․5 մլրդ դրամի։ Նշվել է, որ ներկայումս Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում հանրապետության 56 համայնքների 75 բնակավայրերում, որտեղ բնակիչները հնարավորություն ունեն ՏԻՄ-երին վերապահված շուրջ 30 համայնքային ծառայություններ ստանալ առավել հարմարավետ պայմաններում։ Պատասխանատուները նշել են, որ ՔՍԳ-ների դերն ավելի է կարևորվում իրականացված վարչատարածքային բարեփոխումներից հետո՝ նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքներում ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման առումով։ 18 ՔՍԳ-ներում լիարժեք մատուցվում են նաև պետական ծառայություններ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Անշարժ գույքի կադաստր, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ), Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն և Միգրացիոն ծառայություն։ 2023 թվականի ընթացքում 3728 քաղաքացի ստացել է ծառայություններ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է անշարժ գույքի կադաստրին։ Զեկուցվել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում կառուցվել են հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը /Հրազդան բնակավայրում/ և երկու փոխաբեռնման կայանները /Ակունք և Մարտունի բնակավայրերում/։ Մշակել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները /յուրաքանչյուր բնակավայրում աղբամանների տեսակի, քանակի ու տեղադիրքերի, աղբատարների տեսակի, քանակի ու երթուղիների ներկայացմամբ/։ Ներկայումս ընթացքում են երկու մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող, ինչպես նաև աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացներն անգլիական և ֆրանսիական ընկերությունների հետ։ Նախատեսվում է, որ կմատակարարվեն մինչև 2024 թվականի հուլիս ամիսը։ Նախատեսվում է ևս 4 մարզում կառուցել նոր աղբավայրեր: Տեղեկացվել է, որ 2023 թ․ միավորված համայնքներին տրամադրվել է 4․4 մլն դոլարի աջակցություն, որի շրջանակներում համայնքներին տրամադրվել են կոմունալ և գյուղտեխնիկա, միկրոավտոբուսներ, արևային ֆոտովոլտային կայաններ, ինչպես նաև աղբամաններ։ Միջազգային գործընկերների հետ շարունակվել է համայնքներին զանազան բնույթի աջակցությունների տրամադրումը, որոնց մեջ մեծ թիվ է կազմում կարողությունների զարգացումն ու ուսուցումը։ Պետք է առանձնացնել խելացի ոռոգման ծառայության ներդրումը մի շարք համայնքներում և այլն։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախանշված 46 դպրոցներից կառուցվել և շահագործման է հանձնվել 16-ը։ Ներկայումս ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, 10 դպրոցների նախագծերը փորձաքննության փուլում են։ Զեկուցվել է, որ 2023 թ.-ին կատարվել է մարզպետների աշխատակազմերի կառուցվածքների վերանայում, որի արդյունքում շուրջ 20 տոկոսով կրճատվել են հաստիքային միավորները՝ 1047-ից դառնալով 838։ Հստակեցվել են մարզպետների աշխատակազմերի գործառույթները յուրաքանչյուր բնագավառում, դրանք դարձնելով առավել նպատակային և արդյունավետ: Շարունակվել են համայնքային ծառայողների վերապատրաստումները։ Վերապատրաստվել են նաև մարզպետի աշխատակազմերը։ 2024թ.-ից կվերապատրաստվեն նաև համայնքների ղեկավարների տեղակալները։ Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ սուբվենցիայի կարգում տարեցտարի կատարվում են փոփոխություններ։ Այս տարի կատարվել է ավելի քան 7 փոփոխություն։ 2023-ի ընթացքում իրականացվել է 382 ծրագիր և ենթածրագիր՝ շուրջ 51,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով և ՀՀ 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 27,5 մլրդ դրամ, իսկ համայնքների ֆինանսավորումը կազմել է 23 մլրդ դրամ, այլ ներդրողների մասնակցությունը՝ 790,8 մլն դրամ է։ Ընդ որում, իրականացված ծրագրերի մեծ մասը՝ հիմնականում 2022-ին հաստատված և 2023թ. տեղափոխված սուբվենցիայի ծրագրերն են՝ 33,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ 2018 թվականից սկսած համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքներում իրականացվել է շուրջ 156 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, և ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 83 մլրդ դրամ։ 2023թ.