Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում
 |armenpress.am|

Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը  քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի գլխավոր բանախոսներն էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը եւ Լիբերտաս 2020 նախագծի ներկայացուցիչ, իրավունքի եւ հիմնախնդիրների կարգավորման Covcas կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։ Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչեւն ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը միշտ կոչ է արել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, իսկ ռազմագերիներն ու պահվող անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։ «Չնայած վերջին շրջանի դրական քայլերին՝ որոշ ռազմագերիների փոխանակմանը, անելիք դեռ շատ կա։ Այդ իսկ պատճառով հարցը պետք է օրակարգում պահել եւ ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Կովաչեւը։ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ հարցն առկախ է եւ թունավորում է միջավայրը։ «Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձիք բանտարկյալ չեն, գերի են։ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է՝ բոլոր ռազմագերիները պետք է փոխադարձաբար վերադարձվեն»,- ասաց Բալայանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարեւորեց հարցն օրակարգում պահելը։ Կիրակոսյանի խոսքով՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու միջազգային գործիքակազմը սահմանափակ է, եւ սրա ֆոնին Ադրբեջանն այսպես կոչված ահաբեկիչների նարատիվն է առաջ տանում՝ շինծու դատական գործեր առաջ քաշելով։ «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, խոսելով իրենց ձեռքի տակ եղած փաստերի մասին, նշեց, որ նախադեպը չունեցող դաժան չարչարանքների են ենթարկվում հայ ռազմագերիները։ Պապուաշվիլիի խոսքով՝ հայ ռազմագերիներն իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորություն չունեն։ «Ադրբեջանում որեւէ իրավապաշտպան չցանկացավ ստանձնել հայ ռազմագերիների պաշտպանությունը», - նշել է Պապուաշվիլին։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը եւս նշեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին կտտանքների ենթարկելն ու նրանց հոգեբանական տառապանքներն ակնհայտ իրականություն են։ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսն իր հերթին շեշտադրեց՝ Բաքվում հայ ռազմագերիների վերաբերյալ բոլոր դատական գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլ հենց Ադրբեջանի սահմանադրությանը։ «Ալիեւի համար կարեւոր է ցույց տալ, որ ինքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը վերցրեց, այլեւ պատժում է բոլորին», - ասաց Յունուսը։ Բանախոսներից Հիլդա Չոբոյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է քաղաքական նպատակների համար եւ պետք է դրա դեմն առնել։ Չոբոյանը կոչ արեց միանալ ռազմագերիների ազատության համար իր կազմակերպության սկսած արշավին։          Համաժողովի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց Անդրեյ Կովաչեւին նախաձեռնության համար եւ նշեց, որ նմանատիպ քննարկումների ժամանակ հնչած գաղափարները վաղ թե ուշ գործնական քայլի են վերածվում։ Դեսպան Բալայանը եւս շնորհակալություն հայտնեց Հայաստանի հարցերով զեկուցողին ԵԽ այս նստաշրջանում Հայաստանին ցուցաբերած ակտիվ աջակցության համար։
12:17 - 20 մարտի, 2024
Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ ‘The future of Via Carpathia - Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով շնորհակալություն հայտնեց սույն միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրեց ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերին ներգրավելու ակնկալիքները։ Ցուցադրվեց «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվեցին ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։ Վ․Սարգսյանն անդրադարձավ կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։
09:22 - 20 մարտի, 2024
Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ նշելով, որ  Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ հնարավոր թիրախային և անհատական պատժամիջոցներն իրապես կարող են զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար։ Հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների առումով Ադրբեջանի դերը մեծացել է աշխարհում։ Նման իրողությունները գուցե ներշնչել են Իլհամ Ալիևին, որ էներգետիկ ռեսուրսների մատակարարման միջոցով հնարավոր է ստիպել Եվրոպային աչք փակել այն ռասիստական, ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Եվրախորհրդարանի բանաձևը հռչակում է նաև, որ հնարավոր են թիրախային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։ Սա իրապես կարող է զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար, սակայն արդարացի կլիներ, որպեսզի ադրբեջանական բռնատիրական և ցեղասպան վարչակարգը պատժվեր արդեն իսկ գործված հանցանքների համար։ Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Եկել է խոսքից գործին անցնելու և մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը։ Այնուհանդերձ, մենք կրկին կոչ ենք անում ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում»։
14:19 - 17 մարտի, 2024
Եվրախորհրդարանի բանաձևում մի կետ կա, որը բխում է Հայաստանի շահերից. արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին. Օսկանյան
 |tert.am|

Եվրախորհրդարանի բանաձևում մի կետ կա, որը բխում է Հայաստանի շահերից. արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին. Օսկանյան |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանի որոշման մեջ եթե կա մի կետ, որը գործնական նշանակություն ունի մեզ համար, դա 14-րդ կետն է, որը կոչ է անում  Ադրբեջանին նստել բանակցությունների արցախահայության հետ, նրանց ղեկավարության հետ և միջազգային ներկայությամբ ապահովել նրանց վերադարձի խնդիրը իրենց տները, իրենց հողը։ Ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր էջում հրապարակած տեսանյութում։ «Ուրեմն մենք սա արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին, ոնց որ դա գոյություն չունի և փորձում ենք այդ փաստաթուղթը թափահարել որպես Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վկայական: Հերիք է խաբել այս ժողովրդին, այս բանաձևում մի կետ կա, որը Հայաստանի շահերից է բխում, դա 14-րդն է: Չգիտեմ՝ Հայաստանի արտգործնախարարը կարդացե՞լ է այս փաստաթուղթը:  Բայց ԱԺ-ում իրեն տրված հարցերից կարծես թե ինքը տեղյակ չի: Հասկանում եմ՝ մի բան եք որոշել դուք, բայց դա ձեր որոշումը չէ: Այսօր մի հատ շանս կա արցախահայության իրենց տները վերադառնալու հարցը իրականութուն դարձնել: Եթե Հայաստանի իշխանությունները մտափոխվեն կամ նոր իշխանություններ լինեն, որոնք այս հարցը օրակարգ կբերեն հենց հենվելով Եվրախորհրդարանի այդ բանաձևի դրույթների հիման վրա»,- ասել է Օսկանյանը։
21:10 - 16 մարտի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը |armenpress.am|

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևը։ «Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները ՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»,- նշված է գրառման մեջ: Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 14-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։  
17:44 - 14 մարտի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին |tert.am|

tert.am: Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունվել է «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, թե «այն ոչ միայն անհիմն և կողմնակալ է, այլև Ադրբեջանի հետ կապված երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ է»։ «Չնայած բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակությունն է, որի ընթացքում բոլոր փաստերը կեղծվում են», - ասել է Հաջիզադեն՝ պնդելով, թե «բանաձևում պարունակվող անհեթեթ և վիրավորական հայտարարությունները հստակ ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության»։«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով», - ասել է Հաջիզադեն:
12:05 - 14 մարտի, 2024
Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան
 |news.am|

Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան |news.am|

news.am: Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթը ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձեւը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը: Նաեւ աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ջանքերին: Այս բանաձեւով եվրախորհրդարանն արձանագրել է Հայաստանիձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի միջազգային ընկալման համար: Բանաձեւը մեջբերել է անցած տարի հոկտեմբերի 17-ին  Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է այնգան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի ՝ արձանագրելով, որ եթե Հայաստանը կցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն»,-ասաց նա: Փաշինայնը ողջունելով Եվրոպական խորհրարանի բանաձեւը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում քննարկման առարկա պետք է դառնա. «Սա եւս մեկ առիթ է քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը եւ հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը: Միաժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
11:29 - 14 մարտի, 2024
Եվրոխորհրդարանը ընդունեց  ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը |armenpress.am|

Եվրոխորհրդարանը ընդունեց ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձեւում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում եւ ընդունում են ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելուն միտված Հայաստանի վճռական ցանկությունը եւ կոչ անում Եվրամիության գործադիր մարմիններ Եվրոպական Հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին՝ դրական արձագանքել այս ցանկությանը եւ շարունակել իրականացնել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր համաձայնեցված օրակարգը՝ ընդգծելով համագործակցության հավակնոտ համատեղ առաջնահերթությունների ակտիվ հետապնդման անհրաժեշտությունը։ Բանաձեւում նշված է, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Եվրախորհրդարանականները համոզված են, որ եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։ ԵԽ պատգամավորները ընդունված բանաձեւով ԵՄ գործադիրին կոչ են անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության մեծացման հարցում, ոչ միայն տնտեսական գործընկերության, այլեւ քաղաքական երկխոսության, ոլորտային ինտեգրման եւ անվտանգության ոլորտում համագործակցութան հարցում։ Բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաեւ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու՝ իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձեւը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ եւս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։ Բանաձեւն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Բանաձեւն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման կարեւորությանը եւ լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու եւ պղծվելու առնչությամբ։ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։ Բանաձեւը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, ովքեր շարունակում են ադրբեջանական կալանքի տակ մնալ։ Ինչպես նաեւ կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։ Հիշեցնելով, որ Հայաստանը վերանայում է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին դրական արձագանքել Հայաստանի  Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով իրեն աջակցությունն ցուցաբարելու խնդրանքին։ Բանաձեւում շեշտադրվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Բանաձեւը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, սահմանների սահմանազատման վրա՝ հիմնված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի համապատասխան քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին։    Բանաձեւն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմանը` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր և կոչ է անում երկու կողմերին լիովին հավատարիմ մնալ հիմնախնդրի տեւական և խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով հասնելուն։   Բանաձեւում անդրադարձ կա նաեւ ԵՄ որոշ պաշտոնյաների եւ կառույցների հայտարարությունների տոնայնությանը, որոնք շնորհավորում էին նախագահ Ալիևին վերընտրվելու համար՝ չհիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը, հատկապես, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար։  
21:26 - 13 մարտի, 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին կոչ անելով Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Միությունը վստահություն է հայտնել, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում։ Հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների առումով Ադրբեջանի դերը մեծացել է աշխարհում։ Նման իրողությունները գուցե ներշնչել են Իլհամ Ալիևին, որ էներգետիկ ռեսուրսների մատակարարման միջոցով հնարավոր է ստիպել Եվրոպային աչք փակել այն ռասիստական, ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Եվրախորհրդարանի բանաձևը հռչակում է նաև, որ հնարավոր են թիրախային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։ Սա իրապես կարող է զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար, սակայն արդարացի կլիներ, որպեսզի ադրբեջանական բռնատիրական և ցեղասպան վարչակարգը պատժվեր արդեն իսկ գործված հանցանքների համար։ Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Եկել է խոսքից գործին անցնելու և մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը։ Այնուհանդերձ, մենք կրկին կոչ ենք անում ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում»։
20:19 - 29 փետրվարի, 2024
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
 |armenpress.am|

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։  Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով կոչ են անում ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես նաեւ կասկածի տակ են դնում 2024 թվականին COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի համապատասխանությունը, մինչդեռ երկիրը ծրագրում է հաջորդ տասնամյակի ընթացքում իր հանածո վառելիքի արտադրությունն ավելացնել մեկ երրորդով։ Խորհրդարանականների կարծիքով՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգները լուրջ անհանգստության պատճառ են հանդիսանում և ցույց են տալիս տարածաշրջանում ԵՄ ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։ Զեկույցում կոչ է արվում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանն (ԵԱԳԾ) աջակցել երկու կողմերին պատմական խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, ինչպես նաեւ կոչ է անում կողմերին եւ միջազգային հանրությանը, զգոն մնալ և մերժել դրսից եկող ցանկացած փորձ և սադրանք, որն ուղղված է երկու երկրներին թույլ չտալու հասնել կայուն խաղաղության համաձայնագրի։ Եվրախորհրդարանը մտահոգված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները մնում են փխրուն, այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է աջակցի և խրախուսի երկու կողմերին այս նպատակին հասնելու ճանապարհին, այդ թվում՝ առաջարկելով ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման հեռանկար, եթե նրանք որոշեն գնալ այդ ճանապարհով։ Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը՝ նվազեցնելով միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած և սահմանամերձ շրջաններում՝ նվազեցնելով բնակչության համար ռիսկերի մակարդակը։ Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Կոչ է արվում ԵԱԳԾ-ին պատրաստ լինել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքի (European Peace Facility-EPF) միջոցով, որպեսզի Հայաստանը վերանայի իր ներկայիս ռազմական դաշինքները, քանի որ դա կամրապնդի Հայաստանի ճկունությունը անվտանգության, անկախության և ինքնիշխանության ապահովման համատեքստում: Եվրոպական խորհրդարանն այս զեկույցով խնդրում է ԵԱԳԾ-ին, որպեսզի վերջինը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ անվտանգության ու պաշտպանության ենթակոմիտեին գաղտնի ռեժիմով տրամադրի տեղում իրավիճակի մասին առաքելության զեկույցները։
16:39 - 29 փետրվարի, 2024
Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել՝ ԵՄ-ին կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել՝ ԵՄ-ին կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնցում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև , որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում: Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները», - գրել է նա։
10:03 - 29 փետրվարի, 2024
Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի ուղի դեպի եվրոպական ապագա. Վիոլա ֆոն Կրամոն
 |1lurer.am|

Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի ուղի դեպի եվրոպական ապագա. Վիոլա ֆոն Կրամոն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը: «ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածում գրված է, որ ցանկացած եվրոպական երկիր, որը հարգում է մեր արժեքները, կարող է դառնալ ԵՄ անդամ, և Հայաստանն էլ իրապես եվրոպական երկիր է՝ իր արժեքներով, մշակույթով և, վստահ եմ՝ ապագայով: Մենք պետք է պաշտպանենք Հայաստանի ժողովրդավարությունը: Դժբախտաբար, տարածաշրջանում Հայաստանի գոյությունը երաշխավորված չէ: Հայաստանին հետևում կանգնած Ռուսաստանը կանաչ լույս վառեց էթնիկ զտմանը Լեռնային Ղարաբաղում: Եվրամիությունը պետք է Հայաստանին առաջարկի ուղի դեպքի եվրոպական ապագան՝ երաշխավորելով անվտանգություն և բարգավաճում: Սա կլինի պատմական արդարության դրսևորում: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց պետք է անել առաջին քայլերը: Վիզայի ազատականացում հայերի ազատ ճանապարհորդության համար, տնտեսական խոր ներգրավում, պետք է արագացնել անձնական և սոցիալական կապերը, որոնք կապահովեն, որ հայերի հաջորդ սերունդները քաղեն եվրոպական օգուտները: Ավելի կարևոր է, որ մենք հասկացնենք Ադրբեջանի նախագահին, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դաժան հետևանքներ կունենա: Մենք թույլ չենք տա ևս մեկ բռնի հարձակում՝ եվրոպական սահմանների վերաձևավորման համար»,- շեշտել է գերմանացի պատգամավորը:
13:55 - 28 փետրվարի, 2024
ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնեն
 |tert.am|

ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնեն |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, հայտնում է dw.com-ը։«Մենք ականատես ենք ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում պատմական պահի. այդ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը, որը մասնակցել է բանավեճին:Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքականության ընտրությունը։Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները նրա տնտեսության մեջ:«Առջևում գտնվող ճանապարհը կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգային կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ ժամում», - զգուշացրել է եվրահանձնակատարը:
12:00 - 28 փետրվարի, 2024
Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ զգան, որ իրենք ողջունվում են: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։ Հարցին, թե արդյոք խոչընդոտներ կա՞ն, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսություն սկսի վիզաների ազատականացման շուրջ, պատգամավորը պատասխանել է, որ Եվրախորհրդարանը չէ, որ կարող է արգելափակել կամ մինչ այժմ արգելափակել է այդ գործընթացը։ Նա մանրամասնել է, որ այդ խնդիրը միշտ եղել է Եվրոպական խորհրդում։ Վիոլա Ֆոն Քրամոնն ասել է, որ Հայաստանի դիվանագետները պետք է այդ հարցով որոշակի աշխատանքներ տանեն ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը հատկապես որ երկրների մասին է։ Նա նշել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում արմատացած մտահոգություններ կան Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցում։  
10:07 - 23 փետրվարի, 2024
Սա հրաշալի հիմք է Հայաստան-ԵՄ համագործակցության համար․ Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին միանալու առթիվ
 |armenpress.am|

Սա հրաշալի հիմք է Հայաստան-ԵՄ համագործակցության համար․ Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին միանալու առթիվ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին՝ Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Պատգամավորն այս առիթով գրառում է կատարել X սոցիալական հարթակի իր էջում: «Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Սա երկրի՝ օրենքի գերակայության նկատմամբ ունեցած հանձնառության հստակ նշան է և հրաշալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- եզրափակել է նա: Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։
15:03 - 07 փետրվարի, 2024
Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը
 |1lurer.am|

Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը |1lurer.am|

1lurer.am: v> Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը: «Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին: Երբ Ադրբեջանում էի, այդ երկրի իշխանությունների հետ խոսեցի մտահոգություններիս մասին, այն է՝ ինչպես են պաշտպանելու տեղահանվածների գույքը և երաշխավորելու, որ մարդիկ վերադառնան:   ԵԽ մանդատի շրջանակում կանենք հնարավորը։ Հարկավոր է նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել։ Ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանն արժանապատվորեն կապահովի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող անձանց անվտանգությունը»,- նշել է Բուրիչը:
20:45 - 25 հունվարի, 2024