ԵՄ բնակչության 70%-ը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին |factor.am|
23:13 - 27 հուլիսի, 2021

ԵՄ բնակչության 70%-ը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին |factor.am|

factor.am: ԵՄ բնակչության 70%-ն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, 18 տարեկանից բարձր անձանց 57%-ն արդեն ամբողջովին պատվաստված է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որին վկայակոչում է Deutsche welle-ի ռուսական ծառայությունը։

Լյայենի խոսքերով՝ կորոնավիրուսի «դելտա» շտամը շատ վտանգավոր է։ Նա իր ելույթում բոլորին խնդրել է պատվաստվել՝ հավելելով, որ բավարար չափով պատվաստանյութ կա բոլորի համար։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ի նպատակը մինչև ամռան վերջ մեծահասակ բնակչության ավելի քան 70%-ի լիարժեք պատվաստմանը հասնելն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել