Հալեպը (Ալեպպո, Հալաբ) Սիրիայի Արաբական Հանրապետության խոշորագույն քաղաքն է: Գտնվում է երկրի հյուսիս-արեւմուտքում, Հալեպի մարզի վարչական կենտրոնն է։ Սիրիայի ամենամեծ հայկական գաղութ ունեցող քաղաքն էր. նախքան Սիրիական ճգնաժամը տարբեր գնահատականներով այստեղ ապրում էր 40-60 հազար հայ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո շուրջ 60 հազար հայ գաղթականներ Արեւմտյան Հայաստանից, Կիլիկիայից ապաստանել են Հալեպում։ 1999-ին հալեպահայերի թիվը մոտ 70 հազար էր։ Հալեպում են Հյուսիսային Սիրիայի հայության ազգային առաջնորդարանը, ազգային կուսակցությունների Սիրիայի ղեկավար մարմինները։ 1936-ին Հայ աշխատավորական միությունը, հնչակյան եւ ռամկավար կուս-ները Հալեպում կազմել են ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժողողվրդական ճակատ։ 1943-45-ին հայերը գործունորեն մասնակցել են Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին։ 1946-47-ին մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան։ 1967-73-ին արաբա-իսրայելական պատերազմները բացասաբար են անդրադարձել նաեւ Հալեպի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթել են Հալեպից։