Սիրիայի Հալեպ քաղաքում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է տեղի «Գանձասար» պարբերականը:
Երվանդ Արսլանյանը (ծնված 1958-ին) երեկ Հալեպից դուրս գալուց հետո Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել և տեղափոխվել էր Համայի հիվանդանոց։ Այսօր կեսօրին նա մահացել է:
comment.count (0)