tert.am: Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները հեռու են բավարար լինելուց: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվա կատարած այցի ավարտին:
Անդրադառնալով Մոսկվայի և ԵՄ հարաբերություններին՝ Բորելն ընդգծել է, որ «կապի դիվանագիտական ուղիները պետք է բաց մնան ոչ միայն ճգնաժամերի կամ միջադեպերի ապաէսկալացիայի համար, այլև կարծիքների անմիջական փոխանակման, անկեղծ և հստակ ուղերձների փոխանցման համար»:
comment.count (0)