Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

ԱՄՆ-ից Հայաստան արտաքսման ենթակա մոտ 2000 հայաստանցիների մասին տվյալներ կան. Զարեհ Սինանյան |armenpress.am|

ԱՄՆ-ից Հայաստան արտաքսման ենթակա մոտ 2000 հայաստանցիների մասին տվյալներ կան. Զարեհ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նոր ղեկավարությունը որոշում է կայացրել երկրից վտարել անօրինական այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում բազմաթիվ հայեր կան։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ներկայում մոտ 2000 անձի տվյալներ գիտեն։  «Գիտենք 2000 անձի առկայության մասին, սակայն կարծում եմ, որ այդ թիվը նկատելի մեծ է։ Սա, ըստ երևույթին, առաջին խումբն է։ Թե նրանցից քանիսն են արտաքսվել Հայաստան, մենք դրանք իմանալու ոչ գործառույթներն ունենք, ոչ մեխանիզմները։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չունեն կարգավիճակ, իրավունք ԱՄՆ-ում գտնվելու համար։ Այդ մարդկանց Սփյուռք որակելը ճիշտ չէ։ Եթե նրանց դիտարկում ենք անձինք, որոնք անօրինական են գտնվել տվյալ երկրում ու վերադարձվում են Հայաստան, ուրեմն նրանց հարցերը մեր գերատեսչության իրավասության ներքո չեն։ Այդ հարցերի հետ կապված կա համապատասխան կառույց»,-հավելեց Զարեհ Սինանյանը։  
18:15 - 04 մարտի, 2025
Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը |armenpress.am|

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։  «Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,- ասաց Զարեհ Սինանյանը։  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ այդ հայկական թաղամասը ձեռք է բերվել հայ բարերարների՝ մի քանի հարյուրամյակի ընթացքում կատարված շռայլ ներդրումների ու ծանր ջանքերի շնորհիվ։  «Դա հսկայական առավելություն է։ Հայերը կարողացել են մի ամբողջ թաղամաս ձեռք բերել և հիմա կանգնած ենք կորուստներ ունենալու վտանգի առաջ։ Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն Հայաստանի Հանրապետության հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն»,-հավելեց Զարեհ Սինանյանը։   
14:12 - 04 մարտի, 2025
Վարչապետի հանձնարարականով Զարեհ Սինանյանը կմեկնի Սիրիա |armenpress.am|

Վարչապետի հանձնարարականով Զարեհ Սինանյանը կմեկնի Սիրիա |armenpress.am|

armenpress.am: Միջինարևելյան երկրներում գտնվող հայ համայնքները շարունակում են  մնալ վտանգված՝ պայմանավորված անվտանգային, տնտեսական , սոցիալական մի շարք հարցերով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես Սիրիան ու Լիբանանը։   «Սիրիայում գիտենք, որ ռազմական առճակատման վտանգ այս պահին չկա, սակայն մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Ամեն դեպքում, այնտեղ դեռ անկայուն է վիճակը։ Վարչապետի հանձնարարությամբ պետք է ապրիլի սկզբին մեկնեմ Սիրիա։ Ասեմ, որ երբ սկսվեց հարձակումը Հալեպի ուղղությամբ, այդ օրերին ճգնաժամ առաջացավ։ Մեր հայրենակիցներից դիմումերի մեծ քանակ կար։ Նրանք խնդրում էին իրենց տարհանել Սիրիայից։ Բնականաբար լոգիստիկ իմաստով հնարավոր չէր, մանավանդ, որ այնտեղ ռազմական գործողություններ էին տեղի ունենում։ Դրանից մեկ շաբաթ հետո էլ Դամասկոսն ընկավ։ Սկզբնական օրերին 40 հայ կարողացավ անցնել Լիբանան, հետո տեղափոխվել Հայաստան։ Դրանից հետո համարյա ամբողջ հոսքը կանգնեց, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում տեսնում ենք սիրիահայերի կայուն հոսք դեպի Հայաստան։ Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից 200-ից ավելի սիրիահայ եկել է Հայաստան»,-ասաց Զարեհ Սինանյանը։  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ շարունակում են վտանգված համարել Լիբանանը, որտեղ կենցաղային պայմանների էական բարելավում տեղի չի ունեցել։ Կա մեր հայրենակիցների արտահոսքի հավանականություն։ Զարեհ Սինանյանի խոսքով՝ իրենց ցանկությունն է այնպես անել, որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան։ Տեղում ինտեգրման կենտրոնը շատ ակտիվ աշխատում է մեր հայրենակիցների հետ։  Զարեհ Սինանյանը նկատեց, որ լիբանանահայերի վիճակը ֆինանսական իմաստով շատ ծանր է։   «Մեր կենտրոնն ամբողջ ռեսուրսն օգտագործում է այս մարդկանց խնդիրները լուծելու համար։ Մենք ունենք բազում գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը հնարավորություն ու ճկունություն է տալիս մարդկանց խնդիրներն արագ լուծելու համար։ Մենք չունենք ազատ ֆոնդ, բայց շատ կուզենայի ունենայինք, որ արագ արձագանքեինք մեր հայրենակիցների խնդիրներին։ Ամեն դեպքում այսօր էլ դա ինչ-որ առումով արվում է։ Օրինակ, Բեյրութում գտնվող 5 հոգանոց ընտանիք մեզ նամակ է գրում ու խնդրում, որ աջակցենք իրենց տեղափոխվել Երևան։ Մենք, մեր գործընկերների հետ աշխատելով, գնում ենք տոմսերը, անհրաժեշտության դեպքում այստեղ կեցության վարձերն ենք վճարում։ Այդ ամենն անում ենք այս գործին նվիրված մեր գործընկերների հետ։ Եթե մենք չստեղծենք պայմաններ, որ մեր հայրենակիցները արժանապատիվ կերպով բնակություն հաստատեն Հայաստանում, ապա նրանք կգտնեն այլընտրանքային երկրներ»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ 
14:01 - 04 մարտի, 2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը փետրվարի 14-24-ը ներառյալ կգործուղվեն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել՝ փետրվարի 14-17-ը, Անտվերպեն՝ փետրվարի 16-ին) և Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ՝ փետրվարի 17-19-ը և փետրվարի 24-ին, Հաագա՝ փետրվարի 18-ին, Ալմելո՝ փետրվարի 19-21-ը, Մաաստրիխտ՝ փետրվարի 21-24-ը)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, Սինանյանը և Ավանեսյանը կմասնակցեն Նիդերլանդների Թագավորությունում կայանալիք Հայ իրավաբանների համաժողովին, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենան համայնքային կառույցների, երիտասարդական, կրթամշակութային կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ և կքննարկեն համագործակցության հնարավորությունները։  
20:45 - 31 հունվարի, 2025
Հալեպի հայերը գերադասում են մնալ տներում, տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է․ Զարեհ Սինանյան |armenpress.am|

Հալեպի հայերը գերադասում են մնալ տներում, տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է․ Զարեհ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով կապ է պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և, ըստ այդմ, հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մանրամասնեց, որ, չնայած կապի միջոցները վատ են գործում, սակայն բոլոր հնարավոր ձևերով փորձում են կապը պահել: Նրա խոսքով՝ վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում: Ըստ Սինանյանի՝  հալեպահայերը գերադասում են մնալ տներում և չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է: Շարունակվող ռազմագործողությունների հետևանքով անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Քեսաբում, Դամասկոսում, հատկապես որ, ինչպես նշեց Սինանյանը, Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ է  իրավիճակը Լաթաքիայում: Այդուհանդերձ, այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է,տեղի հայերն անհանգստացած են ռազմագործողությունների թատերաբեմում հայտնված բնակավայրերում գտնվող իրենց հարազատների համար: «Չնայած կապը շատ վատ վիճակում է, սակայն շարունակում ենք բոլոր հնարավոր միջոցներով ակտիվ կապ պահպանել Սիրայում մեր հայրենակիցների հետ․ ում հետ կարողանում ենք, խոսում ենք իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»,-ընդգծեց Սինանյանը:  Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաևՀալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթացքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ 
16:02 - 03 դեկտեմբերի, 2024
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան |arm.sputniknews.ru|

Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։ Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։ «Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, որ մարդիկ տրամադրվեն հապճեպ երկիրը լքելու։ Բեյրութը լքելու, Հայաստան գալու մտադրություններ համայնքում դեռ չկան։ Մարդիկ ապրում են իրենց ռեժիմով, որն ի սկզբանե լավը չի եղել՝ անկայուն էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, տնտեսական խորագույն ճգնաժամ, բայց նաև այն հույսով, որ լավ կլինի»,-ասաց Սինյանյանը։ Նա նշեց, որ չկա հստակ տեղեկություն, թե Հայաստան ժամանած, այնուհետև այստեղից դուրս եկած քաղաքացիները վերադարձել են Լիբանա՞ն, թե՞ մեկնել այլ երկրներ, քանի որ չեն կարող անհատապես հետևել մարդկանց տեղաշարժին։ «Հստակ է, որ Հայաստան ժամանածների թիվը 2 անգամ շատ է, քան մեկնողներինը։ Մենք կապ ենք պահում Լիբանանի հայ համայնքի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի հնարավորինս իրատեսական պատկեր ունենանք, թե տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա։ Սինանյանի խոսքով՝ Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մեծ մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Ինչ վերաբերում է հրետակոծությունների հետևանքով մահացած, տուժած քաղաքացիներին, ապա այդ թվում հայեր չկան, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են հայաբնակ թաղամասերից հեռու։ Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել լիբանանահայերին, եթե դրա կարիքը լինի, Զարեհ Սինանյանը հստակ չպատասխանեց, նշելով, որ իր կարծիքը շատ սուբյեկտիվ կլինի։ Միաժամանակ պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ ունի լիբանանահայերին ընդունելու, քան կարող էր ընդունել 2011-12 թվականին՝ սիրիահայերին։Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հեզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:  
09:11 - 22 հոկտեմբերի, 2024
Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:   Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։   Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որին այս տարի մասնակցում են նաև գործընկեր երկրների սփյուռքի գծով պատասխանատու ներկայացուցիչները։   Իր հերթին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել է Հնդկաստանի փորձին սփյուռքի և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքներում։   Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կարևորելով երկու երկրների սփյուռքի հարցերով լիազոր մարմինների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը:
16:09 - 28 օգոստոսի, 2024
Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Ավստրալիա եւ Նոր Զելանդիա

Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Ավստրալիա եւ Նոր Զելանդիա

Վարչապետ Փաշինյանը փետրվարի 5-ին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի փետրվարի 5-17-ը ներառյալ գործուղել Ավստրալիայի Միություն (Սիդնեյ՝ փետրվարի 5-12-ը, Մելբուռն՝ փետրվարի 12-14-ը) և Նոր Զելանդիա (Օքլենդ՝ փետրվարի 14-17-ը)՝ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների և հայազգի տարբեր անհատների հետ հանդիպում-քննարկումներ անցկացնելու նպատակով: 2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ավստրալիայի Միություն և Նոր Զելանդիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին 3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասվում է որոշման մեջ։ 
19:56 - 05 փետրվարի, 2024
Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը
 |armenpress.am|

Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ռազմավարության հիմքում պետականամետ Սփյուռք ձևավորելու տեսլականն է։ Նպատակ է դրված ունենալ պետականակենտրոն ռազմավարություն։ «Ակնկալում ենք Սփյուռքի հետ աշխատել հարգանքի սկզբունքների հիման վրա, որի հիմքում պետականաշինության, պետականակենտրոնության գաղափարախոսությունն ավելի խորացնելու հարցերն են։ Դա այսօր շատ թույլ է Սփյուռքում։ Հասկանալի պատճառներով Սփյուռքը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում։ Եթե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները կամա թե ակամա պետականաշեն են, ապա Սփյուռքում դրա դրդող պատճառները բացակա են եղել, նորմալ աշխատանք սփյուռքահայերի հետ չի տարվել։ Այն աշխատանքը, որ ցանկանում ենք Սփյուռքի ուղղությամբ կատարել, դրա կենտրոնում բացառապես պետք է լինի պետությունը։ Ոչ թե այն պատճառով, որ մենք էգոիստ ենք, կենտրոնացած ենք մեզ վրա, այլ որովհետև պետությունը տեսնում ենք ոչ միայն Հայաստանի հայության, այլև հայ ժողովրդի, Սփյուռքի հարատևության գրավական։ Չի լինի ուժեղ պետություն, ուրեմն ոչինչ չի լինի։ Եթե Սփյուռքը կարող էր Միջին Արևելքում գոյություն ունենալ երկար տարիներ, ապա այն Սփյուռքը, որը ձևավորվել է վերջին 50 տարիների ընթացքում, երկարատև չի կարող գոյություն ունենալ առանց խարսխի, իսկ այդ խարիսխը պետությունն է»,-ասաց Զարեհ Սինանյանը։ Գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց, որ ներկայում ռազմավարության առնչությամբ արդեն մեծ քանակությամբ դիտողություններ, առաջարկներ, անհամաձայնություններ են ստացել կառավարության տարբեր օղակներից։ Դրանց հիման վրա ռազմավարությունը լրամշակվում է։  Զարեհ Սինանյանը նկատեց, որ պետք չէ շտապել, նոր իրողությունները, զարգացումները պարտադրում են խորքային մոտենալ այս ռազմավարությանը՝ դարձնելով այն հեռանկարային։ Զարեհ Սինանյանը վստահեցրեց, որ ռազմավարության մշակման գործում աշխատանք տարվում է նաև Սփյուռքի հետ։ Հանձնակատարի գրասենյակն այս ռազմավարության ձևավորման սկզբնակետը համարում է Հայաստանում 2022 թվականին կայացած  առաջին համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Այն օգտագործվեց որպես հարթակ որոշ թեզեր քննարկելու, դրանց շուրջ տրամադրությունները ստուգելու համար։ «Դրանից հետո շարունակաբար տարբեր խմբերի հետ աշխատել ենք՝ հասկանալու համար, թե ինչպես են դա ընկալում։ Շատ դժվար է աշխատել բոլորի հետ, որովհետև Սփյուռքը բազմազան է և գործ չունենք 10 անձի կամ 10 կազմակերպության հետ։ Կարող ես 20 կազմակերպության հետ աշխատել, բայց կլինի 200-ը ու կասի՝ մեզ հետ չեք աշխատել։ Մենք փորձում ենք իրատեսորեն ներգրավել Սփյուռքի մեծ քանակի ներկայացուցիչների»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսվում է Հայաստանում անցկացնել համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Մինչ այդ ռազմավարությունը հաստատված կլինի, թե ոչ, միևնույնն է՝ այն լինելու է գագաթնաժողովի առանցքում։ «Մենք հիմա նախապատրաստվում ենք գագաթնաժողովի աշխատանքներին։ Կարելի է ասել, որ դեռ անցած տարվա նոյեմբերից ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ։ Այն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 2-րդ կեսին և զուգակցել Հայաստանի անկախության տոնին։ Օրակարգը դեռ հստակեցվում է, սակայն ասեմ, որ անվտանգային հարցերը լինելու են անխուսափելի։ Դա ամբողջ հայության համար մնում է ամենակարևոր խնդիրը։ Անդրադարձ կկատարվի նաև տնտեսական, մշակութային հարցերին։ Այս երեք ուղղությունների վրա ենք հիմնականում կենտրոնանալու»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունն առաջիկա ամիսներին կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:
11:35 - 29 հունվարի, 2024
Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին

Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: «Հայ-իրանական պատմական կապերը, մշակութային աղերսները, բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- նշել է գլխավոր հանձնակատարը: Երկուստեք ընդգծվել են հայ-իրանական հազարամյա կապերի նշանակությունը, հայկական սփյուռքի դերը երկկողմ հարաբերություններում, փոխհամագործակցության նոր հնարավորությունների կարևորությունը: Զրույց է ծավալվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևաչափի և սփյուռքի ներգրավվածության հարցերի շուրջ: Հանդիպման ընցաքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու անվտանգային նշանակության տարբեր խնդիրների:
13:52 - 16 օգոստոսի, 2023
Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

tert.am: Ցեղասպանությունը ճանաչվել է, այդ գործընթացը ավարտվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անադրադառնալով Հայոց ցեղասպանոթյան ճանաչման գործընթացին, ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հարցին՝ այդ դեպքում ճանաչել է ամբողջ աշխարհը Հայոց ցեղասպանությունը, Սինանյանը ասաց․ «Ամբողջ աշխարհ ասելով ում նկատի ունեք՝ Չինաստանը, օրինակ, երևի չի ճանաչել, արևմտյան երկրները, Ռուսաստանը ճանաչել են։ Մեր ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել ու ապրում է իր հայրենի հողի վրա։ Այսինքն ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք, որ քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները  կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի հետ։ Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից, մենք պետք է դա կապենք այաօրվա մեր անվտանգության հետ։ Աշխարհին պետք է ասենք՝ քանի որ այսքան երկար տևեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դուք ոգևորեցիք այլ պեություններին, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120․000 բնակչության։ Մենք ինչու ենք այդքան տարի պայքարել Արցախի համար, որովհետև իմացել ենք, որ Արցախը կարող է ենթարկվել նախիջևանացման»։
13:56 - 31 մայիսի, 2023
2022 թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ. Զարեհ Սինանյան

2022 թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ. Զարեհ Սինանյան

Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: Ըստ հիմնական զեկուցողի՝ հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ տարբեր հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է ավելի քան 8000 դիմում: Կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ: 334 ուկրաինահայ ընտանիք օգտվել է ինտեգրման աջակցության փաթեթից: 104 սիրիահայ և լիբանահայ գրասենյակի միջնորդությամբ պետպատվերի շրջանակում օգտվել է առողջապահական ծառայություններից, փոխհատուցվել է 18 սիրիահայ ուսանողի վարձավճար: Անդրադառնալով 2022 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրել է, որ աշխարհի 50 երկրից գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 600 հոգի: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ և Արցախի պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակում 2021-2022 թթ. սփյուռքահայ 50 մասնագետ ներգրավվել է Հայաստանի և Արցախի պետական կառավարման համակարգի 26 կառույցում: ՀՀ-ում մնացած ծրագրի շրջանավարտների մոտ 80 տոկոսն աշխատանքի է անցել: Միջոցառման մասնակիցները մշակել են 10 նոր ծրագիր: «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար ուսումնաճանաչողական ծրագիր: Այն ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, որին 4 փուլով մասնակցել է 422 անձ՝ 18 երկրից: 2022 թվականին շարունակվել են սփյուռքի մարդկային ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունները, հավաքագրվել է ավելի քան 20 ոլորտում ներգրավված սփյուռքահայ 25.000 բարձրակարգ մասնագետների և գործիչների վերաբերյալ տեղեկատվություն: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ Հայաստանի պետական համակարգում տարեցտարի ներգրավվում են բարձրակարգ կայացած մասնագետներ: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ: «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
21:20 - 15 մարտի, 2023