hetq.am: Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելը, պատասխանելով Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ խիստ քննադատությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկխոսել, և ԵՄ-ն պետք է մտածի պատասխանի մասին, այդ թվում՝ պատժամիջոցների։ Այդ մասին գրում է BBC-ն։
«Մամլո ասուլիսի ագրեսիվ դրամատուրգիան և այցի ժամանակ ԵՄ երեք դիվանագետների արտաքսումը ցույց են տալիս, որ ռուսական իշխանությունները չեն ցանկացել օգտագործել այս հնարավորությունը՝ ԵՄ-ի հետ առավել կառուցողական երկխոսության համար։ Եվրամիությունում մենք ստիպված պետք է լինենք եզրահանգումներ անել, մանրակրկիտ մտածել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ուղղության մասին և շարժվենք առաջ՝ համաձայնեցված և հաստատակամ»,- իր պաշտոնական բլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելը։
Ժոզեֆ Բորելը Մոսկվա էր այցելել փետրվարի 4-6-ը, որպեսզի քննարկի Ալեքսեյ Նավալնիի գործը և ԵՄ-ՌԴ հարաբերությունները։ Գրառումը բլոգում հայտնվել էր փետրվարի 7-ի երեկոյան, այն բանից հետո, երբ եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ այցի արդյունքներն անվանել էին եվրոպական դիվանագիտության աղետ, ձախողում և նվաստացում։ «Իմ հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և իմ այցի ժամանակ ռուսական իշխանություններից ստացվող ազդակները հաստատել են, որ Եվրոպան և Ռուսաստանը տարբեր ուղղություններով են լողում։ Թվում է, թե Ռուսաստանն ավելի ու ավելի է տարանջատում իրեն Եվրոպայից և ժողովրդավարական արժեքները դիտարկում որպես էքզիստենցիալ սպառնալիք»,- գրել է Բորելը։
Շարունակությունը կարդացեք Hetq.am-ում։
comment.count (0)