-ին առաջատարն են համարվում Արարատի մարզը՝ 8,83 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, Կոտայքի մարզը՝ 8,6 մլրդ դրամ, Սյունիքի մարզը՝ 7,23 մլրդ դրամ և Գեղարքունիքի մարզը՝ 6,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Առաջատար ոլորտները շարունակում են մնալ ասֆալտապատումը (192 կմ), մանկապարտեզների կառուցումը (5,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով), ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման ու վերանորոգման ծրագրերը, համապատասխանաբար՝ 4,1 և 4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքներով: 2023-ի ընթացքում 9 մարզերում իրականացվել է թվով 340 սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում, որից 181-ում հայտնաբերվել են թերություններ կամ խնդիրներ, որից էլ 120-ում դրանք վերացվել են, իսկ մնացածում թերությունների և խնդիրների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են գտնվում: Կառավարության ծրագրով նախանշվող 2021-2026 թվականների ընթացքում կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող (վերանորոգվող) 500 մանկապարտեզների ծրագրի վերաբերյալ այս պահին ընթացակարգային տարբեր փուլերում է գտնվում թվով 470 մանկապարտեզ, որից 129-ում իրականացվող աշխատանքներն ավարտված են, 33-ում՝ կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 309-ում աշխատանքները գտնվում են ընթացիկ տարբեր փուլերում։ Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում 9 մարզերին կապիտալ բնույթի 24 հրատապ, անհետաձգելի ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացվել է 2 մլրդ 766 մլն 920 հազ. դրամ: Այդ գումարից 1 մլրդ 441 մլն 760 հազ. դրամը հատկացվել է 8 կրթական, մշակութային և սպորտային բնույթի, 41 մլն 505 հազ. դրամը 5 առողջապահական բնույթի, 293 մլն 342 հազ. դրամը 5 ճանապարհաշինական բնույթի, 897 մլն 115 հազ. դրամը տեխնիկայի ձեռքբերման 3 ծրագրերի և 93 մլն 200 հազ. դրամը 3 այլ բնույթի ծրագրեր (Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 4 բնակելի տների կառուցման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Ջերմուկ համայնքի ճոպանուղու գլխավոր ճոպանի հիմնանորոգում) իրականացնելու նպատակով: Նշենք նաև, որ 24 ծրագրերից 15-ն ավարտված են, 9-ն ընթացքի մեջ են: Անդրադառնալով ճանապարհային ոլորտին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ շարունակվել են հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում 2023թ.-ին ամբողջական ասֆալտապատվել է 493․2 կմ ճանապարհ, մինչ տարեվերջ կապահովվի ավելի քան 500 մ ավտոճանապարհի ասֆալտապատում։ Հիմնանորոգվել է 300 կմ (45,7 մլրդ), միջին նորոգման է ենթարկվել 148․7 կմ(3.9 մլրդ), Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվել է 30․9 կմ ճանապարհ (12.3 մլրդ), ՀՏԶՀ-ն նորոգել է 13,6 կմ ճանապարհ (4.3 մլրդ դրամ)։ Մեկնարկել են Դիլիջանի, Պուշկինի և Նալբանդի թունելների վերանորոգման նախագծման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են։ Առաջիկայում կմեկնարկեն Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ 2023-ին շարունակվել են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքները, շուրջ 25 սև կետ է վերացվել։ Ճանապարհային ցանցի կառավարման շրջանակներում 1600 կմ ճանապարհի վիճակի գնահատում է կատարվել, գույքագրվել է 600 կմ ճանապարհ, արձանագրվել է 3420 թերություն։ Ճանապարհների ձմեռային սպասարկման համար ներգրավված է 420 միավոր մեքենա/տեխնիկա։ Տեղեկացվել է, որ 2023թ․ ընթացքում շարունակվել են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Գեղարքունիք, Շիրակ և Արագածոտն