Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ
12:35 - 01 դեկտեմբերի, 2024

Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից, որում նաև նշված է՝ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։

«Վեհափառ Հայրապետը, մշտական կապի մեջ լինելով առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ, իր բարձր գնահատանքն է  հայտնել նրանց, որ բարձրագույն աստիճանի պատասխանատու ոգով են հետևում հայ համայնքի բարօրությանը։ Հայտնենք, որ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։

Ընդդիմադիր զինյալներին ներկայացնող անհատները, այցելելով հայ և քրիստոնյա համայնքներին պատկանող բնակարաններ ու կենտրոններ, հայտնել  են, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար դառնալ։

Նշենք նաև, որ առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալեպում և թէ՛ Քեսաբում, մեր ժողովրդի զավակներին կարգադրել են տանը մնալ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ», - ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել