ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն ուժերն այնտեղից դուրսբերելուց հետո |armenpress.am|
14:14 - 12 հուլիսի, 2021

ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն ուժերն այնտեղից դուրսբերելուց հետո |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը միության գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարությունների ղեկավարներ մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին ժամանելուց հետո:

«Մենք կքննարկենք այն գործողությունները, որոնք ԵՄ-ն պետք Է ձեռնարկի Աֆղանստանից արեւմտյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո»,- հայտնել Է նա՝ չճշտելով մանրամասները: Նրա խոսքով՝ Բրյուսելի նախարարական հանդիպմանը նաեւ կքննարկվի իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Լիբանանում եւ Եթովպիայում:

Նախարարները կքննարկեն նոր տեխնոլոգիաների ազդեցությունը միջազգային օրակարգի վրա եւ Եվրամիության արտաքին քաղաքական նոր հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը»: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերումն սկսել են այս տարվա մայիսի 29-ին՝ երկրում 20 տարվա ռազմական ներկայությունից հետո: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին:

Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար Վալի Մոհամադ Ահմադզայը, բանակի համար առաջնահերթությունը երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն Է թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որնցով կատարվում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել