Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան |tert.am|

ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան |tert.am|

tert.am: Երեկ կամ նախորդ օրը Ազգային ժողովում խոսք գնաց, ինչն ինձ համար շատ զարմանալի էր, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանն անցնում են: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ այդ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ: Պարո՛ն մարզպետ, սրա հետ կապված ի՞նչ ինֆորմացիա կարող եք ասել, այսինքն՝ այդտեղ ինչ-որ խնդիր կա՞, խնդիր է ծագե՞լ կամ ծագո՞ւմ է այնտեղ»,- ասաց նա։   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո մինչև սահմանի վերջնական կահավորումը, այսինքն՝ փշալարի անցկացումը, մի քանի նմանատիպ դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձվել են:   «Սա ժողովրդի կողմից ուշադրության կենտրոնում չի, որովհետև բոլոր դեպքերը դրական լուծում են ստացել»,- ասաց նա։ Փաշինյանը միջամտեց՝ ասելով, այսինքն՝ դեպքը տեղի է ունեցել, դրական լուծո՞ւմ է ստացել, դա լավ պատասխան չէ։ «Այսինքն՝ ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել»,- հետարքրքվեց վարչապետը: Մարզպետը նշեց, որ դեպքերը մինչև փշալար անցկացնելն են գրանցվել: Փաշինյանն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեց՝ կահավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են, արդյոք դեռ ընթացքի մեջ են: «Պարո՛ն վարչապետ, կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերի տեղադրելու պահը։ Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- ասաց Աբազյանը:
13:52 - 15 նոյեմբերի, 2024
Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացմանը կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան |1lurer.am|

Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացմանը կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին։ «Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից, և տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլ ներկայացվել է ՊԵԿ-ի կողմից։ Իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը մեզ ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի՝ առանձնացրել էինք տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Սույն նախագծով առաջարկում ենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռարկատիրության աջակցության ծրագրում ավելացնել նոր միջոցառում, այն է՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման ծրագիր, որի իրականացման համար հատկացնել 300 մլն ՀՀ դրամ։ 300 մլն դրամ բյուջեն հավասարաչափ բաշխվում է 3-րդ և 4-րդ եռամսյակների միջև, իսկ շահառուների պլանավորվող թիվը կազմում է շուրջ150»,- նշեց նա։
11:54 - 03 հոկտեմբերի, 2024
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
12:22 - 28 սեպտեմբերի, 2024
Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք. փոխվարչապետ
 |news.am|

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք. փոխվարչապետ |news.am|

news.am: Տավուշում սահմանազատման հարցը բավական քննարկված է, այդ թվում հանրայնորեն. Գործընթացն ամբողջությամբ հրապարակային է, թե իրավական մասը, թե փաստացի կատարումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ այդ գործընթացմն ամբողջությամբ օրինական է. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը եւ ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք, որ որեւէ հակասություն չկա գործընթացում: Սահմանաատման գործընթացը եւ դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատօպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան: Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա: Դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք կանոնակարգի հետ կապված»,-ասաց նա: Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը շոշափվե՞լ է, նա պատասխանեց. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետեւ ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր եւ հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»:
09:47 - 27 սեպտեմբերի, 2024
Բերդի նախկին ղեկվարը, կինն ու որդին հրավիրվել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

Բերդի նախկին ղեկվարը, կինն ու որդին հրավիրվել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանին ու ընտանիքի անդամներին 2024թ․ սեպտեմբերի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Հ․ Մանուչարյանին պատկանող գույքն ուսումնասիրվել է, կազմվել է ամփոփագիր: Բերդ համայնքի նախկին ղեկավարին, կնոջը՝ Նաիրա Մանուչարյանին, որդուն՝ Անուշավան Մանուչարյանին դատախազություն են հրավիրել՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում: Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել կամ ինչ դրամային պահանջ ունի։ Պատճառաբանում են, թե շահագրգիռ անձինք կարող են պարզաբանումներ, ապացույցներ ներկայացնել, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի կամ չափերի փոփոխության։ Հետևաբար, ձեռնպահ են մնում ցանկը նախապես հրապարակելուց։ Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանի և որդու նկատմամբ իրականացվում է նաև քրեական հետապնդում։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ քննության։  Ըստ մեղադրանքի՝ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը չի կանխել իր որդու՝ Անուշավան Մանուչարյանի կողմից Բերդ քաղաքի Խորենացի փողոցում գտնվող, իրեն պատկանող հողամասում մոտ 240 քմ մակերեսով եռահարկ առանձնատուն, դրան հարակից ավտոտնակ և ծածկ ինքնակամ կառուցելը։  Մասնավորապես՝ 2015թ.-ից տեղեկացված լինելով որդու կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շուրջ 3 մետր բարձրությամբ, 105քմ մակերեսով պարսպի կառուցման, այնուհետև` 2016թ.-ին շուրջ 750քմ մակերեսով առանձնատան կառուցման վերաբերյալ, որպես համայնքի ղեկավար միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և, անձնական շահագրգռվածությունից ելնելով, որդու նկատմամբ պատասխանատվության միջոց չի կիրառել։ Այնուհետև, որդու դիմումի հիման վրա, նրան տրամադրել է արդեն իսկ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, ապօրինի կառուցված պարսպի և շինության կառուցման շինթույլտվություն։ Մեղադրանքի համաձայն՝ Հարություն Մանուչարյանը մի շարք այլ անձանց հետ կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ՝ շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը, թե իբր Տավուշի մարզի Բերդ համայնքի Խորենացի փողոցում կառուցապատումն իրականացվել է 14.05.2017թ.-ից մինչև 14.10.2019 թվականը՝ տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա։  Նույն օրը կազմել և իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է «Շահագործման թույլտվության» ակտը, տրամադրել է որդուն, որի հիման վրա վերջինս դիմել է Կադաստրի կոմիտե և ապօրինի կառուցված շենք-շինությունների համար ստացել է սեփականության վկայական։ Կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետևանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա մոտ 1 մլն 198 հազ․ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
12:33 - 05 սեպտեմբերի, 2024
Լոռու մարզպետը մանրամասներ ներկայացրեց ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների մասին |armenpress.am|

Լոռու մարզպետը մանրամասներ ներկայացրեց ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների մասին |armenpress.am|

armenpress.am: Ընթացիկ տարվա մայիսին հեղեղումներից տուժել է Հայաստանի Լոռու մարզի 6 խոշորացված համայնքի 1140 բնակիչ։  Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։   «Մասնակի կամ ամբողջովին վնասվել է 251 բնակելի անհատական տուն ու բնակարան։ Տուժել է նաև 124 տնտեսվարող։ Բացի անշարժ գույքից, վնասվել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 166»,-մանրամասնեց Ղազարյանը՝ հավելելով, որ հեղեղումների հետևանքով մեծ վնասներ են պատճառվել նաև գյուղատնտեսությանը՝ տնամերձ այգիներին, մի շարք բնակավայրերում էլ գետը քշել է տնամերձերում պահվող անասուններին։ Մարզպետի գնահատմամբ՝ ահռելի են եղել  ենթակառուցվածքների վնասների ծավալները․ մոտ 42 հատվածներում ճանապարհները մասնակի կամ ամբողջությամբ վնասվել էին, ամբողջությամբ վնասված ճանապարհները 5-ն են։ Մասնակիորեն վնասվել էին նաև 20 կամուրջ, իսկ 4 ավտոմոբիլային կամուրջ ավերվել էին ամբողջությամբ։  Ղազարյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մի շարք գերատեսչությունների ու մեծաթիվ շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և սկզբնական շրջանում բազմաթիվ խնդիրներ են լուծվել։ Արագորեն վերականգնվել է երկաթուղու աշխատանքը։ Ներկայում բացի 2 ճանապարհահատվածից, ամբողջությամբ վերականգնված է երկկողմանի երթևեկությունը մյուս վնասված ճանապարհներին։  «Նշված ճանապարհները դեռևս գրունտային են, սակայն դրանք ամբողջ ծավալով չեն վերանորոգվում, որովհետև անհրաժեշտ է ուսումնասիրել գետի հուները և հայտնաբերել այն «սև կետերը», որոնք որոշակի առումով բերեցին նման աղետի։ Ուսումնասիրությունից հետո կարող ենք և հենապատերը կառուցել և դրանից հետո հիմնանորոգել նշված ճանապարհահատվածները»,-պարզաբանեց մարզպետը։ Անդրադառնալով կամուրջների վերականգմանը՝ Ղազարյանը հայտնեց, որ ներկայում Ախթալայում ավելի մեծ թողունակությամբ կամուրջ է կառուցվում, որն անցանելի կլինի ավելի տարողունակ բեռնատարների համար։ Ախթալայի կամրջի բացումը տեղի կունենա մոտակա օրերին։  Առաջիկայում կավարտվեն նաև մի քանի այլ կամուրջների վերականգնման աշխատանքները։   
11:47 - 03 սեպտեմբերի, 2024
Հաստատվել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել մինչև սեպտեմբերի 6-ը. ՆԳՆ

Հաստատվել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել մինչև սեպտեմբերի 6-ը. ՆԳՆ

Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նիստը կազմակերպվել էր տնտեսվարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։ Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։ Ընդգծվել է, որ ամփոփ տվյալները փաստացի տուժած տնտեսվարողների տվյալներն են, իսկ աջակցություն տրամադրելու հարցը պետք է որոշի էկոնոմիկայի նախարարությունը՝ ստուգելով աջակցության տրամադրման համար Կառավարության կողմից սահմանված՝ տնտեսվարողներին ներկայացվող պահանջները։ Հանձնաժողովն արձանագրել է, որ հաստատված տվյալները կտրամադրի էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով Կառավարության կողմից սահմանված չափանիշները։
17:33 - 30 օգոստոսի, 2024
Կիրանցում փոխհատուցումը համաչա՞փ է եղել. Սաքունցի գրասենյակը դիմել է դատարան
 |azatutyun.am|

Կիրանցում փոխհատուցումը համաչա՞փ է եղել. Սաքունցի գրասենյակը դիմել է դատարան |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը կորոշի՝ արդյոք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել, թե քանի մարդու ու ինչ չափով է փոխհատուցում տալիս կիրանցիներին, որոնք գույք են կորցրել Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման արդյունքում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դատի տվել կառավարությանը, որ մերժել է փոխհատուցման մասին տվյալներ տրամադրել, պատճառաբանելով, թե տեղեկությունները գաղտնի են։ «Սեփականության իրավունքի խախտման կամ սահմանափակման դիմաց փոխհատուցման չափը մեզ համար հասկանալի չէ, այսինքն՝ վերջին հաշվով այդ գումարը պետական բյուջեից վճարվել է քաղաքացիներին, մենք որպես հարկատուներ չիմանա՞նք՝ մեր գումարը ողջամիտ չափերով է տնօրինվել, նպատակայնություն ինչումն է։ Չափորոշիչը, թե ինչ չափանիշների հիման վրա են որոշել գումարի չափը, շատ կարևոր է ոչ թե այդ մարդկանց տեսակետից, այլ մնացած հանրության տեսակետից», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։ Արթուր Սաքունցն ասում է՝ մարդու իրավունքներին վերաբերող որևէ տեղեկություն չի կարող գաղտնի լինել. - «Տեղեկատվության չտրամադրելն այն հիմնավորմամբ, որ նա հանդիսանում է պետական գաղտնիք, բավարար չէ, որովհետև ամեն մի կոնկրետ տեղեկատվության դեպքում պետք է ոչ միայն սահմանափակվել՝ որակելով այն գաղտնիք, այլ պետք է հիմնավորել, թե ինչն է նրա գաղտնիությունը»։ Կառավարության պատասխանից պարզ չէ՝ փոխհատուցումների մասին տվյալները պետական, թե անձնական գաղտնիք են համարել։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատությանն» ասել էր, թե որոշումը գաղտնի է, որովհետև այստեղ «պետական սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր են»։ Օրեր անց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում սահմանազատումից բացի, որոշումը գաղտնի պահելու մեկ այլ փաստարկ էր բերել։ «Դուք չպետք է վստահ լինեք, թե գիտեք՝ ինչ է տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերով, որովհետև այդ ծրագրերն իրականացվում են գաղտնի որոշումներով, և որոշումները գաղտնի են, որովհետև դրանք պարունակում են անհատական տվյալներ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Սաքունցը հակադարձում է՝ հանրությունը պետք է տեղյակ լինի՝ որքանով է համաչափ տրվել փոխհատուցումը, հատկապես որ կառավարությունը հայտարարել է՝ սահմանազատման գործընթացը շարունակական է լինելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Մյուս բնակավայրերի բնակիչները պետք է տեղյակ լինեն՝ ինչ է իրենց սպասվում, ասում է Արթուր Սաքունցը։    
17:10 - 28 օգոստոսի, 2024
Կբարելավվի Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակը

Կբարելավվի Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակը

Կառավարության նիստում ընդունվել է որոշում, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու, երթևեկության անվտանգությունը ապահովելու և Հայաստանի ճանապարհային ցանցի անընդհատությունը պահպանելու համար: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 2,475.0 հազ. դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ վերը նշված կամուրջների վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և դրանց փորձաքննության համար:
15:59 - 22 օգոստոսի, 2024
Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր |azatutyun.am|

Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծված 12 կիլոմետրանոց հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են, սահմանային սյուներ ու բարձր՝ քողակող պատեր։ Տարածքում սահմանափակված են նկարահանումները, բայց ոստիկանական հսկողություն այլևս չկա։ Քանի դեռ հին, Կիրանցի արդեն Ադրբեջանին անցած ճանապարհը փակվում էր, սահմանային պատը՝ կառուցվում, պարեկներ էին հսկում գյուղի մուտքերը։ Այժմ նոր ճանապարհի կառուցումն ավարտվել է, ցուցանակներն ու ճանապարհային նշանները տեղադրված են, ելումուտն էլ ազատ է։ Կիրանցի նոր գծված սահմանին ամենամոտ երեք տներում սակավախոս են մարդիկ, այդպես էլ չեն բարձրաձայնում՝ արդյոք Կառավարությունից ստացել են փոխհատուցում։ Մեկի տունն է ամբողջովին անցել Ադրբեջանին, մեկն առանց տնամերձի է մնացել, մյուսի դեպքում էլ՝ սահմանային փշալարը տան բակով է անցնում։ «Դե հիմա, պետական սահման ա, պիտի որ ավելի ապահով լինի, որովհետև ընդգծված սահման ա: Թշնամին էլ ա ստորագրել տակը, որ սա սահման ա պետական, մենք է», - ասաց կիրանցեցիներից մեկը՝ դրական պատասխան տալով «Ազատության» հարցին՝ «սա անվտանգության երաշխիք լրիվ տալի՞ս է». - «Իհարկե, վաղը-մյուս օրը որ խախտի, արդեն պատասխան ա տալու՝ սահմանը ինչի՞ համար ա խախտել: Սրանից առաջ ասում էր՝ անորոշ վիճակ ա, ո՞վ ա ասել սահման ա, իսկ սա արդեն ընդգծված սահման ա»: Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ պետությունը փոխհատուցում տվե՞լ է արդյոք ճանապարհ դարձած տնամերձի համար: «Վերջում ամենամոտիկը ես եմ մնալու ստեղ, հա, անպայման, մինչև կյանքիս վերջը», - հայտարարեց մյուսը: «Ազատության» հարցին՝ «Փաշինյանն ասում էր՝ եթե կուզեք, հրաժարվեք, ես ձեզ փոխհատուցում կտամ, Դուք չհրաժարվեցի՞ք», կիրանցեցին արձագանքեց. - «Մարդ իրա սրբությունից կհրաժարվի՞»: Կիրանցի նորակառույց դպրոցում, որ պատից ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու, շինաշխատանքները գրեթե ավարտված են։ Շինարարները վստահեցնում են, թե սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի շահագործման. - «Ներսը էդքան բան չի մնացել, կհասցնենք, էլի, պրծնենք ոնց որ մինչև ամսվա վերջ: Դեռ մաքրություն ա ներսում կատարվում, որ մաքրությունից հետո արդեն բերելու են գույքերը»: Կիրանցի գործող դպրոցը վթարային է, դեռ տարիներ առաջ էին տեղացիներն ասում, որ այստեղ դասեր կազմակերպելը վտանգավոր է։ Բայց նոր դպրոցն այսօր արդեն հայ - ադրբեջանական նոր սահմանին ամենամոտ շինությունն է, որտեղ սեպտեմբերից 41 աշակերտ դասի կգնա։ Սահմանազատման օրերին Կիրանցի բնակիչներն անհանգիստ էին՝ ինչպե՞ս իրենց երեխաներին սահմանի բերան դպրոց կուղարկեն։ Այսօր շատերը հրաժարվում էին հարցազրույցից, դեռ անորոշ են։ Հեռվից են հետևում՝ ինչպես են դպրոցի արտաքին պատերը դեղին ներկում, բակը կարգի բերում ու ներքին հարդարման աշխատանքներ անում։
17:00 - 20 օգոստոսի, 2024
Ջրհեղեղի հետևանքով անկած գյուղկենդանիների, կորցված կամ վնասված ծառերի համար փոխհատուցում կտրամադրվի |armenpress.am|

Ջրհեղեղի հետևանքով անկած գյուղկենդանիների, կորցված կամ վնասված ծառերի համար փոխհատուցում կտրամադրվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում տուժած բնակչությանը։  Նախագիծը հաստատվել է Կառավարության օգոստոսի 15-ի նիստում։  «Նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև ոչնչացված կամ կորցված ու վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար: Աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «Անի Պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:   Փոխհատուցում կտրամադրվի հետևյալ չափով՝ մեկ գլխի համար՝ ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար և այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ: Մեկ հատի համար՝ ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500 դրամ, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000 դրամ, հնդկահավ՝ 7000 դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 1 հատ հատը՝ 2400 դրամ: Երկրորդ՝ փոխհատուցում կտրամադրվի համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում գնահատված արժեքի 50 տոկոսի չափով: Բացառություն են խոշոր եղջերավոր կենդանիներն ու ծիածանափայլ իշխանի մայրական կազմը, որոնց հաշվառված չլինելու դեպքում փոխհատուցում չի տրամադրվում:  Երրորդ՝ տնամերձ հողամասերի դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում 150 հազար դրամ:   Չորրորդ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակած լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում, անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ մեկ հատի հաշվով՝ աղետի հետևանքով ոչնչացված կամ կորցված պտղատու ծառը՝ 8500 դրամ, աղետի հետևանքով վնասված պտղատու ծառը՝ 1500 դրամ, պտղատու տնկանյութի դեպքում՝ 300 դրամ, 1 քառ. մետրի հաշվով հատապտղի թուփը՝ 450 դրամ, հացահատիկը և հատիկաընդեղեն՝ 1 հա-ի հաշվով՝ 350 հազար դրամ: Հինգերորդ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակած լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում փոխհատուցում կտրամադրվի գնահատված արժեքի 30 տոկոսի չափով: Օրինակ՝ այս պարագայում աղետի հետևանքով ոչնչացված կամ կորցված պտղատու ծառերի դեպքում կլինի 2550 դրամ, կամ մեկ հա հացահատիկը կամ հատիկաընդեղենը՝ 105 հազար դրամ: Աջակցություն ստանալու համար շահառուն պետք է մինչև սեպտեմբերի 6-ը դիմի համայնք՝ նշելով, թե կարգի որ կետին համապատասխան է համարվում տուժած և ներկայացնի  կորուստի վերաբերյալ տեղեկատվություն:  Նախարարը տեղեկացրեց, որ ըստ վնասի նախնական գնահատման արդյունքների՝ կորցված կամ անկած խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը շուրջ 400 գլուխ է, թռչուններ, ճագարներ և այլն՝ 2413, ոչնչացված կամ կորցված բերքատու ծառերն այս պահին 10 հազար 248-ն են, ոչնչացված ցանքատարածությունները՝ 25.1 հա:   
12:58 - 15 օգոստոսի, 2024