Հայաստանի ազգային հավաքականը 1:0 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն
01:13 - 12 հոկտեմբերի, 2021

Հայաստանի ազգային հավաքականը 1:0 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն

Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպումը։  Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2022թ․ առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում 1:0 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն։ 

Ռումինիայի հավաքականը 26-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը և գրանցեց առավելություն։ Գոլի հեղինակ դարձավ Ալեկսանդրու Միտրիցեն։ 

Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և այն փակվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Ռումինիայի հավաքականի։ 

Երկրորդ խաղակեսում, չնայած Հայաստանի հավաքականի ջանքերի, գոլ չգրանցվեց։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո մրցավարն ավելացրեց ևս չորս րոպե, որոնք նույնպես ապարդյուն անցան։ 

Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ռումինիայի հավաքականին 1։0 հաշվով եւ այժմ որակավորման փուլի J խմբի 4-րդ հորիզոնականում է։

Մեր հավաքականի հաջորդ խաղերը կկայանան նոյեմբեր ամսին՝ Հյուսիսային Մակեդոնիայի եւ Գերմանիայի հավաքականների հետ։

Հիշեցնենք, որ հոկտոմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի(1։1) էր խաղացել Իսլանդիայի ընտրանու հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել