ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում

 |armenpress.am|

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն ի աջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն ու տեղեկատվությունը»,- հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ դրան հաջորդելու է աջակցությունը պատվաստանյութերի արդյունավետ տեղաբաշխմանն ու մոնիթորինգին:
17:46 - 11 փետրվարի, 2021
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից. ԱԳՆ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ: «2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որը կուռ իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության,  քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա։ Հարկ է ընդգծել, որ ՀԸԳՀ-ն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու իր հանձնառությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին»,-ասված է հայտարարության մեջ։
21:27 - 10 փետրվարի, 2021
ԵՄ-ն պետք է կայացնի դարի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության կամ առճակատման մասին. Բորել
 |tert.am|

ԵՄ-ն պետք է կայացնի դարի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցության կամ առճակատման մասին. Բորել |tert.am|

tert.am: ԵՄ-ն կանգնած է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների պատմական խաչմերուկում և պետք է դարի որոշումը կայացնի՝ ձգտել համագործակցության, թե առճակատման:ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում կայացած հատուկ լսումների ժամանակ, որոնք նվիրված էին փետրվարի 4-6-ը Ռուսաստան կատարած նրա այցին:«Մենք գտնվում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական խաչմերուկում: Ընտրությունը, որը կանենք, կորոշի այս ուղղությամբ ուժերի միջազգային դինամիկան: Կշարժվի արդյոք ԵՄ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել համագործակցային կամ առավել բևեռացված մոդելի ուղղությամբ»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկվի ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ փետրվարի 22-ին կայանալիք հանդիպմանը և մարտին անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովում:
22:42 - 09 փետրվարի, 2021
Զախարովան Նավալնիի կողմնակիցների` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը «դավաճանություն» է բնորոշել
 |tert.am|

Զախարովան Նավալնիի կողմնակիցների` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը «դավաճանություն» է բնորոշել |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դավաճանություն է որակել այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Դա գռեհիկ է, միշտ էլ այդպես է եղել: Վերցրեք նույնիսկ մեր հեղինակների դասական գործերը. բարձր գրականությունից մինչև մանկական հեքիաթներ: Մեր երկրի համար սա միանշանակ որակավորում ունեցող պատմություն է: Մենք այժմ իրավական հիմք չենք քննարկում: Ինչ վերաբերում է բարոյական և էթիկական գնահատականին, ապա դա դավաճանություն է»,-ասել է Զախարովան:Լիագումար նիստի արդյունքներով, Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ռուսաստանում Նավալնին ձերբակալելու վերաբերյալ բանաձև, որով նրանք պահանջում են, որ Եվրամիությունը «անհապաղ խոչընդոտի «Հյուսիսային հոսք 2» ծրագրի ավարտին:
13:20 - 09 փետրվարի, 2021
Եվրամիությունն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը
 |tert.am|

Եվրամիությունն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը |tert.am|

tert.am: Այսօր Եվրամիությունն ընդունել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման հայտը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) պատվաստանյութը ԵՄ-ում գրանցելու համար դիմել էր հունվարի 29-ին:«ՌՈՒՆՀ-ն  հայտ էր ներկայացրել Եվրոպական դեղերի գործակալությանը (EMA)՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ գիտական խորհրդակցությանը մասնակցելու համար: Հիմնադրամի ներկայացուցիչները, պատվաստանյութը մշակողները և EMA ներկայացուցիչների միջև նման գիտական խորհրդակցություն անցկացրել էր նաև 2021 թվականի հունվարի 19-ին: 2021 թվականի հունվարի 29-ին մենք դիմել էինք Եվրոպական Միությունում «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար, որից հետո սկսվել է EMA-ին տեղեկատվություն ներկայացնելու գործընթացը: Հիմնադրամը EMA-ից պաշտոնական հաստատում է ստացել, որի համաձայն՝ հայտն արդեն իսկ ընդունվել է», - հայտնել են հիմնադրամից:
12:23 - 09 փետրվարի, 2021
ԵՄ-ՌԴ դիվանագիտական նոր լարվածություն. Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել |hetq.am|

ԵՄ-ՌԴ դիվանագիտական նոր լարվածություն. Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել |hetq.am|

hetq.am: Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելը, պատասխանելով Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ խիստ քննադատությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկխոսել, և ԵՄ-ն պետք է մտածի պատասխանի մասին, այդ թվում՝ պատժամիջոցների։ Այդ մասին գրում է BBC-ն։  «Մամլո ասուլիսի ագրեսիվ դրամատուրգիան և այցի ժամանակ ԵՄ երեք դիվանագետների արտաքսումը ցույց են տալիս, որ ռուսական իշխանությունները չեն ցանկացել օգտագործել այս հնարավորությունը՝ ԵՄ-ի հետ առավել կառուցողական երկխոսության համար։ Եվրամիությունում մենք ստիպված պետք է լինենք եզրահանգումներ անել, մանրակրկիտ մտածել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ուղղության մասին և շարժվենք առաջ՝ համաձայնեցված և հաստատակամ»,- իր պաշտոնական բլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելը։  Ժոզեֆ Բորելը Մոսկվա էր այցելել փետրվարի 4-6-ը, որպեսզի քննարկի Ալեքսեյ Նավալնիի գործը և ԵՄ-ՌԴ հարաբերությունները։ Գրառումը բլոգում հայտնվել էր փետրվարի 7-ի երեկոյան, այն բանից հետո, երբ եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ այցի արդյունքներն անվանել էին եվրոպական դիվանագիտության աղետ, ձախողում և նվաստացում։ «Իմ հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և իմ այցի ժամանակ ռուսական իշխանություններից ստացվող ազդակները հաստատել են, որ Եվրոպան և Ռուսաստանը տարբեր ուղղություններով են լողում։ Թվում է, թե Ռուսաստանն ավելի ու ավելի է տարանջատում իրեն Եվրոպայից և ժողովրդավարական արժեքները դիտարկում որպես էքզիստենցիալ սպառնալիք»,- գրել է Բորելը։ Շարունակությունը կարդացեք Hetq.am-ում։  
10:33 - 09 փետրվարի, 2021
ԵՄ երկրները սկսում են պատվաստումները բրիտանական AstraZeneca-ով |azatutyun.am|

ԵՄ երկրները սկսում են պատվաստումները բրիտանական AstraZeneca-ով |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ երկրները սկսում են պատվաստել իրենց քաղաքացիներին բրիտանական AstraZeneca պատվաստանյութով, որը նախորդ հինգշաբթի հաստատվել է Եվրոպական դեղերի գործակալության կողմից: Դրանից հետո Իսպանիան ստացավ առաջին խմբաքանակը՝ մոտ 200 հազար դեղաչափ: Երկրի Առողջապահության նախարարությունը խոստանում է դրանք բաշխել բուժաշխատողների շրջանում, ովքեր COVID-19-ի դեմ պայքարի «առաջին գծում» չեն: Միևնույն ժամանակ, կառավարությունը դեռ խորհուրդ չի տալիս 55 տարեկանից բարձր մարդկանց պատվաստել այս պատվաստանյութով: Փետրվարի վերջին Մադրիդը ակնկալում է ստանալ AstraZeneca- ի գրեթե 2 միլիոն դեղաչափ: Բուլղարիան և Լեհաստանը միլիոնավոր դոզաներ են պատվիրել, չնայած գարնանը նրանք կստանան դրանց միայն փոքր մասը: ԱՄՆ-ում ավելի քան 31 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի մեկ դեղաչափ, ավելի քան 9 միլիոնը՝ երկու դեղաչափ։ Խոսքը Moderna և Pfizer / BioNTech ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերի մասին է:
10:03 - 08 փետրվարի, 2021
Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին չարտոնված ցույցերին մասնակցելու համար վտարելու՝ ՌԴ ԱԳՆ  որոշումը, հայտնում է ТАСС-ը: Գերմանիան ու Ֆրանսիան կարծում են, որ ԵՄ-ից երեք դիվանագետների, այդ թվում ՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհու արտաքսումը Ռուսաստանից անհիմն է: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում: Շվեդիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է այն փաստը, որ իր երկրի դիվանագետը մասնակցել է Ռուսաստանում անցկացված ցույցին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: 
20:52 - 05 փետրվարի, 2021
«Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ». Լավրով
 |tert.am|

«Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ». Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովն այս մասին ասել է ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո:Մեկնաբանելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով արևմտյան երկրների կողմից հնարավոր նոր պատժամիջոցները՝ Լավրովը խոստովանել է, որ Մոսկվան արդեն սովոր է ԵՄ-ի՝ օրինական հիմք չունեցող միակողմանի սահմանափակումներին և շեշտել. «Մենք մեր կյանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ Եվրամիությունն առնվազն այս փուլում անվստահելի գործընկեր է»:Նրա խոսքով, ԵՄ անդամ պետությունների միջև համերաշխության սկզբունքը հանգեցրել է Նավալնիի գործի վերաբերյալ նրանց միասնական դիրքորոշմանը, սակայն եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը լավ հասկանում է նման մոտեցման անհեթեթությունը:
18:51 - 05 փետրվարի, 2021
Սերգեյ Լավրովը և ԵՄ ներկայացուցիչ Բորելը քննարկել են ԼՂ հարցը |1lurer.am|

Սերգեյ Լավրովը և ԵՄ ներկայացուցիչ Բորելը քննարկել են ԼՂ հարցը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հանդիպումը՝ փոխանցում է tass-ը: Սա ԵՄ դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է 2017 թվականից ի վեր, երբ Ռուսաստան էր ժամանել Բորելի նախորդը՝ Ֆեդերիկա Մոգերինին: Բարձրաստիճան դիվանագետների քննարկման թեմաներն են՝ ԵՄ- Ռուսաստան հարաբերությունները, ներառյալ ընթացիկ զարգացումները Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների ամբողջական ծրագրի հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, անվտանգության խնդիրները Եվրոպայում և այլն: Հատկանշական է, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ժամանել է Մոսկվա՝ ԵՄ պետությունների կողմից Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին: Դիվանագետների բանակցությունների օրակարգում են նաև Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու չարտոնված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառումը, զանգվածային ձերբակալությունները, որոնց պատճառով Ռուսաստանը հայտնվել է Արևմուտքի քննադատության թիրախում: Լավրովի հետ բանակցություններում Բորելը կոչ է արել ազատ արձակել Նավալնուն և չստեղծել «լռության պատ» ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև՝ չնայած դժվարություններին:
17:10 - 05 փետրվարի, 2021
Նավալնիի թունավորումից հետո ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն ամենածանր վիճակում են, ասում է Բորելը |azatutyun.am|

Նավալնիի թունավորումից հետո ԵՄ-Ռուսաստան հարաբերություններն ամենածանր վիճակում են, ասում է Բորելը |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ամենածանր վիճակում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ։ Ռուսաստանի արտգործնախարարը, բացելով հանդիպումը, Մոսկվայի և Բրյուսելի գլխավոր խնդիր է անվանել «եվրասիական տարածքում երկու խոշորագույն խաղացողների հարաբերություններում նորմալության բացակայությունը»։ «Դա անառողջ իրավիճակ է, որը որևէ մեկի համար շահավետ չէ», - ընդգծել է Լավրովը և հավելել, որ Մոսկվան պատրաստ է Եվրամիության հետ քննարկել ցանկացած անհանգստացնող թեմա։ Ժոզեպ Բորելի այցը նման բարձրաստիճան եվրոպական պաշտոնյայի առաջին այցն է Ռուսաստան 2017 թվականից ի վեր։ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունները լարված են 2014 թվականից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր։
14:51 - 05 փետրվարի, 2021
Ժոզեպ Բորելը Լեռնային Ղարաբաղի հարցում կարևորել է ՌԴ-ԵՄ երկխոսությունը |1lurer.am|

Ժոզեպ Բորելը Լեռնային Ղարաբաղի հարցում կարևորել է ՌԴ-ԵՄ երկխոսությունը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը Եվրամիության առանցքային գործընկերն է, որի հետ անհրաժեշտ է երկխոսել, եթե Եվրամիությունն իրոք ցանկանում է համաշխարհային խաղացող դառնալ: Նման տեսակետ է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մոսկվա նախատեսված այցից առաջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Ռուսաստանը կարևորագույն գործընկեր է և հարևան, որի հետ պետք է շարունակենք անհրաժեշտ երկխոսությունը, եթե իրոք ցանկանում ենք դառնալ համաշխարհային խաղացող»,- իր բլոգում գրել է Ժոզեպ Բորելը: Նա ավելացրել է, որ ՌԴ-ի հետ գործակցությունն անհրաժեշտ է ազդեցության հնարավորություն ունենալու Եվրամիության անվտանգության համար այնպիսի կարևոր շրջանների իրավիճակների վրա, ինչպիսիք են՝ Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը և Ուկրաինան:      
16:44 - 04 փետրվարի, 2021
Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը

 |armenpress.am|

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստում կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետագա քայլերը: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Եվրոպական միությունը կվերադառնա այդ հարցին արտաքին գործերի հարցերով խորհրդի նիստին և կքննարկի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:   Միաժամանակ, ԵՄ հայտարարության մեջ բացակայում է Նավալնիի շուրջ իրավիճակով պայմանավորված նոր պատժամիջոցների կիրառման մասին հիշատակումը, ինչի մասին նշել էին Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիսը:   Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
20:35 - 03 փետրվարի, 2021