Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ բողոքի նոտա է հղվել Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ։
Ադրբեջանը պահանջել է Եվրամիությունից զերծ մնալ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող, ներքին գործերին միջամտող, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող կողմնակալ քայլերից»։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը։ ԵԽ-ն վերահաստատել է նաև իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։
comment.count (0)