մարզերում մրցույթը պատրաստ է հայտարարման, Տավուշ և Լոռի մարզերում մրցույթները մշակված են։ Շարունակվել է Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը։ 2023-ին վկայագրվել է 256 հազար մեքենա։ Ստուգվել է 266 հազար գազաբալոն, որից 3000-ը խոտանվել է։ Մեկ ընկերություն ստացել է օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա։ Ընկերությունն օդանավակայանի տարածքում աշխատանքների համար ներգրավվել է 25 էլեկտրական շարժիչով մեքենա։ Կազմակերպության ընդհանուր ներդրման ծավալը կազմել է 430 մլն դրամ: Նշվել է, որ ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ օդանավ շահագործող իրականացնում է ներքին չվերթեր։ Շուկայում գործում են նաև ուղղաթիռ շահագործող և օդապարիկ շահագործող մեկական ընկերություններ։ 2023թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ օդանավակայաններում իրականացվել է 38 066 չվերթ, որոնցով տեղափոխվել է 4 մլն 675 հազար 270 ուղևոր (այդ թվում՝ մեկնող 2 մլն 332 հազար 328 ուղևոր և ժամանող 2 մլն 342 հազար 942 ուղևոր)։ 2022 թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր 28 հազար 757 չվերթ, որոնցով տեղափոխվել էր 3 մլն 12 հազար 561 ուղևոր։ Ուղևորահոսքի աճը նշված ժամանակահատվածի համար կազմել է 55 տոկոս։ Հայկական ավիաընկերությունների փոխադրումների ծավալը կազմում է 1 մլն 607 հազար 186 ուղևոր, որը ընդհանուր փոխադրումների 34 տոկոսն է, նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։ Սկսած 2023թ. ապրիլից Սյունիքի Կապան օդանավակայանում իրականացվել են տեխնիկական (փորձնական) թռիչքներ, իսկ օգոստոսի 21-ից սկսած «Նովէյր» ավիաընկերության կողմից մեկնարկել են կանոնավոր թռիչքները՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն իրականացվել է 14 չվերթ։ Նախատեսվում է օդանավակայանում իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնք թույլ կտան նաև վատ եղանակային պայմաններում ևս իրականացնել չվերթեր: 2023-ին նախորդ տարվա համեմատությամբ երկաթուղային ոլորտում ուղևորափոխադրումն ավելացել է 7․1 տոկոսով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվել են ներդրումներ թե ենթակառուցվածքներում, թե շարժակազմում: Մշակվել է Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղի կառուցելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի առաջիկայում: Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի 2026-2036թթ երկարաձգման ծրագիրը (ՇԺԵ-2)։ Արժեքը գնահատվում է շուրջ 160 մլն դոլար, որը նախատեսվում է ֆինանսավորել պետական բյուջեից՝ ՀԱԷԿ ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցներով։ Ավարտվել են Լիճքի, Աշնակի և Վանաձորի ենթակայանների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Արարատ-2, Զովունի, Ագարակ, Շինուհայր ենթակայանները վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է Շահումյան-2, Եղեգնաձոր, Մարաշ ենթակայանների վերակառուցումը։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, իսկ 2040-ին այդ թիվը հասցնել 1500 ՄՎտ հզորության։ Անդրադարձ է կատարվել նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ընթացքին: Միաժամանակ, 2023-ի հունիսին երկարաձգվել են Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի ժամկետները։ Ընթացիկ տարում ծրագրից օգտվել է 6800 քաղաքացի, 2022-ին այդ թիվը եղել էր 800: Վարկային միջոցները կազմել է 14․5 մլրդ դրամ, որից 800 մլն-ը սուբսիդավորվել է պետության կողմից։ 2023 թ.