ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Ամրամ Մակինյանը հայտնեց, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար |tert.am|

Ամրամ Մակինյանը հայտնեց, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար |tert.am|

tert.am: Այս տարվա հունվարին վարույթ իրականացնող մարմնին նամակ եմ ուղարկել, որտեղ ցույց եմ տվել, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ամրամ Մակինյանը։ «Փաստաթղթավորված ներկայացրել եմ 22 չարտերային թռիչք, որոնք իրականացվել են 2006-2015թթ. ընթացքում և որոնք կազմակերպվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի`այլ երկրներ տեղափոխման համար։ Խնդրել եմ քննիչին պարզել` այս թռիչքների համար ՀՖՖ-ն մեկ դրամ ծախս կատարե՞լ է, թե՞ ոչ, որ Հայրապետյանին մեղադրում են 18 մլն դրամի վատնում կատարելու մեջ։ Անձը կազմակերպել է 22 չարտերային թռիչք, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումարի մասին է խոսքը։ Խնդրել եմ պարզել, թե ով է վճարել ֆուտբոլի հավաքականի արտասահմանից հրավիրված մարզիչների ու իր թիմի աշխատավարձերը, այս ամենը վճարվել է Հայրապետյանի հաշվին, չի կարելի մարդուն մեղադրել 18 մլն վատնելու մեջ, երբ այդ մարդը կազմակերպում է 22 չարտերային թռիչք։ Միայն Հենկ Վիսմանը Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցներից որպես աշխատավարձ վարձատրվել է 96.000 դոլար։ Ավելին ասեմ, Հայրապետյանի անձնական միջոցներից ՀՖՖ-ի հաշիվներին և դրամարկղ մուտքագրվել է 228 մլն դրամ և 103 հազար ԱՄՆ դոլար որպես նվիրատվություն։ Մենք խնդրել ենք քննիչին հարցաքննել ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին և պարզել` Հայրապետյանի անձնական միջոցներից իրենց պարգևավճարներ տրվե՞լ են, թե՞ ոչ, ընդ որում՝ ամեն խաղից հետո, հանդերձարանում։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:21 - 09 փետրվարի, 2022
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»–ից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել

ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»–ից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների  արդյունքում պարզվել են «Նորալուսին» ՍՊԸ 3 տնօրենների կողմից կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելուն օժանդակելու և վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքերի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2010-2019թթ. ընթացքում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենը 2014-2018թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով «Նորալուսին» ՍՊ ընկերության 3 տարբեր տնօրենների հետ, խմբի կազմում կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող «Զեփյուռ» ամառային ճամբարում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, «Նորալուսին» ՍՊ ընկերության կողմից ակադեմիայի սաների և մարզիչների համար սննդի կազմակերպման, գիշերակացի և այլ  ծառայությունների մատուցման վերաբերյալ: Այնուհետև, առանց պայմանագրով նախատեսված ծառայությունների փաստացի մատուցման, «Նորալուսին» ՍՊԸ կողմից դուրս են գրվել իբր նշված ծառայությունները մատուցված լինելու վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից արձակված վճարման հանձնարարագրով՝ «Նորալուսին» ՍՊ ընկերության հաշվեհամարին է փոխանցվել ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից տնօրենին վստահված ընդհանուր՝ 69.533.999 դրամ առանձնապես խոշոր չափի գումարը, որը վերջինս, «Նորալուսին» ՍՊԸ տնօրենների օժանդակությամբ յուրացրել է, ինչպես նաև  հիշյալ ՍՊԸ  կողմից հարկային հաշիվներում մուտքագրված կեղծ տվյալները ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրենի գիտությամբ ներառվել են ընկերության հարկային հաշվետվություններում, որի արդյունքում ընկերությունն ի դեմս տնօրենի, խուսափել է առանձնապես խոշոր չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ «Նորալուսին» ՍՊԸ երեք տնօրենների կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում պետությանը պատճառվել է նույն չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Նորալուսին» ՍՊ ընկերության 2 տնօրեններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով: «Նորալուսին» ՍՊԸ երկու տնօրենների և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» տնօրենի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: «Նորալուսին» ՍՊԸ մյուս տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:34 - 01 դեկտեմբերի, 2021
Հայաստանի հավաքականն ավարտեց աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի հանդիպումները՝ խմբում գրավելով 4-րդ տեղը

