ՀԾԿՀ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է 2004 թ. դեկտեմբերի 25-ին։ Կարգավորում է էներգետիկայի բնագավառը, ջրային համակարգը և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօրվա նիստում սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ,  դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը։
13:08 - 27 նոյեմբերի, 2024
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:   Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀԿԾՀ-ից:   Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթել Մեսրոպ Մեսրոպյանին:   Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս տարիներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաև որպես ինստիտուտ է ձևավորվել և զարգացել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ հենքի վրա պետք է փորձի շարունակել զարգացումը:   Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն առաջնահերթությունները, որոնք կան, քննարկվել են նրա հետ և՛ Կառավարությունում և՛ Ազգային ժողովում, պետք է արագ լուծվեն, ինչը պահանջում են մեր հանրությունը և քաղաքական ուժերը: «Այս առումով, բավականին աշխատանք ունենք անելու»,- իր խոսքն ամփոփել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:   Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:
18:06 - 22 նոյեմբերի, 2024
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է էլեկտրաէներգետիկական ոլորտում առկա խնդիրներին
 |1lurer.am|

ՀԾԿՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է էլեկտրաէներգետիկական ոլորտում առկա խնդիրներին |1lurer.am|

1lurer.am: Պետք չէ գալ հասնել մի իրավիճակի, երբ ամեն անգամ Ազգային ժողովին, ամբողջ հանրությանը բացատրենք՝ ինչու այսպես ստացվեց: Պետք է այնպես աշխատել, որպեսզի կանխարգելենք վատ արդյունքները: Այս մասին խորհրդարանում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ասաց ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը:  Պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, որ ընկերությունների կողմից մեծ վարկեր վերցնելու և որպես ներդրումներ ներկայացնելու հետևանքով ունենք էլեկտրաէներգիայի և գազի շատ բարձր սակագներ: «Պետք է ունենալ այնպիսի կամք, որ տարեկան ներկայացված ներդրումները տարերային բնույթ չկրեն: Տվյալ ոլորտում առկա խնդիրները պետք է նախապես գույքագրվեն, սահմանվեն առաջնահերթությունները, հասկանալ՝ որ ուղղության վրա է պետք կապիտալ ներդրումները առաջնահերթ կատարել, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, որ հետո տարվա ընթացքում՝ որտեղ «անսպասելի» վթար ենք ունենում, շտապում ենք այդ ուղղության վրա փող ներդնել վիճակը կայունացնելու համար: Մոտեցումը սա է լինելու»,- ասաց Մեսրոպյանը:   Թեկնածուի խոսքով՝ ՀԾԿՀ նախագահ ընտրվելու դեպքում որոշ ժամանակ անց կկարողանա ներկայացնել, թե նշված ընկերությունների կողմից ներդրումները հատկապես որ ուղղություններով են արվել, ինչ արդյունավետություն է ապահովվել, և կփորձեն արդյունավետության աստիճանն ապագայում բարձրացնել:    Ինչ վերաբերում է էներգետիկ շուկայի ազատականացմանը, նկատեց՝ բարեփոխումը սկիզբ էր առել դեռևս 2017-ին, բայց բուն հողի վրա կիրառումը սկսեց 2022-ի փետրվարի 1-ից:   «Հայաստանում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացումը բխում էր մի քանի հանգամանքից:   Տասնամյակներ ի վեր գործող մոդելը փոխարինվեց նորով: Նախկին մոդելում գործում էր մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքը, և այդ մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքի համաձայն՝ հանդես էր գալիս «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը մոնոպոլիզացված վիճակում էր պահում այս գործառույթը: Շուկայի ազատականացմամբ մենք լուծեցինք այս խնդիրը: Մոնոպոլիան գնելու և վաճառելու մասով այլևս վերացված է: Շուկայում այսօր արդեն ունենք գրանցված 6 մատակարար ընկերություն, որից 5-ն ակտիվ գործունեություն են ծավալում, և նրանք ևս ՀԷՑ-ի նման իրավունք են ստացել էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու իրենց խմբերում հավաքած սպառողներին»,- պարզաբանեց Մեսրոպյանը:    Դրանից բացի՝ շուկայի ազատականացմամբ, ըստ նրա, լուծվում էր երկրորդ խնդիրը՝ նախկին սխեմայում գործում էր «միջինացված սակագին» հասկացությունը բոլոր սպառողների համար, իսկ շուկայի ազատականացման սխեմայում այս մոտեցումը չի գործում:    Ինչ վերաբերում է էլեկտրաէներգետիկական ոլորտում առկա խնդիրներին, Մեսրոպյանը նկատեց՝ այսօր հիմնական բողոքները ոլորտից վթարային անջատումների հաճախականությունն է և էլեկտրաէներգիայի լարման մակարդակը:   «Այս երկու ցուցանիշն են, որ այսօր ըստ էության չեն բավարարում և՛ դիմադիրներին, և՛ ընդդիմադիրներին, որովհետև բոլորս էլ էլեկտրաէներգիայի սպառող ենք: Հաճախականության կարգավորումն էլ, անջատումներն էլ ուղիղ գծով կապվում են առաջին հերթին կատարված ներդրումների էֆեկտիվության հետ»,- ասաց նա:   Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
12:32 - 15 նոյեմբերի, 2024
ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում քննարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Կառավարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Թեկնածուին կենսագրությունը և գործունեությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նա լավ ծանոթ է այս ոլորտին, ունի անհրաժեշտ հմտություններ, փորձ, կարողություններ, գիտելիքներ, որպեսզի բարձր պատասխանատվությամբ իրականացնի այն գործառույթները, որոնք դրված են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջ։  Հանձնաժողովի աշխատանքը բարդ է, բայց պետության կողմից հստակեցվել են ոլորտում վարվող քաղաքականությունները, սակագնային և այլ ուղղություններով օրենսդրական կարգավորումները և հիմնական խաղի կանոնները, իրավական դաշտը։ Կարծում ենք՝ Մեսրոպյանի գիտելիքներն ու փորձը բավարար են, որպեսզի այս անչափ կարևոր ոլորտում պարոն Մեսրոպյանը կարողանա աշխատանքը արդյունավետ իրականացնել»,- ասաց Սանոսյանը։ 
11:16 - 15 նոյեմբերի, 2024
Նշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար. Մեսրոպյան |news.am|

Նշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար. Մեսրոպյան |news.am|

news.am: Ինչ կարծիք ունեք վերջին շրջանի երկու ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին, հարցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Նկատի ունեմ երկու կարեւորագույն հարց, որոնք պարբերաբար քննարկվում է եւ հանրային տիրույթում է: Դա ՀԾԿՀ սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է եւ նաեւ մատուցվող ծառայությունների որակի խնդիրը: Կա կարծիք, որ այն դիզայնը, որ գոյություն ունի, բավարար չէ, որ որակը լիարժեք ապահովվի, նաեւ գնումների գործընթացը բավական թափանցիկ լինի»,-ասաց նա: Ի պատասխան Մեսրոպյանն ասաց. «Որակի ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար»: Նա խոստացավ, որ նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով կփորձի խոր աուդիտ կանցկացնի վերջին 10 տարում կատարված ներդրումներն ու դրանց արդյունավետությունը գնահատելու համար։ «Գնումների մասով պետք է բացառել տվյալ ընկերությունների հետ փոխկապակցված կառույցների մասնակցությունը, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ երբ ունենում ենք նման դեպքեր, թե՛ ձեռք բերված սարքերն ու ծառայություններն ունենում են շուկայականից ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը հեռու է լինում ցանկալի արդյունքից»,- ասաց Մեսրոպյանը։ Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է կես տարի՝ 2020 թվականի նոյեմբերի 26–ից մինչև 2021 թվականի մայիսի 27-ը։ Մինչ այդ նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր: Հիշեցնենք` հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։
13:05 - 07 նոյեմբերի, 2024
ՀԿԾՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են

ՀԿԾՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:  «Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- ասված է Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:  Ավելի վաղ, հոկտեմբերի 10-ին Գարեգին Բաղրամյանը հրաժարական էր տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից։
16:16 - 18 հոկտեմբերի, 2024
ՀԾԿ հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ՝ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ

ՀԾԿ հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ՝ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը: «Նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։ Հիշեցնենք, որ  գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝  բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։  վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:25 - 09 հոկտեմբերի, 2024
ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին քսան միլիոն դրամով

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին քսան միլիոն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։ «Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։ Հաշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաև Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի և լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը, Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառեց տուգանք՝ քսան միլիոն դրամ գումարի չափով»,- ասված է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
14:09 - 28 օգոստոսի, 2024
«Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում հոսանքի հաճախակի անջատումները Երեւանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով են»․ Գարեգին Բաղրամյան
 |aravot.am|

«Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում հոսանքի հաճախակի անջատումները Երեւանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով են»․ Գարեգին Բաղրամյան |aravot.am|

aravot.am: Կառավարության այսօրվա նիստից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում Երեւանում հաճախակի հոսանքի անջատումներ արձանագրվում։ «Նման բոլոր հարցերը պայմանավորված են համապատասխան կանոններով։ Իսկ ինչ վերաբերում է քանակի ավելացմանը, կոնկրետ Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների ընթացքում ունենք անջատումների քանակի ավելացում։ Եվ դա հիմնականում պայմանավորված է Երեւան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով հիմնական էլեկտրասնուցման անջատման պատճառով, որը, ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերի, մոտակա օրերին պետք է կարգավորվի։ Մինչեւ օգոստոսի 10-ն էին ասել, բայց որոշակի խնդիրներ էին առաջացել Լարսում բեռնափոխադրման հերթերով պայմանավորված։ Բայց հիմա արդեն բեռնատարները ժամանել են, եւ աշխատանքներն ակտիվ իրականացվում են»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Հանձնաժողովի նախագահը նաեւ նշեց, որ ջրի սակագների հետ կապված քննարկումներն այս պահին շարունակվում են։ «Ջրի սակագինը, ըստ վարձակալության պայմանագրի, մինչեւ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ն ընկերությունը պարտավոր է ներկայացնել։ Այս պահին քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որեւիցե խնդիր չունենք»,- հավելեց նա։
13:57 - 22 օգոստոսի, 2024
Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով

Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։  Ինչպես տեղեկանում ենք Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային  քանակը  մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը: ­Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։ Բացի այդ, գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝ բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։ Ըստ նոր կարգավորումների՝ վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը:  Նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
12:33 - 04 հուլիսի, 2024
Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|

Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|

1lurer.am: «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին դժգոհություն հայտնեց մայրաքաղաքում ջրամատակարարման, ջրի որակի խնդիրներից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տատանումներից, որոնք հաճախ էլեկտրատեխնիկայի՝ շարքից դուրս գալու պատճառ են դառնում։ Ավագանու անդամն առաջարկեց քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կուտակված խնդիրները: «Այսպես, իրո՛ք, անհնար է դարձել: Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ ծայրագավառին»,- դժգոհեց Աբգարյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ համաձայն է ավագանու անդամի հետ, առաջարկն էլ ընդունելի է: «Ջրի որակի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է շատ վատ որակ։ Իհարկե, կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես՝ ջրի քանակի և կորուստների հետ կապված երկու համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով վստահաբար չի խանգարի: Առաջարկում եմ այս կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»,- ասաց Ավինյանը և առաջարկեց կազմակերպել նմանատիպ մի հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչներին։
12:36 - 25 հունիսի, 2024
ՀԷՑ-ը 20 միլիոն դրամով տուգանվեց

ՀԷՑ-ը 20 միլիոն դրամով տուգանվեց

Այսօրվա նիստում հանձնաժողովը 20 միլիոն դրամ գումարի չափով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ցանցին միացման ժամկետները խախտելու համար: Այս մասին տեղեկացնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է (2023 թվականի 1-3-րդ եռամսյակների ընթացքում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։ Արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։ Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանեց 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով։ 
13:57 - 13 մարտի, 2024