-ին ընդունվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով սահմանվել են ոլորտի ուղենիշային սկզբունքները։ Հաստատվել է «Ազդակիր բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» ՏԿԵ նախարարի հրամանը, համաձայն որի 2024թ-ին համայնքների մասհանումը կկազմի 1,051 մլրդ դրամ։ Զեկուցվել է, որ ավարտվող տարվա համար ՀՀ պետական բյուջեից ՏԿԵՆ-ին հատկացվել է 276․1 մլրդ դրամ, որից ծախսվել է 221․1 մլրդը։ Այսինքն դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ՏԿԵՆ կատարողականը կազմում է 80․1 տոկոս: Նախարար Գնել Սանոսյանը վստահեցրել է, որ մինչև տարեվերջ կատարողականը կաճի և կապահովել մինչև 95 տոկոս կատարողական։ Քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացմանը, մարզպետարանների գործունեությանը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մարզպետարանների աշխատակիցների, ավագանիների կարողությունների զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: Խոսելով աղբավայրերի կառուցման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր: «Այս ոլորտում էլ անհրաժեշտ է միջազգային գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և ընդգծել որակյալ աշխատանքներ ապահովելու անհրաժեշտությունը: «Թերությունների վերացման ուղղությամբ էլ պետք է լինի հաշվետվողականություն: Անհրաժեշտ է շատ լուրջ զբաղվել բոլոր շինարարությունների որակով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա է տնտեսական պոտենցիալը մեծացնելու երաշխիքը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման, էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի տարածվածության ու զարգացման, էներգախնայողության ծրագրերի իրականացման, էլեկտրաէներգիայի արտադրությունը նոր տեխնոլոգիաներով խթանելու, էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը մեծացնելուն ուղղված աշխատանքներին և կարևորել դրանց հետևողական իրականացումը: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2024 թվականին նույնպես խնդիր ենք դրել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Մեր կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խողովակով, և շատ կարևոր է, որ արդեն մրցույթները հայտարարված են: Պետք է մեր կապիտալ ծախսերի և տեմպի, և որակի մեջ փոփոխություններ անենք, որովհետև 2024 թվականի կապիտալ ծախսերը շատ մեծ են։ 2018 թվականի համեմատ ունենք կապիտալ ծախսերի 300 տոկոս աճ: Եթե մենք այդ կապիտալ ծախսերը որակով անենք` նաև հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը խիստ իրատեսական է: Մնում է, որ պատշաճ որակով այդ ծրագրերն իրականացնենք»։  
20:58 - 08 դեկտեմբերի, 2023
Գոյ թատրոնը Մայր թատրոնին միացնելու դեմ հայցադիմումը վարչականից վերահասցեագրվել է քաղաքացիական դատարան |armenpress.am|

Գոյ թատրոնը Մայր թատրոնին միացնելու դեմ հայցադիմումը վարչականից վերահասցեագրվել է քաղաքացիական դատարան |armenpress.am|

armenpress.am: Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի անձնակազմը չի ցանկանում միանալ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: Նրանք պայքարում են ՀՀ կառավարության այդ որոշման դեմ և հույս ունեն, որ հնարավոր կլինի հարցի շուրջ որևէ համաձայնության գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նրանք ասացին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, իսկ «Գոյ»-ի փաստաբան Կարո Ասատրյանն ընդգծեց, որ  ՀՀ կառավարության՝ «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու որոշման դեմ իրենց հայցադիմումը վարչական դատարանից վերահասցեագրվել է քաղաքացիական դատարան: «Վարչական դատարանում մենք վիճարկում ենք ՀՀ կառավարության կողմից կայացված որոշումը, որը միանշանակ օրենքի ուժով կասեցվել է: Դրանից բխող որոշումներ պետական մարմինը կայացնելու իրավունք չունի: Վարչական դատարանը վարույթ է ընդունել, նիստ է հրավիրել, ընդ որում ՀՀ կառավարության կողմից ներկայացվել էր միջնորդություն դատարանին, որը մերժվել էր: Միջնորդությունն այն մասին էր, որ չեղարկվի որոշման կասեցումը: Դատական նիստը պետք է կայանար ու քննվեին հայցի էական հանգամանքները: Դատական նիստը տևեց երկար. տեխնիկական հարցեր էին քննարկվում, և դատարանը բացահայտեց, որ ՀՀ կառավարությունը որպես հիմնադիր է հանդես եկել և, քանի որ որպես հիմնադիր նա չի հանդիսանում վարչական մարմնի վարչական ապարատ, ուստի գործը քաղաքացիական դատարան հասցեագրելու հիմքեր են առաջացել»,-պատմեց Ասատրյանը: Փաստաբանի խոսքով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից  դեռ չկա փաստաթուղթ, որը հիմնավորի, որ այդ գործը այս պահին վարույթ  է ընդունվել: «Մինչ այս պահը նման փաստաթուղթ չկա: Այն, որ կա վարչական դատարանի որոշում, որ վերահասցեագրվում է քաղաքացիական դատարանին, դա փաստ է»,-ընդգծեց Ասատրյանը: «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս  Արզումանյանն էլ ներկայացրեց «Գոյ» թատրոնի՝ 2023 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 30-ը գրանցած ցուցանիշները, որոնք հաստատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նա շեշտեց՝ դեկտեմբերի արդյունքները դեռ չեն ամփոփել, քանի որ ամիսն ավարտված չէ: «Մենք 2023-ի  հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը պետք է խաղայինք 82 ներկայացում, սակայն մենք արդեն խաղացել ենք 89 ներկայացում, հանդիսատեսի քանակը պետք է ամբողջ տարվա ընթացքում լինի 6 հազար 560, ներկա դրությամբ  6 հազար 255 է, տարվա կտրվածքով թատրոնի եկամուտը պետք է կազմի 11 մլն  326 հազար 500 դրամ, դեռ 10 մլն 517 հազար 200 է, տարվա ընթացքում պետք է լիներ երկու առաջնախաղ, սակայն մենք այս տարի ունեցել ենք 5 առաջնախաղ: Այս ամենն  այն դեպքում, որ թատրոնի հիմնադրման  35-ամյակի առթիվ  շուրջ մեկ ամիս  մենք անվճար ենք խաղացել»,-նշեց Սարգիս Արզումանյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ հիշեցրեց, որ շարունակելու են իրենց բնականոն գործունեությունն ու տեղեկացրեց՝ դեկտեմբերի 9-ին խաղալու են «Լոնդոն Blues» ներկայացումը: Ըստ ՀՀ կառավարության ընդունած որոշման՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
17:59 - 08 դեկտեմբերի, 2023
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Արա Մկրտչյանը ներկա են գտնվել ԵՄ-Հայաստան Արդարադատության երկխոսության երրորդ հանդիպմանը։ Կարեն Կարապետյանն իր ելույթում մատնանշել է երկխոսության հարթակի կարևորությունը՝ որպես արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ կայուն և արդյունավետ փոխգործակցության վառ օրինակ: Հանդիպման առաջին հատվածում Կարեն Կարապետյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, Հակակոռուպցիոն 2019-2022թթ. ռազմավարությունը և նոր 2023-2026թթ.-ի ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրի ոլորտային ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Դեսպան Մարագոսն իր ելույթում ընդգծել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ոլորտային աջակցության շրջանակի ընդլայնման ԵՄ պատրաստակամությունը։ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլեն իր խոսքում բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հավակնոտ օրակարգը և մատնանշել մի շարք ոլորտներ, որով ԵՄ-ն իր ամբողջ գործիքակազմի միջոցով պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը: Վերջինս կարևորել է նաև բարեփոխումների իրականացման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Հանդիպմանը ներկա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարձրաձայնել ՔՀԿ-ների կողմից վերհանված ոլորտային խնդիրների մասին և քննարկել դրանք պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման երկրորդ հատվածում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը Փուլ I և II» բյուջետային աջակցության համաձայնագրերի կատարման ընթացքը։Համաձայնագրի առաջին փուլով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցությունը կազմում է առավելագույնը 27 մլն եվրո (ևս 3 մլն եվրո լրացուցիչ աջակցություն), իսկ երկրորդ փուլով` 9 մլն եվրոյի չափով (ևս 2 մլն եվրո լրացուցիչ աջակցություն)։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել առավել խորացնելու և ընդլայնելու ԵՄ-ի հետ տարիներ ի վեր ձևավորված կայուն փոխգործակցությունը։
17:52 - 08 դեկտեմբերի, 2023