tert.am: ԵՄ-ն կանգնած է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների պատմական խաչմերուկում և պետք է դարի որոշումը կայացնի՝ ձգտել համագործակցության, թե առճակատման:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում կայացած հատուկ լսումների ժամանակ, որոնք նվիրված էին փետրվարի 4-6-ը Ռուսաստան կատարած նրա այցին:
«Մենք գտնվում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական խաչմերուկում: Ընտրությունը, որը կանենք, կորոշի այս ուղղությամբ ուժերի միջազգային դինամիկան: Կշարժվի արդյոք ԵՄ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել համագործակցային կամ առավել բևեռացված մոդելի ուղղությամբ»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկվի ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ փետրվարի 22-ին կայանալիք հանդիպմանը և մարտին անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովում:
comment.count (0)