Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ
09:57 - 10 հոկտեմբերի, 2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Ռումինիայում է:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականըհոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։

Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Բուխարեստի JW Marriot հյուրանոցում։ 
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել