ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել նոր ռազմավարություն մշակել Աֆղանստանի շուրջ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «կարող են լցնել քաղաքական վակուումը»: Այդ մասին ասվում Է մի խումբ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության մեջ: Օգոստոսի 17-ին կանցկացվի Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների տեսախորհրդաժողովը Աֆղանստանում ստեղծված իրադրության շուրջ, որտեղ նախարարները կփորձեն միասնական դիրքորոշում մշակել այս երկրում կտրուկ Էսկալացիայի ֆոնին: «Անհրաժեշտ Է, որպեսզի ԵՄ-ն նոր ռազմավարություն մշակի Աֆղանստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը արագորեն կփորձեն լցնել քաղաքական վակուումը»,-նշվում Է փաստաթղթում: Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Պակիստանը, Իրանը եւ Հնդկաստանը «պետք Է կառուցողական դեր խաղան Աֆղանստանում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:26 - 17 օգոստոսի, 2021
ԵՄ-ի երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կանցկացնեն Աֆղանստանի շուրջը շտապ տեսախորհրդաժողով |armenpress.am|

ԵՄ-ի երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կանցկացնեն Աֆղանստանի շուրջը շտապ տեսախորհրդաժողով |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին կանցկացնեն շտապ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Օգստոսի 16-ին այդ մասին Twitter-ում գրել Է արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Հետեւելով Աֆղանստանի իրադրությանը՝ վերջին օրերին եւ ժամերին օտարերկրացի գործընկերների հետ ինտենսիվ շփումներից հետո ես որոշում ընդունեցի հրավիրել Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողով վաղը օրվա երկրորդ կեսին Աֆղանստանի իրադրության առաջին գնահատման համար»,- գրել Է նա: Եվրամիությունն այժմ մտահոգված Է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուչություններում: Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնել Է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները պլանավորում են օգոստոսի 17-ին քննարկել Աֆղանստանի իրադրությունը: Եվրոպայի շատ երկրներ այս պահին Աֆղանստանից տարահանում են իրենց քաղաքացիներին, կրճատում են անձնակազը դիվանագիտական ներկայացուչություններում, շատերն այնտեղ փակում են իրենց դեսպանությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:57 - 16 օգոստոսի, 2021
Եվրամիությունը մեծացնում է աջակցությունը պատվաստումների արագացմանը Արևելյան գործընկերության երկրներում

Եվրամիությունը մեծացնում է աջակցությունը պատվաստումների արագացմանը Արևելյան գործընկերության երկրներում

 Եվրամիությունը մեծացնում է Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերի արագացմանն ուղղված աջակցության փաթեթի ծավալները: Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, գործընկեր երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների տեմպերն արագացնելու ծրագրի շրջանակներում օգոստոսի 10-ին որոշում է կայացրել աջակցության փաթեթը 40 մլն եվրոյից 75 մլն եվրոյի հասցնելու՝ Արևելյան Գործընկերություն ծրագրի մասնակից վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր մատակարարելու և պատվաստման տեմպերը բարձրացնելու նպատակով: Հավելյալ 35 մլն եվրո աջակցության փաթեթի միջոցով Եվրամիությունը նպատակադրվել է պատվաստանյութերի գլոբալ դեֆիցիտի պայմաններում էապես ավելացնել դրանց հասանելիությունը Արևելյան Գործընկերության տարածաշրջանի համար՝ հեշտացնելով ԵՄ անդամ պետությունների կողմից պատվաստանյութերի տարածումը և փոխհատուցելով դրանց ծախսերը:  Այս օգնությունը, ըստ ԵՄ պատվիրակության հաղորդագրության, լրացնում է Եվրամիության աջակցությունը ԿՈՎԱՔՍ նախաձեռնությանը՝ պատվաստանյութերի արդար և համընդհանուր մատակարարումն ապահովող համաշխարհային հարթակին:
20:55 - 10 օգոստոսի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանը և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն այցելել են Պարեկային ծառայություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանը և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն այցելել են Պարեկային ծառայություն

Պարեկային ծառայության մեկամսյա գործունեության արդյունքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 9-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերի հետ համատեղ աշխատանքային այց է կատարել Պարեկային ծառայություն: Ներկա են եղել նաև Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Ոստիկանության ու նախարարության ներկայացուցիչներ։Այցի ընթացքում ամփոփվել են ծառայության մեկամսյա գործունեության արդյունքները, հիմնական ձեռքբերումները, ներառյալ՝ հանրային կարծիքը ծառայության վերաբերյալ։ Քննարկվել են նաև նոր ծառայության հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, ոստիկանության և նախարարության կողմից ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան և ԵՄ գործընկերներին հետևողական աջակցության ու ներգրավման համար։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարին իրավիճակում քաղաքացիներին օգնության հասնող, բարեվարք և մասնագիտացված արտաքին ծառայության կայացումը Կառավարության համար առաջնահերթ նպատակ է ոստիկանության ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ճանապարհին։ԱՄՆ դեսպան տիկին Թրեյսին շեշտել է, որ Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին և, ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին, ապահովել պարեկային ոստիկանների ուսուցումը։ «Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը»,- նշել է դեսպան Թրեյսին։Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցության տամադրումը Հայաստանին արդարադատության և ոստիկանական բարեփոխումների ոլորտում։ ՀԸԳՀ-ի շրջանակներում ԵՄ ուրախ է աջակցելու Հայաստանի Պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ոստիկանական ավտոմեքենաներով ծառայության հագեցմանը:Պարեկային ծառայության ղեկավարությունը հյուրերին ներկայացրել է ծառայության ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական ու ծրագրային ապահովվածությունը, ինչպես նաև պարեկների տեխնիկական ու համազգեստային հագեցվածությունը:Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության ընդլայնմանը դեպի Շիրակ և Լոռու մարզեր, ընդունելության ընթացքին և ժամանակագրությանը։ ԱՄՆ դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել պարեկային ծառայությունը ամբողջ հանրապետությունում ներդնելու և ոստիկանության ոլորտի բարեփոխումները հետևողական իրականացնելու հարցում։
22:36 - 09 օգոստոսի, 2021
ԵՄ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կլինի, երբ Բելառուսի իշխանությունները դադարեցնեն բոլոր բռնաճնշումները, ասել է Բորելը |azatutyun.am|

ԵՄ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կլինի, երբ Բելառուսի իշխանությունները դադարեցնեն բոլոր բռնաճնշումները, ասել է Բորելը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ սկսել համապարփակ ազգային երկխոսություն և ազատ արձակել ավելի քան 600 քաղբանտարկյալների: Եվրոպական դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելն իր հայտարարության մեջ ասել է. - «ԵՄ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Բելառուսի իշխանությունները լիովին հավատարիմ մնան ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին, հարգեն մարդու իրավունքներն ու պարտավորությունները և դադարեցնեն բոլոր բռնաճնշումները»: Բորելի խոսքով՝ «ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում Լուկաշենկոն հաշվեհարդար տեսավ իր հակառակորդների հետ՝ հետևողականորեն խորացնելով բելառուս ժողովրդի միջև անջրպետը, և քաղաքացիական հասարակության պահանջը՝ ազատ ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ մնում է անպատասխան»: Մեկ տարի է անցել Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո: Ընդդիմությունն այդ ընտրությունների արդյուները կեղծված է համարում: Եվրամիությունը սպառնում է նոր միջոցներ կիրառել՝ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Լուկաշենկոյի դեմ: «ԵՄ-ն պատրաստ է քննարկել հետագա միջոցառումները՝ հաշվի առնելով ռեժիմի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ անտեսումը», - օգոստոսի 8 -ին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը։
10:11 - 09 օգոստոսի, 2021
Լիտվան և Լեհաստանն առաջարկում են ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

Լիտվան և Լեհաստանն առաջարկում են ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Լիտվան և Լեհաստանը հայտարարել են հակաբելառուսական պատժամիջոցներն ընդլայնելու անհրաժեշտության մասին՝ Մինսկի կողմից անօրինական միգրացիային նպաստելու պատճառով: Այս մասին հայտարարել են Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:     «Լիտվան և Լեհաստանն ընդգծում են արագ և վճռական արձագանքման անհրաժեշտությունը  բելառուսական ռեժիմի գործողություններին և բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են անօրինական միգրանտների մաքսանենգությանը նպաստելուն, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից բելառուսական ռեժիմի նկատմամբ սահմանափակումների ընդլայնման միջոցով: Մենք դատապարտում ենք Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անօրինական միգրացիայի օգտագործումը որպես զենք՝ ուղղված ԵՄ -ի և նրա առանձին անդամ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս բելառուսական ռեժիմի ցինիկ բնույթը և ապացուցում անվտանգության այս խնդիրը լուծելու համար արագ արձագանքման և ԵՄ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
21:28 - 06 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։  «Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։  Երկուստեք ընդգծվեց անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս համատեքստում,  Արմեն Գրիգորյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի՝ մայիսի 12-ի դրությամբ ելման դիրքեր անհապաղ և անվերապահ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը։  ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ զրուցակիցները կարևորել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Արևելյան գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։
20:49 - 29 հուլիսի, 2021
ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվել է ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Նոր և ժամանակակից ռենտգեն սարքը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով ավելի բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքերի` թվային տարբերակները չեն պահանջում մութ սենյակում պատկերի մշակում՝ այսպիսով խնայելով մշակման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները։ Բացի այդ, թվային ռենտգեն սարքերը հնարավորություն են տալիս հեշտությամբ պահպանելու, փնտրելու և բարձրորակ պատկերներ ուղարկելու, ինչպես նաև հիվանդության ընթացքին հեշտությամբ հետևելու։  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր այցելել են Մարտունու բժշկական կենտրոն՝ ժամանակակից ռենտգեն սարքով վերազինված ռադիոլոգիայի կաբինետի բացմանը։ «COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահության համակարգի տեսլականն իրականացնելու գործում: Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատուցումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին»,- նշել է Անդրեա Վիկտորինը: «Կարծում եմ` սա իսկապես շատ կարևոր ներդրում Է բնակչության առողջության բարելավման ուղղությամբ: Ինչպես տեսնում եք, երկար տարիների գործընկերների հետ մեր ջանքերը շարունակական են և ուղղված են լինելու մարզային բժշկական կենտրոններում բուժօգնության որակը լավագույնին հասցնելուն»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։ «ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը համավարակի հենց սկզբից Հայաստանի կողքին են՝ տրամադրելով անմիջական աջակցություն բուժաշխատողներին և առաջնային բուժանձնակազմին, ինչպես նաև նպաստելով առողջապահության համակարգի հզորացմանը։ Նույնիսկ համավարակի ավարտից հետո տրամադրված սարքավորումը կշարունակի օգտագործվել հօգուտ Հայաստանի քաղաքացիների»,- ավելացրել է Ջենիֆեր Քոլինսը։    
23:16 - 27 հուլիսի, 2021
Փոխվարչապետի խորհրդականը հորդորում է ԵՄ աջակցության փաթեթը չկապել աշխարհաքաղաքական գործընթացների հետ |armenpress.am|

Փոխվարչապետի խորհրդականը հորդորում է ԵՄ աջակցության փաթեթը չկապել աշխարհաքաղաքական գործընթացների հետ |armenpress.am|

armenpress.am: 2,6 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթը, որն առաջիկայում Եվրամիությունը կտրամադրի Հայաստանին, կապ չունի աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Այս մասին «Հայաստանի տնտեսական համագործակցությունը ԵՄ և ԵԱՏՄ հետ» խորագրով քննարկմանը հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը՝ նշելով, որ դա Արևելյան գործընկերության հերթական ծրագիրն է, որը նախորդներից տարբերվում է իր մեծ ծավալներով: «Ես պարբերաբար լսում եմ մամուլում, տարբեր փորձագիտական շրջանակներ անընդհատ այդ հարցը բարձրացնում են՝ «ինչո՞ւ են մեզ աջակցում», «երևի ինչ-որ մի ուրիշ, թաքուն պատմություն կա, որի մասին մենք տեղյակ չենք»… Տեսեք. չկա՛ նման բան: Մենք մեր գործընկերների հետ շատ խորքային աշխատանք ենք տարել այս ընթացքում: 2018 թվականից հետո Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող աջակցությունը պարբերաբար ավելացել է: Մեր համագործակցությունը Եվրամիության հետ շատ դինամիկ է: Առաջին անգամ չէ, որ ՀՀ-ին տրամադրվում է աջակցություն, բայց առաջին անգամ է, որ այս ծավալով միանգամից հայտարարվում է: Կոնկրետ այս փաթեթը ոչ միայն Հայաստանի համար էր նոր, համակարգված գործիքակազմ, այլև Արևելյան գործընկերության մյուս անդամ պետությունների: Ես պարտադիր նշում եմ սա, որ մարդիկ այս ծրագրերը չփորձեն կապել աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացների հետ», - ասաց Մանե Ադամյանը՝ հավելելով, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանից բացի՝ աջակցություն են ստացել նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան: Խորհրդականը պարզաբանեց, որ նմանատիպ ծրագրերով տարբեր երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունները թիրախավորված են՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի առաջնահերթ հիմնախնդիրները, օրինակ՝ կլիմայական փոփոխությունները, բնական ռեսուրսների վատնումը, էներգաարդյունավետության խնդիրները, ջրային ռեսուրսների կառավարումը, աղբի կառավարումը, որոնք «սահմաններ չեն ճանաչում»: Մանե Ադամյանի խոսքով՝ սա Արևելյան գործընկերության հերթական շրջանակային փաստաթուղթն է, որը, սակայն, նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ ավելի համակարգված ու ավելի մեծ ծավալներով ֆինանսական միջոցների ներարկում է նախատեսվում: «Վերականգնում, դիմակայունություն, բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները՝ 2020 թվականից հետո» անվանումով փաստաթղթի շրջանակներում հաստատվել է 7 ուղենիշ: Ի սկզբանե, հաստատվել էր 5 ուղղություն, բայց քանի որ եվրահանձնակատարը Երևանում հայտարարեց հավելյալ 1 մլրդ եվրոյի աջակցության մասին, ավելացավ ևս 2 ուղղություն: Դրանք են՝ Աջակցություն փոքր ու միջին ձեռնարկություններին Ենթակառուցվածքային զարգացում (ներառյալ Հյուսիս-Հարավ ծրագիրը) Թվային վերափոխում Աջակցություն ՀՀ հարավային մարզերին «Խելացի Երևան» Կրթության հասանելիություն Ջրային ռեսուրսների և աղբի կառավարում Փոխվարչապետի խորհրդականը շեշտեց, որ փաստաթուղթը աշխատանքային է և դեռևս մշակումների փուլում է գտնվում: Ի դեպ, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը նախատեսվում է հատկացնել մոտ 600 մլն եվրոյի աջակցություն:
21:44 - 23 հուլիսի, 2021
ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը. Պեսկով |tert.am|

ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները վատ չեն ընթանում»,- ասել է Պեսկովը` մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող հայտարարությունները ԼՂ հարցով բանակցությունների եռակողմ ձևաչափում հայտնվելու մտադրության մասին:Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները ԼՂ հարցով ձեռք են բերվել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բավականին էներգետիկ մասնակցությամբ»:
14:06 - 21 հուլիսի, 2021
ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը |armenpress.am|

ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցություն, «Կանաչ Երևան» ծրագիր. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ դոլարի աջակցությունը որ ուղղություններով է ծախսվելու:  Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցությունն է:   «Ընդ որում, ուզում եմ ընդգծել այն, որ այստեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Մենք աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականացմանը և միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը: Կարևորում եմ նաև կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության  քաջալերումը: Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, ու շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը: Հաջորդ ուղղությունը Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախընտրական  քարոզարշավի ընթացքում հավաքագրել են առանցքային խնդիրներ՝ կապված խմելու ջրի մատակարարման, արոտավայրերի հասանելիության և այլ հարցերի հետ: Նա նկատեց, որ տուրիզմի զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, ինչ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են նախատեսված: «Հաջորդ ուղղությունը «Հյուսիս-Հարավ» ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածի հետ կապված մրցույթը, որտեղ թունելներ, կամուրջներ կան: Դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն, և Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել: Դա չափազանց կարևոր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների թվայնացման ոլորտին է վերաբերում և ՀՀ կառավարությունը նախատեսում է այս ուղղության ֆինանսավորման մի հատվածը ուղղել կրթությանը: Լուրջ ծրագրեր կան դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ջրամբարների կառուցման հարցը: Բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի համար՝  «Կանաչ Երևան» և «Խելացի կառավարվող քաղաք», մասնավորապես, երթևեկության կառավարում արհեստական բանականության միջոցով: «Մետրոպոլիտենի վերականգնումը նույնպես կառանձնացնեմ, որտեղ, իմիջայլոց, Եվրամիությունը բավական շոշափելի դեր է ունեցել և այդ ուղղություններով մենք կշարունակենք աշխատանքը:  Մենք այդ ծրագրերը պետք է առաջ տանենք և, այո, առաջիկա 4-5 տարիների ընթացքում 2.6 մլրդ եվրոյի ծրագրերը պետք է իրականացնենք և դա շատ լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
16:13 - 17 հուլիսի, 2021
ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն ուժերն այնտեղից դուրսբերելուց հետո |armenpress.am|

ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն ուժերն այնտեղից դուրսբերելուց հետո |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը միության գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարությունների ղեկավարներ մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին ժամանելուց հետո: «Մենք կքննարկենք այն գործողությունները, որոնք ԵՄ-ն պետք Է ձեռնարկի Աֆղանստանից արեւմտյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո»,- հայտնել Է նա՝ չճշտելով մանրամասները: Նրա խոսքով՝ Բրյուսելի նախարարական հանդիպմանը նաեւ կքննարկվի իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Լիբանանում եւ Եթովպիայում: Նախարարները կքննարկեն նոր տեխնոլոգիաների ազդեցությունը միջազգային օրակարգի վրա եւ Եվրամիության արտաքին քաղաքական նոր հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը»: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերումն սկսել են այս տարվա մայիսի 29-ին՝ երկրում 20 տարվա ռազմական ներկայությունից հետո: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին: Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար Վալի Մոհամադ Ահմադզայը, բանակի համար առաջնահերթությունը երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն Է թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որնցով կատարվում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:14 - 12 հուլիսի, 2021