Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ
 |civilnet.am|
13:17 - 14 դեկտեմբերի, 2023

Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ |civilnet.am|

civilnet.am: Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։

«ՀՀ կառավարությունից ակնկալվում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8,9 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայնքում»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության նախագծում։ Խոսք անգամ չկա, սակայն, որ գործարանը տեղափոխվում է անվտանգային նկատառումներից ելնելով։

Երասխի գործարանը կառուցվում էր շփման գծից 800 մետրի վրա։ Կառուցման առաջին իսկ օրից ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում էր դադարեցնել շինարարական աշխատանքները՝ հիմնավորելով, որ գործարանը բնապահպանական խնդիրներ է առաջացնելու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անգամ քննադատել Հայաստանին՝ կոչ անելով «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։ Հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, հունիսի 14-ին կրակոցների հետևանքով վիրավորում էին ստացել կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված՝ Հնդկաստանի երկու քաղաքացիներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել