ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Ալիևի օգնականը խոսել է ՀՀ-ի հետ «հարաբերությունների ջերմացման մասին»
 |factor.am|

Ալիևի օգնականը խոսել է ՀՀ-ի հետ «հարաբերությունների ջերմացման մասին» |factor.am|

factor.am: ԵԽԽՎ-ն կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, թե ԵԽԽՎ-ն «խթանում և քարոզում է իսլամատյացությունը»։ «Մենք բազմակողմ ճգնաժամ ենք ապրում, հիմնական խնդիրներից է միջազգային կազմակերպությունների կողմից իրենց պարտավորությունները չկատարելը։ Մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցներն ու եվրոպական կազմակերպությունները ճգնաժամ են ապրում։ Տեսնում ենք, որ Եվրախորհրդարանը վերածվել է Ադրբեջանի դեմ իսլամատյացության հարթակի»,- հայտարարել է Հաջիևը։ Նա նաև նշել է, թե Բաքուն, իբր, գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության հաստատելու համար։ «Ազատագրելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը կայունություն բերեց Հարավային Կովկաս։ Այսօր Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Բոլորն ականատես են ադրբեջանա-հայկական հարաբերությունների ջերմացմանը»,- նշել է Ալիևի օգնականը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:17 - 14 մարտի, 2024
Թուրքիան ԵԽԽՎ-ից պահանջում է վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը
 |azatutyun.am|

Թուրքիան ԵԽԽՎ-ից պահանջում է վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) պահանջում է վերանայել ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողովի աշխատանքներից հեռացնելու որոշումը՝ պնդելով, թե ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը «կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերին»։ «Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ անդրադառնալ այս սխալին և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Վեհաժողովից: ԵԽԽՎ-ն իր այդ աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ է թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:
15:11 - 16 փետրվարի, 2024
Թուրքիայի ԱԺ նախագահը դիմել է ԵԽԽՎ-ին՝ վերականգնելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
 |factor.am|

Թուրքիայի ԱԺ նախագահը դիմել է ԵԽԽՎ-ին՝ վերականգնելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները |factor.am|

factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը։ Նա նշել է, թե Ադրբեջանը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից, իր գործունեությամբ և անցած ժամանակաշրջանում համագործակցությամբ «ոչ միայն էական ներդրում է ունեցել այս կազմակերպության հիմնարար սկզբունքների իրականացման գործում, այլև առաջատար դեր է խաղացել»։ «Այս որոշումը նշանակում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի բացառում ԵԽԽՎ-ի աշխատանքից։ Այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը, քաղաքական վեճերն ու հակամարտություններն աճում են ամբողջ աշխարհում, բազմակողմ դիվանագիտությունը չպետք է կորցնի իր ուժն ու դիրքը։ ԵԽԽՎ-ն պետք է պահպանի իր գոյությունը՝ որպես երկխոսության և համագործակցության հիմք, այլ ոչ թե կոնֆլիկտային տարածք։ Մենք՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կոչ ենք անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վճռականորեն պաշտպանել իր կողմից պաշտպանված սկզբունքները, լինել միավորող, ոչ թե պառակտող հարթակ և հաստատել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։
17:10 - 12 փետրվարի, 2024
Ի պատասխան ԵԽԽՎ որոշման՝ Ադրբեջանում առաջարկել են հրաժարվել գերմանական ավտոմեքենաներից
 |factor.am|

Ի պատասխան ԵԽԽՎ որոշման՝ Ադրբեջանում առաջարկել են հրաժարվել գերմանական ավտոմեքենաներից |factor.am|

factor.am: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու՝ Վեհաժողովի որոշումը շարունակում է քննարկվել Ադրբեջանի քաղաքական ու փորձագիտական դաշտում։ Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևը, մասնավորապես, քննադատության է ենթարկել Գերմանիային, քանի որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակման նախաձեռնության հեղինակը գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն էր։ «Այսօր Գերմանիան Ադրբեջանի հետ հարաբերություններում հետ չի մնում Ֆրանսիայից։ Երկու պետություններն էլ պատմականորեն գաղութատերեր են, ամենասարսափելի պատերազմների մասնակիցներ, մարդասպան երկրներ, ֆաշիզմի և նրա քարոզչության կենտրոններ»,- ասել է Ռզաևը։ Նա նշել է, թե «Գերմանիան չի կարողանում տանել Ադրբեջանի ինքնիշխանությունը, նրա զարգացումը կամ անկախ քաղաքականության իրականացումը»։ «Իհարկե, Ադրբեջանը պետք է վճռական իր վերաբերմունքն արտահայտի այդ կողմնակալ դիրքորոշման նկատմամբ։ Սա արդեն մի քանի անգամ նշվել է։ Գերմանա-ադրբեջանական հարաբերությունները նախորդ տարիներին եղել են առողջ։ Ափսոս, որ այս հարաբերությունների վրա ստվեր գցողների թիվն ավելացել է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ այդ ամենում մեղադրելով «հայամետ ուժերին»։ Ռզաևը հայտարարել է, որ պետք է դադարեցնել Գերմանիայից ավտոմեքենաների ներկրումը։ «Շատ կարևոր է ոչ միայն դադարեցնել Գերմանիայից ավտոմեքենաների ներկրումը, այլ նաև սահմանափակել այստեղ գործող որոշ կազմակերպությունների գործունեությունը։ Այս միջոցառումները պետք է լինեն բազմակողմանի և ընդգրկեն բոլոր ոլորտները։ Դրանք պետք է հստակ դրսևորվեն դիվանագիտական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում»,- հայտարարել է Ռզաևը։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է Վեհաժողովից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։
10:09 - 30 հունվարի, 2024
Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրության մասին հրապարակումներին։ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունների չկատարման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի որոշումների շարունակական անտեսման վրա, խոր դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։ Ադրբեջանական մերձիշխանական օղակները ԵԽԽՎ այս որոշմանը տալիս են Եվրոպայի կողմից Ադրբեջանի նկատմամբ իբր իսլամաֆոբիայի, ադրբեջանաֆոբիայի ցուցաբերման և նման երեսպաշտական այլ մեկնաբանություններ՝ չցանկանալով առերես ընդունել այն հանցանքները, որոնք ծանրացած են ադրբեջանական վարչակարգի ուսերին։ Ավելին՝ որպես խնդրի լուծման այլընտրանք, Ադրբեջանը ոչ թե հանձն է առնում կատարված հանցանքների հետևանքների արդարացի վերացումը, այլ քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը: Բացի այդ, Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչելուց։ Ադրբեջանի նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ Ադրբեջանում մեկ անգամ չէ, որ բարձր մակարդակով հնչել է, թե միջազգային իրավունքը անցյալի վերապրուկ է, որին կարող են ապավինել միայն թույլ պետությունները։ Միջազգային կառույցներին անդամակցությունից հրաժարվելը և անգամ միջազգային դատարանների իրավասության ճանաչումը մերժելը գալիս է հաստատելու ադրբեջանական բռնապետության որդեգրած գաղափարախոսության և դրան համապատասխան գործելաոճի գործարկումը, որի նպատակն է նախ՝ պատասխանատվություն չկրել արդեն իսկ մարդկության դեմ գործված հանցանքների համար, երկրորդ՝ ապահովել անպատժելիության շարունակականություն ծավալապաշտական հետագա գործողություններում։ Մատնանշելի է, որ անցյալ դարում գործող նացիստական և ֆաշիստական վարչակարգերն էին դիմում նման քայլերի, մասնավորապես՝ դադարեցնում էին անդամակցումը այդ ժամանակ գործող Ազգերի լիգային, որպեսզի չլինի իրենց հանցավոր գործողությունները թեկուզ և առերես սահմանափակող որևէ գործոն»,- ասված է հայտարարության մեջ: Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, հաշվի առնելով անցյալի փորձը, թույլ չտալ ադրբեջանական ֆաշիզմի ծավալումը, այլ գործնականորեն պատասխանատվության ենթարկելով՝ կանխել հետագա ողբերգությունները։
17:31 - 27 հունվարի, 2024
Պարբերաբար բախվում ենք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ. Սոնա Ղազարյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

Պարբերաբար բախվում ենք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ. Սոնա Ղազարյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: «Վերջին տարիներին մենք ավելի և ավելի հաճախ ենք քննարկում զեկույցներ, որոնք վերաբերում են ժողովրդավարական հետընթացներին ժողովրդավարական անդամ պետություններում, խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների պարբերական ձերբակալություններին և ազատազրկումներին, և այս զեկույցները նույնպես ներկայացնում են ժողովրդավարական հետընթացի դրսևորումներ: Զեկույցները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստերում թե՛ Փարիզում, թե՛ Ստրասբուրգում: Շնորհավորում եմ զեկուցողներին հիանալի զեկույցների համար: Թե՛ հանձնաժողովի նիստերին, թե՛ այսօր, ես շարունակաբար մտածում եմ` ինչպե՞ս մենք` որպես մարդու իրավունքները հիմքում ունեցող առաջատար կառույց, կարող ենք պաշտպանել ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունն է ազատ խոսքի, ազատ կամարտահայտման, լրագրողների` իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու միակ պաշտպանը և երաշխիքը: Մենք, պարբերաբար, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, բախվում ենք մի շարք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ, որոնք շատ հաճախ դրական շարժառիթներով կարող են բացասական հետևանքներ առաջացնել: Նման քննարկումներ ունեցանք այս շաբաթ մեր հանձնաժողովում, երբ քննարկում էինք խոսքի ազատության և պրոպագանդայի միջև անցնող շատ նուրբ սահմանը, ու քննարկում էինք, որ կամարտահայտմամբ բոլոր ձևերը կարող են տարբեր պետություններում տարբեր դրսևորումներ ունենալ: Ես հարց եմ ուղղում ինքս ինձ` արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ավանդական ուսուցումը չի բավարարում հաղթահարելու այսօրվա մարտահրավերները, արդյոք դպրոցի շրջանավարտն ունի՞ բավարար մեդիագրագիտություն` տարբերելու իրականը կեղծիքից, որտե՞ղ ենք մենք ձախողում թե՛ որպես կառույց, թե՛ ազգային մակարդակով»,- ասել է Սոնա Ղազարյանը:
13:06 - 26 հունվարի, 2024
Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը․ ադրբեջանական ԱՊԱ

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը․ ադրբեջանական ԱՊԱ

Բաքվում մտադիր են համարժեք պատասխանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը: Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր տեղեկություններով։  «Ադրբեջանը չի պատրաստվում ընդունել իր նկատմամբ անարդար և կանխակալ վերաբերմունքը, և այժմ պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի Խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,- նշել է լրատվազմիջոցը։  Ըստ լրատվամիջոցի՝ միևնույն ժամանակ Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի ճանաչել ՄԻԵԴ իրավազորությունը։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ 
16:57 - 25 հունվարի, 2024
«Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը և կաշխատի ԵԽԽՎ վերադառնալու ուղղությամբ»․ Փոլ Գավան

 |aravot.am|

«Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը և կաշխատի ԵԽԽՎ վերադառնալու ուղղությամբ»․ Փոլ Գավան |aravot.am|

aravot.am: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ն չվավերացրեց ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Այս թեմայով քննարկման ժամանակ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Մոգենս Յենսենը, հղում կատարելով փոփոխությանը՝ ըստ որի բանաձևում առաջարկվում է ավելացնել այն, որ Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերսկսել իր գործունեությունը Վեհաժողովում, երբ Կանոնակարգով նախատեսված պայմանները բավարարվեն, հայտարարեց․ «Կարծում եմ՝ կարևոր է ադրբեջանական պատվիրակության համար դուռը բաց թողնելը, որ եթե բարելավում լինի ԵԽ հիմնարար սկզբունքների և դրանից բխող պարտավորությունների կատարման առումով, վերականգնվի նրա անդամակցությունը մեր կազմակերպությանը, և համագործակցությունը վերսկսվի»։ Ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերն առնվազն մեկ տարով չվավերացնելու հարցում կոնսենսուս կար ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի միջև, մինչդեռ պահպանողականների խմբի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն դեմ արտահայտվեց ու նշեց․ «Այժմ ոչ մի լավ բան տեղի չի ունենում։ Որտե՞ղ է, որ գոհ են, թե ինչ է տեղի ունենում այստեղ, Մոսկվայում՝ հաստատ։ Բաքվում, Ստրասբուրգում, Կիևում՝ ոչ»։ Նա փորձեց հավաստիացնել, որ այնպես չէ,թե 2001-ից ի վեր Ադրբեջանում առաջընթաց չկա, ըստ նրա՝ այժմ Ադրբեջանը, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, ձգտում է խաղաղության։ Ուստի այս պահին կարևոր էր, որ ԵԽ-ի ներսում լիներ միասնականություն։ Դիմելով ադրբեջանցիներին՝ ասաց, որ Վեհաժողովում սպասում են նրանց։ Եվրոպական միասնական ձախերի խմբի խոսնակ Փոլ Գավանը շեշտեց՝ երբեք էլ լավ չէ կորցնել անդամ պետության ներկայացուցչությունը, բայց այս պարագայում դա անհրաժեշտ է։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի՝ ԵԽԽՎ-ում՝ լիագումար նիստերից դուրս արված հայտարարությանը, նա նշեց․ «Սամադ Սեիդովը խոսեց իր երկրի դեմ կազմակերպված զրպարտչական արշավի մասին, մեղադրեց քաղաքական կոռուպցիայի և էթնիկ ու կրոնական ատելության հարցում, մեղադրեց անդամ երկրներին Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու փորձերի մեջ: Այս բոլոր խոսքերը, կարծում եմ, իսկապես ցավալի են: Պարոն Սամադ Սեիդովը չի փորձել զբաղվել այս բանաձևում շարադրված որևէ հարցով, և դա իսկապես շատ խոսուն է փաստ է»։ Նա հիշեցրեց, որ երկու զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ կապված․ նախկինում որպես զեկուցող, այցելել է Ադրբեջան, բայց թույլտվություն չի ունեցել այցելելու քաղբանտարկյալներին և որևէ հասանելիություն չի ունեցել այն անձանց հետ կապված, որոնք համարվում են անհետ կորած։ Փոլ Գավանը հիշեցրեց Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը, երբ ադրբեջանական պատվիրակությունը պնդում էր, որ կա ազատ և անվտանգ մուտք Լաչինի միջանցք, բայց, երբ ինքն այդ մուտքը խնդրել է, ասել են, որ չի կարող մուտք գործել։ Ամփոփելով՝ Փոլ Գավանն ասաց․ «Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը և կաշխատի այս Վեհաժողով վերադառնալու ուղղությամբ, կաշխատի այնպես, որ հարգի այն սկզբունքները, որոնք այս վեհաժողովը պաշտպանում է»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:22 - 25 հունվարի, 2024
Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը. Մորգենս Ենսեն
 |1lurer.am|

Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը. Մորգենս Ենսեն |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը: ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունենալով` այս մասին նշել է ԵԽԽՎ-ում Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակության անդամ, Ադրբեջանի հարցով զեկուցող Մորգենս Ենսենը: «Խիստ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի կարողությունները՝ անցկացնելու ազատ և արդար ընտրություններ, իրականացնելու իշխանության ճյուղերի տարանջատում, հիմնելու անկախ դատական համակարգ, ինչպես նաև հարգելու մարդու իրավունքները, ինչպես նշված է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ փաստաթղթերում: Ադրբեջանում դեռևս կա 254 քաղբանտարկյալ: Կառավարության քննադատներին հետապնդելու խնդիրն այդպես էլ չի լուծվել՝ չնայած ընդունված բանաձևերին: Կտտանքների և տանջանքների աղաղակող դեպքերի մասին տեղեկություններ կան Ադրբեջանից, հատկապես այսպես կոչված Թարթառի գործի առնչությամբ: Խիստ մտահոգիչ են նաև հետապնդումները լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ: Իմ գործընկեր Շվաբեն շեշտել էր նաև ԼՂ հարցը, որին անդրադարձ կա ԵԽԽՎ ընդունած բանաձևերում: Պետք է շեշտել նաև ԵԽ հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին: Մեր մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչները չեն կարողացել այցելել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին: Ավելին՝ Ադրբեջանը չի հրավիրել ԵԽԽՎ-ին նախագահի արտահերթ ընտրության ընթացքում իրականացնել դիտորդական առաքելություն՝ չնայած ունի նման պարտավորություն: Ի վերջո, Ադրբեջանը չի համագործակցել մեր երկու զեկուցողների հետ, որոնք այդպես էլ չեն կարողացել այցելել Լաչինի միջանցք»,- նշել է նա:
22:05 - 24 հունվարի, 2024
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։ Վեհաժողովը հիշատակում է նաև 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։ Վեհաժողովը խիստ ափսոսում է, որ չի հրավիրվել հետևելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանն ունի հրավերը ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։ Վեհաժողովը մտահոգված է նաև, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ»,- գրել է նա։
21:36 - 24 հունվարի, 2024
Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն՝ ի նշան բողոքի
 |tert.am|

Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն՝ ի նշան բողոքի |tert.am|

tert.am: Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։ «ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը։ ԵԽԽՎ-ն այսօր պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների (հավատարմագրերի) ճանաչումից։ ԵԽԽՎ-ն այս սադրիչ հարձակումը պատճառաբանում է նրանով, որ իրենց դիտորդները չեն հրավիրվել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։ Իրականում ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին ինքնիշխանության վերականգնումից հետո։ Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ,-  ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։
18:27 - 24 հունվարի, 2024
Կիպրոսի նախագահը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
 |1lurer.am|

Կիպրոսի նախագահը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին: «Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, փոխկապակցվածության բարձրացմանը: Նախագիծը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի երկրների և նրա սահմաններից դուրս բարգավաճման, կայուն խաղաղության և համագործակցության մեջ: Ի՞նչ դիրքորոշում ունի Կիպրոսն այդ նախագծի մասին»,- հարցրել է Ղազարյանը: Ի պատասխան՝ Խրիստոդուլիդիսը նշել է. «Դրական ենք գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Կիպրոսը սատարում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
20:28 - 23 հունվարի, 2024
Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա |azatutyun.am|

Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ Միյատովիչը նախ հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում, ապա շեշտել, որ մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության ընթացքում։ Նա կոչ արել է կողմերին` հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար: «Ընդամենը մի քանի օր առաջ ես հրապարակեցի դիտարկումներ Հայաստան և Ադրբեջան այցից հետո, այդ թվում` Ադրբեջանի Ղարաբաղի մարզ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղի տարածաշրջան: Ես ընդգծել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է», - ասել է հանձնակատարը։
10:45 - 23 հունվարի, 2024
ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու գործընթաց է սկսել
 |azatutyun.am|

ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու գործընթաց է սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու գործընթաց է սկսել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ է քվեարկել սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեի առաջարկությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Շվաբեն իր առաջարկությունը պատճառաբանել է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, որը «հակասում է Եվրոպայի խորհրդի սկզբունքներին»։ Գերմանացի պատգամավորը նաև նշել է, որ ադրբեջանցի պատվիրակների լիազորությունները պետք է սահմանափակվեն, քանի որ Բաքուն 2023 թվականին չի թույլատրել ԵԽԽՎ զեկուցողներին այցելել Լաչինի միջանցք։ «Հարցը փոխանցվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողով, որը վերջնական որոշում կայացնելու համար 24 ժամ ունի», - տեղեկացնում է «Թուրան»-ը։
19:04 - 22 հունվարի, 2024
Ֆրանսիան այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին
 |1lurer.am|

Ֆրանսիան այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում մեր երկու պատվիրակությունների միջև հաստատված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Հայաստանանպաստ գործունեության համար Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաև 97 պատգամավորից բաղկացած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին, որի ակտիվ անդամ է նաև Բերտրան Բուիքսը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող և ամրապնդվող հարաբերություններին,  Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների անշեղորեն իրականացմանը: Բերտրան Բուիքսի խոսքով՝ ոգեշնչող է, որ ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձությունների՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է և տեսանելի: ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարևոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը: Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ֆրանսիացի հյուրը վերահաստատել է՝ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը և այս դժվարին պահին Հայաստանի կողքին է:
15:28 - 11 դեկտեմբերի, 2023