Հայաստանի հավաքականն ավարտեց աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի հանդիպումները՝ խմբում գրավելով 4-րդ տեղը

Ավարտվեց Հայաստան - Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը՝ 1։4 հաշվով։ Հայաստանի հավաքականը ավարտեց Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները՝ 12 միավորով գրավելով խմբում 4-րդ տեղը։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կայ Հավերցը 14-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Այնուհետև մրցավարը, VAR համակարգով վերանայելով Տարոն Ոսկանյանի մասնակցությամբ դրվագը մեր տուգանային հրապարակում, որոշեց նշանակել 11 մետրանոց հարված Հայաստանի դարպասին։ Այն հաջողությամբ իրացրեց Իլկայ Գյունդողանը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0։2 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 0։3։ Ապա խաղի կանոնները խախտվեցին մեր հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ, և նշանակվեց 11 մետրանոց հարված Գերմանիայի դարպասին։ Այն անվրեպ իրացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Արդեն 64-րդ րոպեին Յոնաս Հոֆֆմանը հաշիվը դարձրեց 1։4։ Նշենք, որ խմբում առաջատար է Գերմանիայի հավաքականը՝ 24 միավորով, երկրորդ տեղում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը՝ 15 միավորով, իսկ երրորդ տեղում Ռումինիայի հավաքականն է՝ 14 միավորով։
23:06 - 14 նոյեմբերի, 2021
Հայաստանի ազգային հավաքականը 1:0 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը 1:0 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն

Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպումը։  Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2022թ․ առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում 1:0 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն։  Ռումինիայի հավաքականը 26-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը և գրանցեց առավելություն։ Գոլի հեղինակ դարձավ Ալեկսանդրու Միտրիցեն։  Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և այն փակվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Ռումինիայի հավաքականի։  Երկրորդ խաղակեսում, չնայած Հայաստանի հավաքականի ջանքերի, գոլ չգրանցվեց։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո մրցավարն ավելացրեց ևս չորս րոպե, որոնք նույնպես ապարդյուն անցան։  Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ռումինիայի հավաքականին 1։0 հաշվով եւ այժմ որակավորման փուլի J խմբի 4-րդ հորիզոնականում է։ Մեր հավաքականի հաջորդ խաղերը կկայանան նոյեմբեր ամսին՝ Հյուսիսային Մակեդոնիայի եւ Գերմանիայի հավաքականների հետ։ Հիշեցնենք, որ հոկտոմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի(1։1) էր խաղացել Իսլանդիայի ընտրանու հետ։
01:13 - 12 հոկտեմբերի, 2021
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ռումինիայի դեմ կայանալիք խաղում: Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները.   Դավիթ Յուրչենկո Դավիթ Տերտերյան Վարազդատ Հարոյան Տարոն Ոսկանյան Արտակ Գրիգորյան Ալիկ Առաքելյան Խորեն Բայրամյան Էդուարդ Սպերցյան Լուկաս Սելարայան Էրիկ Վարդանյան Տիգրան Բարսեղյան Անատոլի Այվազով Կամո Հովհաննիսյան Ժորդի Արարատ Հրայր Մկոյան Ստանիսլավ Բուչնև Սոլոմոն Ուդո Հենրիխ Մխիթարյան Իշխան Գելոյան Ալեքսանդր Կարապետյան Կարեն Մուրադյան Սարգիս Ադամյան Ժիրայր Մարգարյան: Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
11:49 - 11 հոկտեմբերի, 2021
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում․ ՀՖՖ

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում․ ՀՖՖ

Օգոստոսի 12-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է աղյուսակում և այժմ զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Անգլիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։   1․ Բելգիա 1822 2․ Բրազիլիա 1798 3․ Ֆրանսիա 1762 4․ Անգլիա 1753 5․ Իտալիա 1745 6․ Արգենտինա 1714 7․ Իսպանիա 1680 8․ Պորտուգալիա 1662 9․ Մեքսիկա 1658 10․ ԱՄՆ 1648 16. Գերմանիա 1613 25․ Ուկրաինա 1523 41․ Ռուսաստան 1462 45․ Ռումինիա 1440 53․ Իսլանդիա 1418 72․ Հյուսիսային Մակեդոնիա 1343 83․ Ուզբեկստան 1284 88. Հայաստան 1274 89․ Բելառուս 1271 91․ Վրաստան 1264 101․ Ղրղզստան 1223 110․ Էստոնիա 1171 116․ Տաջիկստան 1158 124․ Ղազախստան 1144 130․ Թուրքմենստան 1118 134․ Լիտվա 1097 136. Լատվիա 1084 175․ Մոլդովա 954 189. Լիխտենշտեյն 908
14:22 - 12 օգոստոսի, 2021
Կառավարություն կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին

Կառավարություն կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղեկալ Արմեն Նիկողոսյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մեր երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:   Իհարկե, այդ գործառույթի դերը դժվար է գերագնահատել, մյուս կողմից չեմ ուզում, որ մենք մեր ֆուտբոլի հավաքականի ուսերին դնենք շատ ծանր բեռ և հետագա մրցապայքարի ժամանակ նրան կաշկանդենք: Բայց նաև կարևոր եմ համարում, որ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր: Իհարկե, հասկանալի է, որ սա բավականին բարդ և երկար ճանապարհ է, բայց ամեն դեպքում ֆուտբոլային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն զուտ մարզական, այլև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը կազմակերպելու առումով: Այնպես որ, կարող եք համարել, որ այդ ծրագրերում ունեք կառավարության աջակցությունը և բնականաբար մեր ուժերի ներածին չափով կաջակցենք, որպեսզի այն պրոցեսները, որ սկսվել են մեր ֆուտբոլային կյանքում՝ շարունակվեն և ունենան կոնկրետ հանգուցալուծում»: Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար: «Իրականում մենք պատերազմյան և հետպատերազմյան ամենածանր պահերին զգացել ենք կառավարության, տարբեր մարմինների աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության՝ նման բարդ իրավիճակում նույնիսկ հնարավոր չէր լինի կազմակերպել այն հանդիպումները, որոնք մենք պարտավորված էինք անցկացնել միջազգային ասպարեզում: Մեզ համար շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին: Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ: Իհարկե, այս ամենը հնարավոր չէ անել միմիայն ֆուտբոլի ֆեդերացայի ուժերով և մենք շնորհակալ ենք աջակցության ու ապագա աջակցության համար, որը վստահ եմ կլինի և մենք կփորձենք կատարել մեր առջև դրված խնդիրը, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունքի է հասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Հաջորդ տարի նշելու ենք ՀՖՖ-ի, ազգային հավաքականի հիմնադրման 30-ամյակը: Մեկնարկային երեք խաղերում ազգային հավաքականի երեք հաղթանակ ունի, իհարկե դեռ շատ դժվար խաղեր են սպասվում մեզ աշնանը, բայց ամեն դեպքում և ֆուտբոլիստները, և մարզչական կազմն ու ՀՖՖ վարչական հատվածի ներկայացուցիչները հասկանում են երկրի համար այս հաղթանակների կարևորությունը»: Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ ղեկավարները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք միտված են հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան ֆուտբոլին, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի զարգացմանը:
18:42 - 13 հուլիսի, 2021
ՀՖՖ-ն ակումբներին արել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգա ստեղծելու պաշտոնական առաջարկ

ՀՖՖ-ն ակումբներին արել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգա ստեղծելու պաշտոնական առաջարկ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:  Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների եւ փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի (ՀՊՖԼ) կանոնադրության եւ «ՀՖՖ-ՀՊՖԼ» փոխըմբռնման հուշագրի նախնական աշխատանքային տարբերակներ, որոնք այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղարկել է ակումբներին: Նշված փաստաթղթերը կազմվել են ՀՖՖ անձնակազմի եւ ՖԻՖԱ-ի համագործակցության արդյունքում: Աշխատանքների ընթացքում ՀՖՖ-ն համագործակցել է նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելգիայի պրոֆեսիոնալ լիգաների հետ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է բոլոր ակումբներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետո ՀՖՖ-ում հանդիպում կկազմակերպվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու առաջարկները, դիտողությունները եւ հետագա քայլերը։ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ակնկալում է ակումբների նախաձեռնողական մասնակցությունը փաստաթղթերի  վերլուծության եւ հետագա քննարկումների փուլերում։
15:33 - 02 հուլիսի, 2021
Կայացավ ՀՖՖ հերթական ժողովը. ընդունվեց ՀՖՖ նոր կանոնադրությունը

Կայացավ ՀՖՖ հերթական ժողովը. ընդունվեց ՀՖՖ նոր կանոնադրությունը

Հունիսի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 21-րդ հերթական ժողովը։ Օրակարգում ընդգրկված էր 11 հարց։ Օրակարգի հաստատումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր ուղերձում անդրադարձավ հայկական ֆուտբոլի և Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններին, որին հետևեց ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը։  «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը ներկայացրեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի համախմբված ֆինանսական հաշվետվությունը։ Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց առանձին ՀՖՖ-ի համար նախորդ ֆինանսական տարվա (2020 թ․) ֆինանսական հաշվետվությունը։   Ժողովի անդամները հաստատեցին ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև կողմ քվեարկեցին ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակմանը։ Ժողովի կարևոր արդյունքներից մեկն այն էր, որ հաստատվեց ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրությունը, ինչպես նաև ժողովի աշխատակարգը։ 2020թ.-ի տարեվերջին կայացած ժողովի ընթացքում անդամներից մի քանիսը դեմ էին քվեարկել նոր կանոնադրության հաստատմանը, ինչի պատճառով հարցը հետաձգվել էր: Նշենք, որ ըստ ՀՖՖ ղեկավարության՝ նոր կանոնադրությունը լիարժեք համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պահանջներին, մշակվել է նրանց հետ միասին, ինչը հաստատեց նաև ժողովին ներկա գտնվող ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև սահմանափակում է ՀՖՖ նախագահի լիազորությունները և ավելի մեծացնում գործկոմի դերը որոշումների ընդունման մեջ: Նոր կանոնադրությամբ, մասնավորապես, ՀՖՖ նախագահը կարող է ընտրվել միայն երկու անգամ անընդմեջ նախկին երեքի փոխարեն: Օրակարգի վերջին հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին Արագած ՖԱ ՀԿ-ի, Տորպեդո ՖԱ ՍՊԸ-ի, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ-ի, ԴՖԱ ՓԲԸ-ի, Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ ՀԿ-ի, Հայկական ֆուտբոլի և վետերանների և պատանի ֆուտբոլիստների համար համերաշխություն ՀԿ-ի, Սևան ՖԱ ՍՊԸ-ի, Էրեբունի սպորտային ակումբ ՀԿ-ի և Դովեղ ՖԱ ՀԿ-ի՝ ՀՖՖ անդամության կասեցումը ուժի մեջ թողնելու որոշմանը։ Այդ անդմաներից մի քանիսի կասեցման պատճառ է հանդիսացել պայմանավորված խաղերում ներգրավվածությունը, մյուսներին՝ ՀՖՖ կանոնադրության որոշ կետերի խախտումը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ժողովի վերջում հույս հայտնեց, որ ապագայում այդ անդամներից մի քանիսը թերությունները շտկելու դեպքում կարող են վերականգնել իրենց անդամությունը:
21:22 - 28 հունիսի, 2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն աշխարհի փոխչեմպիոնների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն աշխարհի փոխչեմպիոնների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Խաղը կայացավ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկում Հայաստանի ընտրանին լավ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի գնդակը շեղ էր: Այնուհետ Խորվաթիան տիրեց նախաձեռնությանը և 23-րդ րոպեին օգտագործելով ստանդարտ դիրքն առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը: Թիմերը հանգստի գնացին խորվաթների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսում Խորվաթիայի ազգային ընտրանին հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կարողացավ օգտագործել իր հնարավորությունը և հաշվի հավասարությունը վերականգնեց Վբեյմար Անգուլոն: Կապառոսի մի քանի փոփոխությունները փոխեցին հավաքականի տեսքը, որը սկսեց ավելի ակտիվ գործել: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Հաջորդ ընկերական հանդիպումը Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Աjդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
22:17 - 01 հունիսի, 2021